Tag: հրաման

Հրամանների հետ կապված

Գուրգեն.

Բարև Ձեզ: Ասացեք խնդրեմ, պարտադի՞ր է արդյոք աշխատողի` “Հրամանին ծանոթացա – ստորագրություն” գրառումը տնօրենի կադրային հրամանի վրա:
Շնորհակալություն:

Կարդալ ավելին Հրամանների հետ կապված

Աշխատանքային գրքույկի լրացման հետ կապված

Պետրոս.

Հարգելի գործընկերներ,
ինչպե՞ս պետք է գրառում կատարել աշխատանքային գրքույկում, երբ աշխատողը համատեղությամբ աշխատանքի վայրից տեղեկանք է բերում աշխատանքի վերաբերյալ: Ուղղակի նոր էջից գրե՞լ` “Ընդունված է համատեղությամբ աշխատանքի որպես …”, իսկ աջ սյունակում նշե՞լ տեղեկանքը կամ մյուս կազմակերպության հրամանի համարը: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Աշխատանքային գրքույկի լրացման հետ կապված

Հրամանագրքի վերաբերյալ

Անի.

Բարև Ձեզ, կցանկանայի իմանալ, թե հրամանագրքում կոնկրետ որ հրամաններն են լրացնում, և հրամանագիրքը գրասենյակային գրքից ինչով է տարբերվում:

Կարդալ ավելին Հրամանագրքի վերաբերյալ

Հրամանագրքի լրացման հետ կապված

Վահե.

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել մի հարցի. աձն վարում է մեկ հրամանների գիրք, որտեղ տալիս է հրաման աշխատանքի ընդունման, ազատման և նաև արձակուրդի հրաման մի հրամանների գրքում, որքանո՞վ է սխալ վարվում, և ինչպե՞ս վարվել: Շարունակե՞լ արձակուրդային, ընդունման և ազատման հրամանները մի գրքում գրել, թե՞ հաջորդ արձակուրդային հրամանը գրել առանձին գրքում:
Շնորհակալություն:

Կարդալ ավելին Հրամանագրքի լրացման հետ կապված

ՍՊԸ-ն ունի ավտոտեխսպասարկման ծառայություն

Կարինե.

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն ունի ավտոտեխսպասարկման ծառայություն` վուլկանացում, շարժիչի վերանորոգում, բալանսիրովկա: Բնականաբար կա ՀԴՄ, հասույթը գրանցվում է ըստ ՀԴՄ-ի տվյալների: ՍՊԸ-ն պե՞տք է ունենա ծառայությունների ցանկ և դրանց գինը նախապես սահմանված ձևով (օրինակ հրամանով): Շարժիչի վերանորոգման դեպքում կատարվող աշխատանքների ցանկը շատ է, և գներն էլ շատ տարբեր` և մեքենայի տեսակից, և կատարված աշխատանքի քանակից կախված: Խնդրում եմ օգնեք, համոզված եմ, որ այդ հարցը շատերի մոտ կա:
Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին ՍՊԸ-ն ունի ավտոտեխսպասարկման ծառայություն

Անհատական իրավական ակտերի վերաբերյալ

Դիանա.

Հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս տարբերակել անհատական իրավական ակտը ներքինից: Դե հասկանալի է, որ աշխատանքի ընդունման և ազատման հրամանները, պայմանագրերը, լրացուցիչ պայամանգրերը անհատական են, իսկ, օրինակ, հերթափոխով աշխատողների աշխատանքային ռեժիմը սահմանող ամեն շաբաթ ընդունվող հրամանը անհատակա՞ն է, թե՞ ներքին: Կարո՞ղ է արդյոք այն լինել և ներքին, և անհատական: Ինչպե՞ս պետք է մեկնաբանել “ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ” ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 6-րդ կետում գրված “որոշակի (բայց ոչ անհատական)” արտահայտությունը: Խնդիրը իրավական ակտերի մասին աշխատակիցներին պատշաճ կերպով իրազեկելու մեջ է, քանի որ անհատական իրավական ակտերի դեպքում բավական չէ դրանք, օրինակ, միայն էլ. փոստով աշխատակիցներին ուղարկելը, տվյալ դեպքում պե՞տք է յուրաքանչյուր աշխատակցի ստորագրությունը և բացի այդ էլ նրանց պետք է հանձնվի՞ մեկական օրինակ: Արդյո՞ք գոյություն ունի ցանկ, որտեղ հստակ տարբերակված են անհատական իրավական ակտերի տեսակները:
Կանխավ շնորհակալություն

Կարդալ ավելին Անհատական իրավական ակտերի վերաբերյալ

Աշխատողներին աշխատանքի ընդունելիս

Լիլիթ.

