
Անաշխատունակության նպաստի հաշվարկ
Արմինե Օհանյան.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք հաշվարկեմ անաշխատունակության նպաստը: Աշխատողն աշխատանքի է ընդունվել 01.10.2015թ.-ին: 05.11.2015թ-ից դեռևս հայտնի չէ` երբ կավարտվի, ներկայացրել է անաշխատունակության թերթիկ: Ասացեք խնդրեմ` ինչպես հաշվարկեմ անաշխատունակության նպաստը նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին: Կանխավ շնորհակալություն: Խնդրում եմ հնարավորիս շուտ պատասխանել:

Ինչպե՞ս հաշվարկել աշխատավարձը
Knarik.
Աշխատողը բերել է 4 օրվա անաշխատունակության թերթիկ: Ինչպե՞ս հաշվել ամսվա վերջում նրա աշխատավարձը:

Արդյո՞ք երկարում է արձակուրդը
Jemma.
Բարև ձեզ: Ես գտնվում եմ վճարվող արձակուրդում: Նույն ժամանակահատվածում 9 օր բյուլետեն եմ ներկայացրել: Երկարու՞մ է արդյոք իմ արձակուրդը և քանի՞ օրով:

Արդյո՞ք կարելի է երկարաձգել աշխատանքային պայմանագիրը
Մարինե.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ասացեք, արդյո՞ք կարելի է երկարաձգել հիվանդության թերթիկ ներկայացրած աշխատակցի աշխատանքային պայմանագիրը, եթե ժամկետը լրացել է, իսկ նա դեռ չի վերադարձել իր աշխատանքին:

Աշխատակիցը բյուլետենի փոխարեն տեղեկանք է ներկայացրել
Ժաննա.
Բարև ձեզ:
Անձը մոտավորապես 40 օր գտնվել է բուժման մեջ, սակայն բյուլետենի փոխարեն Էրեբունի հիվանդանոցը տվել է տեղեկանք բուժման մասի՝ համապատասխան կլոր կնիքով: Աշխատանքի վայրում տվյալ տեղեկանքը չեն ընդունում, ասում են, որ բյուլետենի համապատասխան թիվն է անհրաժեշտ:
Կարո՞ղ եք հուշել, տվյալ դեպքում գուցե հիվանդանոցը պետք է տեղեկանքի հիման վրա տրամադրի բյուլետենը կամ աշխատավայրում պետք է ընդունեն նաև բժշկական թերթիկի նման ձևը ևս:
Նախապես շնորհակալություն:

Ինչպե՞ս է հաշվարկվում բացակա օրերի վճարվելիք աշխատավարձը
Մերի.
Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս:
Ինչպե՞ս է հաշվարկվում բացակա օրերիս վճարվելիք աշխատավարձը, եթե ներկացրել եմ անաշխատունակության թերթիկ: Բացակայել եմ 5 աշխատանքային օր: Աշխատանքային գրաֆիկը հնգօրյա է: Խնդրում եմ տրամադրել ֆորմուլան, որով կարելի հաշվել:
Կանխավ շնորհակալություն:

Ինչպե՞ս հաշվարկել նպաստը
Սիլվա.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Կատարել եմ հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ, փաթեթը ներկայացրել ՀՏ: Այնուհետև դիմում եմ ներկայացրել սոց. ապահովության պետ. ծառայություն: Գումարը փոխանցվել է գործատուի հաշվեհամարին: Աշխատակիցը ներկայացրել է երկրորդ անաշխատունակության թերթիկը, քանի որ կատարվել է կեսարյան հատում: Նման դեպքում ինչպե՞ս վարվեմ: 26.08.14թ.-13.01.15թ. 1-ին թերթիկի օրերն են` 120 աշխատանքային օրեր, 31.10.14թ.-28.01.15թ. 2-րդ թերթիկի օրերն են` 13 աշխատանքային օրեր: Հարցս հետևյալն է` 13 օրերի համար հաշվարկ կատարեմ և կրկին փաթեթ ներկայացնե՞մ ՀՏ, թե՞ 120 + 13 ամբողջությամբ հաշվարկ կատարեմ, հանեմ վճարված գումարը տարբերությունը տամ աշխատողին: Այս դեպքում ինչպե՞ս լրացնեմ եկամտային հարկի հաշվետվությունը:
Եթե հնարավոր է, շտապ պատասխանեք: Կանխավ շնորհակալ եմ:

Ե՞րբ պետք է ներկայացնել հիվանդության թերթիկը
Մարինե.
Բարև ձեզ, ես մի հարց ունեմ` հիվանդության պատճառով աշխատանքի չներկայանալու և բժշկից տեղեկանք ներկայացնելու վերաբերյալ:
Ըստ օրենքի աշխատակիցը հիվանդության ո՞ր օրվանից պետք է ներկայացնի բժշկից տեղեկանք: Ենթադրենք նա հարբուխով հիվանդ է եղել երկու-երեք օր և չի ներկայացել աշխատանքի, պարտադիր այդ օրերի համար բժշկից տեղեկանք է անհրաժեշտ, թե՞ յուրաքանչյուր ընկերություն ինքն է սահմանում այդ օրերը (առանց բժշկի տեղեկանքի):
Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:

Աշխատակիցը բացակայել է աշխատանքից մեկ օր
Անի.
Բարև ձեզ: Եթե աշխատանքից ամսվա մեջ 1 օր բացակայել եմ, աշխատավարձից պահում կատարվելու՞ է, թե՞ ոչ: Արդյո՞ք 1 օրը հարգելի չի համարվում ու բժշկից տեղեկանք պետք չէ:

Աշխատակիցը ժամանակավոր անաշխատունակության մեջ է
Նունե.
Աշխատողը դպրոցում աշխատում է 2013թ. սեպտեմբերի 1-ից, 2014թ-ի փետրվարի 2-ից ժամանակավոր անաշխատունակության մեջ է: Խնդրում եմ ասել` քանի՞ օր իրավունք ունի բյուլետեն բերելու: Նախապես շնորհակալություն:

Արդյո՞ք աշխատակցին հասնում է 10 ամսվա վերջնահաշվարկ
Shogher.
Հարգելի հաշվապահներ, այսպիսի մի հարց ունեմ` աշխատողը ընդունվել է աշխատանքի և 5,5 ամիս աշխատելուց հետո ներկայացրել է ֆիզ. բյուլետեն, իսկ ֆիզ. բյուլետենից հետո դիմում է գրել, որ ազատվի աշխատանքից երկրից մեկնելու պատճառով: Արդյո՞ք այս աշխատակցին հասնում է 10 ամսվա վերջնահաշվարկ, թե՞ միայն փաստացի աշխատած 5,5 ամիսների համար, և միջին աշխատավարձում նպաստի գումարը ներառվու՞մ է, թե՞ ոչ: Նշեմ, որ ֆիզ. բյուլետենի հաշվարկի համար աշխատակիցը բերել է նախկին աշխատավայրում աշխատած ամիսների մասին տեղեկանք ՀՏ-ից:

Ինչպե՞ս է հաշվարկվում արձակուրդի գումարը
Մարիամ.
Եթե ես ստանում եմ 95 000 դրամ աշխատավարձ, և աշխատել եմ 8-9 ամիս և դրանից 2-3 անգամ հիվանդ եմ եղել և բյուլետեն եմ ներկայացրել, այդ դեպքում ինչպե՞ս է հաշվարկվում իմ արձակուրդի գումարը:

Աշխատակիցը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ
Անի.
Հարգելի գործընկերներ, հարցս հետևյալն է՝
աշխատողը 20.06.2013թ.-28.07.2013թ. ընկած ժամանակահատվածի համար հենց 28.07.2013թ. ներկայացրել է անաշխատունակության թերթիկ, որը փակված չի, այլ շարունակելի է: Հունիսի մինչև 20-ի աշխատավարձը վճարել եմ նրան՝ նախապես տեղեկացված լինելով, որ անաշխատունակության թերթիկը բացված է այդ օրվա դրությամբ: Հուլիս ամսվա աշխատավարձը դեռ չեմ հաշվարկել: Եկամտային հարկի փոփոխություններից ելնելով՝ չգիտեմ՝ իրավունք ունեմ մաս-մաս հաշվարկել ու վճարել ախատողի նպաստը, թե՞ սպասեմ այնքան ժամանակ, մինչև փակվի անաշխատունակության թերթիկը, և նոր նպաստի հաշվարկը կատարեմ ամբողջությամբ մեկ ամսվա մեջ, ինչպես, օրինակ, ֆիզ.-ն ենք անում: Այսինքն` հիմա կարո՞ղ եմ ըստ այդ թերթիկի հաշվարկեմ ու վճարեմ, հետո երբ բերի շարունակությունը, նույն միջինով հաշվարկեմ մնացած օրերը: Եվ խնդրում եմ ինձ ցույց տալ հղումը:

Վճարվու՞մ է արդյոք անաշխատունակության նպաստ համատեղությամբ աշխատավայրից
Արմինե.
Հարգելի գործընկերներ, պատասխանեք խնդրում եմ. եթե աշխատողը համատեղությամբ աշխատող է և ներկայացնում է անաշխատունակության թերթիկ, վճարվու՞մ է արդյոք անաշխատունակության նպաստ համատեղությամբ աշխատավայրից:

Հնարավո՞ր է արդյոք, որ հղին չստանա նպաստի գումարը
Անի.
Հնարավո՞ր է արդյոք, որ հղին չստանա ֆիզի գումարը, եթե նա մինչև սահմանված օրը աշխատել է, իսկ իր արձակուրդի անցնելուց հետո հաստիքը կրճատվել է, նա ներկայացրել է անհրաժեշտ փաստաթուղթը բուժհաստատությունից:

Միջին աշխատավարձը հաշվարկելու համար
Hayk.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. եթե աշխատողը ընդունվել է աշխատանքի 08.01.2013-ին և ստանում է 100 000 դրամ, այլ գործատուի մոտ նախկինում չի աշխատել, 04.04.2013-ին ներկայացնում է հիվանդության թերթիկ, ապա միջին աշխատավարձը հաշվարկելու համար 100 000-ը պետք է բաժանել 12-ի՞, թե՞ 3-ի:

Անաշխատունակության թերթիկի լրացում
Մհեր.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: 14 հուլիսի 2011 թվականի N1024-Ն որոշման մեջ հստակ տրվում է, թե ժամանակավոր անաշխատունակության թերթիկը ինչ ձևի պետք է լինի` հավելված 4: Սակայն մինչ օրս այդ թերթիկները չեն փոխվել, և հին թերթիկներն են տալիս բուժհիմնարկությունները: Նույնիսկ սոց. բաժնի աշխատողը ասում է, որ այդ հին թերթիկը վավերական է: Խնդրում եմ ինձ ասացեք, թե ինչպես ես լրացնեմ հին բյուլետենը, եթե այն չի համապատասխանում նոր օրենքի պահանջներին:

Որքա՞ն է հիվանդության նպաստը
Liana.
Բարև Ձեզ:
Ինձ հետաքրքիր է, թե հիվանդության պատճառով աշխատանքից բացակայելու դեպքում (հիվանդության թերթիկի առկայությամբ) որքա՞ն գումար են ինձ վճարելու: Իմ միջին աշխատավարձի չափո՞վ, թե՞ ավելի քիչ: Շնորհակալություն:

Հիվանդության նպաստի հաշվարկ
Hayk.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` ինչքան գումար պետք է ստանա աշխատողը հոկտեմբեր ամսին, եթե նա աշխատանքի է ընդունվել 01.06.12-ին, հիվանդության թերթիկ է բերել 02.10-ից մինչև 05.10-ը, աշխատավարձը կազմում է 190000 դրամ, իսկ նախորդ գործատուի մոտ աշխատավարձը կազմել է 150000 դրամ: Խնդրում եմ մանրամասն բացատրեք և նշեք, թե ինչպես է պահվում եկամտահարկը: Նախապես շնորհակալ եմ:

Անաշխատունակության թերթիկի՝ ՀՏ ներկայացման վերաբերյալ
Մերի.
Խնդրում եմ, ասեք՝ եթե ես գրանցված եմ որպես ԱՁ և աշխատում եմ որպես պատճենահանող, անաշխատունակության թերթիկը հանձնել եմ մեր հաշվապահություն հուլիսի 16-ին, իսկ մինչ այժմ հաշվապահը չի ներկայացրել հարկային, հարցնելու դեպքում պատասխանում է, որ կարող է ներկայացնել անգամ ծննդաբերությունից հետո, և ոչ մի խնդիր չի լինի, ես կարող եմ ստանալ իմ արձակուրդային գումարը: Իսկ ծննդաբերությունը կլինի սեպտեմբերի վերջ: Խնդրում եմ, ասացեք՝ դա ճի՞շտ է, թե՞ ոչ:
Վերջին մեկնաբանություններ