Tag: հաշիվ վավերագիր

Ինչպիսի՞ ձևակերպում պետք է տալ

Նարեկ.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ ինչպիսի՞ ձևակերպում պետք է տալ հետևյալ գործարքին. ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ ՓԲԸ-ից ստացել եմ հարկային հաշիվ, որի արժեքը 1 600 դրամ է, իսկ ԱԱՀ-ն՝ 320 դրամ, ընդամենը՝ 1 920 դրամ: Լրացուցիչ տողում նշված է ընթացիկ ամսվա ծառայությունների գումարը՝ 1 920 դրամ, որից վճարման ենթակա՝ 1 800.00 դրամ, սուբսիդավորվող մաս՝ 120 դրամ, ընդամենը վճարման ենթակա՝ 1 800 դրամ: Եվ միաժամանակ հետաքրքրում է՝ արդյո՞ք սուբսիդավորվող 120 դրամը համարվում է շահույթ և հարկվում 20 %-ով:

Կանխավ շնորհակալություն:

ԱՁ-ն ցանկանում է ապրանք ներմուծել

Հայկ.

Բարև ձեզ:
Հարգելի հաշվապահներ, ցանկանում եմ ԱՁ-ով Ռուսաստանի Դաշնությունից ռուսական արտադրության կոշիկներ ներմուծել: Խնդրում եմ տեղեկացնել՝ ինչպիսի՞ վճարներ՝ պետ. տուրք, մաքսավճար, ԱԱՀ և այլն, ունեմ կատարելու, և արտադրող ընկերությունը հաշիվ-ապրանքագիրը ԱԱՀ-ո՞վ պետք է ներկայացնի, թե՞ առանց ԱԱՀ: Կանխավ շնորհակալություն:

Ստացված հաշիվները չեն ստորագրվել երկու ամիս

Սուսաննա.

Բարև ձեզ: Ունեմ մի հարց. 2 ամիս ստացված հաշիվները չեն ստորագրվել, բայց ԱԱՀ հանձնված հաշվետվության մեջ դրանք ներառվել են։ Այժմ պետք է ուղարկեմ ճշգրտված տարբերակ։ Ինչպե՞ս պետք է անեմ, եթե ԱԱՀ դեբետը կազմում են միայն այդ հաշիվները։ Չստորագրվելու դեպքում ստացվում է 0։ Արդյո՞ք հաշվանցում կարող եմ անել։

Ապրանքի վերադարձի փաստաթղթավորումը

Նելլի․

Հաշվապահներ ջան, խնդրում եմ օգնել․ ԱՁ եմ, 2019֊ին դուրս եմ գրել հաշիվ, իսկ հիմա 2020-ին ապրանքը չի վաճառվել, ուզում են հետ վերադարձ անեն, ինչպե՞ս կատարեմ փաստաթղթավորումը, կանխավ շնորհակալ եմ։

Ապրանքի մատակարարման հարկային հաշվի դուրսգրում

Վիկտորիա.

Բարև ձեզ:
e-Invoicing-ի գաղտնաբառը ինչպե՞ս վերականգնեմ:
Եվս մի հարց 😕 օգնեք էլի.
առաջին անգամ պետք է ապրանքի մատակարարման ֆակտուրա դուրս գրեմ, չգիտեմ՝ հարկային հաշիվ պետք է դուրս գրեմ, թե հաշվարկային փաստաթուղթ, աշխատում եմ շրջ. հարկով:
Նախապես շնորհակալ եմ 😇

Արդյո՞ք հաշիվների չեղարկումը բացասական է ազդում կազմակերպության ռիսկայնության վրա

Արմինե․

Հաշվապահայություն ջան, էս հաշիվների չեղյալ անել-չանելու հարցը ո՞նց լուծենք։ Հաշիվ ես գրում, մի հատ ստից բանից կպնում են, ասում են՝ չեղյալ արեք, նորը գրեք։ Բայց չէ՞ որ հաշիվների չեղարկումը բացասական է ազդում կազմակերպության «ռիսկայնության» վրա։

Հարկային հաշվի և հաշիվ վավերագրի տարբերությունները

Գարեգին.