Խնդրում եմ ինձ օգնեք հասկանալ` ինչպես վարվել: Աշխատողներին աշխատանքի ընդունելիս միայն պայմանագիրը բավակա՞ն է, թե՞ նորից անցել ենք նախկին ձևին, և պիտի հրաման գրվի և հրամանագիրք պահվի: Եթե այո, ապա խնդրում եմ ասել, կարո՞ղ եմ շարունակել հին հրամանագրքում լրացնել, և արդյո՞ք պարտադիր է նաև հրամաններ գրել այն աշխատողների համար, ում լրացրել ենք գրանցամատյանով, և առանց հրամանի:

Կարդալ ավելին Աշխատողներին աշխատանքի ընդունելիս

Արձակուրդի վերաբերյալ

Anahit.

Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. ունենք աշխատակից, որը 3 ամիս է աշխատում, մենք ողջ անձնակազմով գնում ենք արձակուրդ, գիտեմ, որ աշխատակցին օրենքով չի հասնում արձակուրդ, իսկ հնարավո՞ր է արդյոք, որ տնօրենը հրաման տա աշխատողին արձակուրդ գնալու: Մեկ հարց ևս` դիմում լրացնելիս գրում ենք “տրամադրել 20, թե՞ 28 օր”:

Կարդալ ավելին Արձակուրդի վերաբերյալ

Հերթափոխային աշխատանք

Նունե.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք. հերթափոխային աշխատանքով աշխատանքի ընդունելիս հրամանում կամ աշխատանքային պայմանագրում աշխատավարձն ինչպե՞ս է նշվում։

Կարդալ ավելին Հերթափոխային աշխատանք

Փաստաթղթերի կազմում

Lili.

Բարև Ձեզ, ես նոր եմ սկսում աշխատել որպես գործավարուհի նոր բացվող ՍՊԸ-ում: Կուզենայի մի քանի բաներ ճշտել, որ միանգամից ճիշտ աշխատեմ: Կան հիմնադիրներ 75 և 25 տոկոս բաժնեմասերով: Արձանագրությունով նշանակել եմ տնօրեն: Տնօրենին հրաման կամ աշխատանքային պայմանագիր չեմ տվել ու սկսել եմ աշխատողներին ընդունել տնօրենի հետ պայմանագրեր կնքելով: Բերել են դիմում, դիմումի հիման վրա տվել եմ հրաման ընդունման մասին, հետո պայմանագիր: Չգիտեմ, արդյո՞ք ճիշտ եմ դրանք արել: Իսկ հետո պե՞տք է հրամաններ տամ, որ օրինակ պահելու եմ հրամանագիրք մուտքի, ելքի մատյաններ, արձակուրդային գրքույկ և ստուգման գրքույկ: էլի ինչ որ մատյան կա՞, որ պետք է պահեմ: Անչափ շնորհակալ եմ կանխավ:

Կարդալ ավելին Փաստաթղթերի կազմում

Պահուստային կապիտալի ձևավորում

Ֆլորա.

ՍՊԸ-ի կանոնադրությամբ պետք է պահուստային կապիտալ ձևավորենք`շահույթից կատարվող տարեկան մասհանումների միջոցով: Այս դեպքում պե՞տք է արդյոք արձանագրություն գրենք կամ հրաման, թե՞ պարզապես միայն հաշվապահորեն ձևակերպենք, և արդյո՞ք ճիշտ է ձևակերպումը`
դտ 342
կտ 351
Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Պահուստային կապիտալի ձևավորում

Հրամանագրքի լրացման հետ կապված

Լուսինե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ հնարավորության դեպքում պատասխանել հարցիս: Մեր տնօրենը մի քանի օր առաջ մահացել է, հրամանագրքում ինչպե՞ս գրեմ մահվան հետ կապված հրամանը, որպեսզի ճիշտ լինի: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Հրամանագրքի լրացման հետ կապված

Պայմանագրի կնքում հրամանի հիման վրա

Կարինե.