Բարի օր բոլորին: Ո՞վ կարող է պարզաբանել՝ «հարկային հաշիվ» և «հաշիվ վավերագիր» հասկացությունների մեջ կա՞ որևէ տարբերություն, և եթե այո, ապա որո՞նք են դրանք: Կանխավ շնորհակալություն:

Անձը զբաղվում է ավտոտեխսպասարկման գործունեությամբ

Գարեգին.

Բարև ձեզ: Կխնդրեի պատասխանել հետևյալ հարցերին՝
1. Առանց ՀԴՄ կտրոն տրամադրելու հնարավո՞ր է կանխիկ գումար վերցնել հաճախորդից՝ դիմացը տրամադրելով հաշիվ վավերագիր (տեխսպասարկում է):
2. Ավտոտեխսպասարկումը կարո՞ղ է մտնել միկրոհարկատեսակի տակ, թե՞ ոչ, և ի՞նչ է անհրաժեշտ դրա համար: Շրջանառությունս հաստատ 24 մլն դրամից չի անցնում:

Կանխավ շնորհակալ եմ:

ՀԴՄ կտրոնի վրա չի նշվել գնորդի ՀՎՀՀ-ն

Սյուզաննա.

Բարև ձեզ: ՀԴՄ կտրոնի վրա չի նշվել գնորդի ՀՎՀՀ-ն, խնդրում եմ ասել՝ արդյո՞ք կտրոնի համարով դուրս գրված հաշիվը չի համարվի կրկնակի գործարք:

ԱՁ-ին ՀԴՄ չեն տրամադրում

Գայանե․

Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք: Եթե ԱՁ-ն ծաղկի առևտրով է զբաղվում, ՀԴՄ անորոշ ժամկետով չեն տրամադրում՝ չկա, կարո՞ղ է արդյոք յուրաքանչյուր վաճառքի դիմաց դուրս գրել հաշիվ-ապրանքագիր, մինչև ՀԴՄ-ի հարցը լուծվի։

ԱՁ-ն չունի ՀԴՄ և դրամարկղային գիրք

Մարիամ.

Խնդրում եմ օգնել: Եթե ունեմ ԱՁ, որը աշխատում է շրջ. հարկով և հաշիվ վավերագիր եմ գրել ֆիզիկական անձին, ինչպե՞ս է կատարվում վճարումը, եթե ԱՁ-ն չունի ՀԴՄ և ոչ էլ դրամարկղային գիրք։ Կանխավ շնորհակալ եմ։

Հաշիվ դուրս գրելու համար

Աստղիկ.

Բարև ձեզ։

Միրգ արտահանելիս անհրաժեշտ ինվոյսը դուրս գրելու համար պե՞տք է օգտվենք e-invoicing համակարգից։

Շնորհակալություն։

Ա/Ձ-ն զբաղվում է կահույքագործությամբ

Արամ.

Հարգելի մասնագետներ, հարցս հետևյալն է՝
ես հանդիսանում եմ Ա/Ձ, չունեմ ՀԴՄ սարք, զբաղվում եմ կահույքագործությամբ։ Հաճախորդից ստանում եմ բանկային փոխանցում, առաքման ժամանակ դուրս եմ գրում հաշիվ-ապրանքագիր։ Հասկացել եմ, որ կանխիկ վճարման դեպքում պետք է տամ դրամարկղի մուտքի օրդեր, բայց նախ ես չունեմ դրամարկղ, չունեմ կնիք, և հետո այնտեղ կա հաշվապահի ստորագրության տեղ և գանձապահի ստորագրության տեղ։ Ես որտե՞ղ պետք է ստորագրեմ, և արդյո՞ք առանց կնիքի այդ փաստաթուղթը կհամարվի վավեր։

Շնորհակալություն:

Ա/Ձ-ն մատուցում է ծառայություններ ոչ ռեզիդենտ կազմակերպությանը

Հայկ.

Բարև ձեզ։

2019թ. հունիս ամսից մատուցում եմ ծառայություններ ՀՀ-ից դուրս գտնվող ոչ ՀՀ ռեզիդենտ համարվող կազմակերպությանը, որի հետ ունեմ կնքված ծառայությունների մատուցման պայմանագիր 1 տարով։ Պայմանագրում նախատեսված է, որ, հիմնվելով Ա/Ձ-ի կողմից տրված invoice-ի վրա, յուրաքանչյուր ամսվա համար պետք է ստանամ համապատասխան վարձատրությունը՝ մինչև հաջորդ ամսվա 5-րդ օրը։ Կարդալ ավելին “Ա/Ձ-ն մատուցում է ծառայություններ ոչ ռեզիդենտ կազմակերպությանը”

Արտոնագրային հարկով աշխատելու դեպքում

Գարիկ.

Չէի՞ք ասի, թե արդյոք հաշիվ-ապրանքագիրը կարող է փոխարինել ՀԴՄ կտրոնին, նկատի ունեմ արտոնագրային հարկով աշխատելու դեպքում (ավտոտեխսպասարկում), երբ ՀԴՄ չի տրամադրվել, և հնարավորություն չկա կտրոն տպելու, կարելի՞ է միայն հաշիվ-ապրանքագիր տրամադրելով աշխատել մինչև ՀԴՄ ստանալը: Բանկում ունեմ բացված հաշվեհամար: Կարո՞ղ եք նշել նաև, թե արտոնագրային վճարով աշխատելու դեպքում ինչ տեսակի հաշվետվություններ են հարկավոր օնլայն տարբերակով ուղարկել Հարկային տեսչություն, նկատի ունեմ ամսական, եռամսյակային և տարեկան կտրվածքով:

Բոլորից կանխավ շնորհակալ եմ:

Եթե կազմակերպությունը գերազանցում է ԱԱՀ շեմը

Արմեն.

Բարև ձեզ: Հարցը հետևյալն է՝ ենթադրենք կազմակերպությունը ինչ-որ պահի գերազանցում է ԱԱՀ շեմը, գերազանցող գործարքի մասով ինչպե՞ս պետք է դուրս գրել հաշիվ՝

1) գործարքը բաժանել մասերի և գերազանցող գումարի չափով դուրս գրել արդեն հարկային հաշիվ,
2) դուրս գրել հարկային հաշիվ ամբողջ գումարի չափով:

Ինչպիսի՞ հաշիվ պետք է դուրս գրել

Աննա.

Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը վաճառում և տեղադրում է սարքավորումներ պատվիրատուի մոտ, ինչպես նաև բացի այդ սարքավորումները ծախսվում են տարբեր նյութեր մոնտաժային աշխատանքների ժամանակ: Ինչպիսի՞ հաշիվ պետք է գրել պատվիրատուին՝ ծառայությա՞ն հաշիվ՝ նշելով «Մոնտաժային աշխատանքներ» այդ հաշվում, թե՞ ապրանքների հաշիվ՝ նշելով «Սարքավորում», «Նյութեր» և առանձին տողով նույն հաշվում՝ «Մոնտաժային աշխատանքներ»: Ինչպե՞ս եք Դուք վարվում նման դեպքերում:

Պե՞տք է արդյոք դուրս գրել հաշիվ վավերագիր

Հովհաննես.

ՍՊԸ-ն մատուցում է ծառայություններ, որոնց դիմաց գումարները գանձում է բանկի միջոցով: Հարց՝ ֆիզիկական անձանց դեպքում պե՞տք է դուրս գրի ծառայությունների մատուցման հաշիվ վավերագիր:

Ապառիկի ձևակերպում

Արմինե,

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել: Ապառիկի ձևակերպման դեպքում հաշիվ-ապրանքագիրը դուրս են գրում ապառիկի ընդհանուր գումարո՞վ, թե՞ հանում են բանկի գործընկերոջ տոկոսները։