Կարո՞ղ է արդյոք կազմակերպության բաժնի պետը կնքել պայմանագիր հրամանի հիման վրա, այլ ոչ թե կազմակերպության տնօրենի լիազորագրի:

Կարդալ ավելին Պայմանագրի կնքում հրամանի հիման վրա

Հրամանների համարակալում

ԱՆՆԱ Ա..

Շնորհավորում եմ բոլոր կանանց գալիք տոնը: Հարգելիներս, ասացեք խնդրեմ, կարո՞ղ եմ արդյոք աշխատանքի ընդունման և ազատման հրամանների համար տարբերակված համարակալումներ դնեմ, օրինակ աշխատանքի ընդունման հրամանների համար` 001-ԱԸ, 002-ԱԸ, իսկ ազատման հրամանների համար` 001-ԱԱ, 002-ԱԱ: Որտե՞ղ կարող եմ գտնել այս հարցի պատասխանը:

Կարդալ ավելին Հրամանների համարակալում

Աշխատանքից ազատում

Ֆլորա.

Հարգելի հաշվապահներ,
աշխատողի աշխատանքից ազատվելու դիմումի համաձայն տնօրենը 28.12.2010-ին հրաման է գրել 10.01.2011թ-ին աշխատողին աշխատանքից ազատելու և վերջնահաշվարկ կատարելու մասին: Խնդրում եմ ասեք, 2011թ.-ի այդ 10 օրվա համար աշխատողը վարձատրվելու՞ է, թե՞ ոչ, իսկ աշխատողին վճարվել է միայն 10 չօգտագործված արձակուրդի համար:

Կարդալ ավելին Աշխատանքից ազատում

Գործուղման հրամանի ձև

Անահիտ.

Հարգելի գործընկերներ, կխնդրեի, որ ինձ ուղարկեիք գործուղման հրամանի ձևը, ներքին և անհատական հաստիքացուցակի ձև, օրինակ, ինչպես նաև արձակուրդների ժամանակացույց կազմելու ձևը։ Նախապես շնորհակալություն։

anahitpapikyan շնիկ yahoo.com

Կարդալ ավելին Գործուղման հրամանի ձև

Աշխատանքի ընդունման դիմումի և հրամանի ձև

Լիս.

Հարգելի մասնագետներ, խնդրում եմ, ինձ ուղարկեք աշխատանքի ընդունման դիմումի և հրամանի ձևեր: Անչափ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Աշխատանքի ընդունման դիմումի և հրամանի ձև

Աշխատանքային գրքույկի լրացում

ԱՆՆԱ Ա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ասացեք խնդրեմ, եթե աշխատողը ներկայացրել է մի քանի օր անց աշխատանքից ազատվելու դիմում, իսկ գործատուն էլ չունի որևէ առարկություն այդ կապակցությամբ, ի՞նչ փաստաթղթեր պետք է կազմվեն և աշխատանքային գրքույկի 4-րդ սյունակում ի՞նչ պետք է լրացվի: Համաձայն “Աշխատանքային գրքույկի ձևը, աշխատանքային գրքույկ վարելու և կրկնօրինակ տրամադրելու կարգ”-ի 4-րդ սյունակում գրվում է գրառման հիմքը` իրավական ակտի համարը, ընդունման օրը, ամիսը, տարեթիվը: Այստեղ ինձ համար պարզ չէ` պետք է լրացնեմ ազատման հրամանի թե պայմանագիրը լուծելու համաձայնագրի համարը, օրը, ամիսը, տարեթիվը: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Աշխատանքային գրքույկի լրացում

Աշխատանքի ընդունման հրաման

Արմեն.

Հարգելի կոլեգաներ, աշխատանքի ընդունման հրամանը պետք է տրվի աշխատանքի անցնելու՞ օրը, թե՞ մեկ օր շուտ: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Աշխատանքի ընդունման հրաման

Աշխատանքային պայմանագրի ժամկետի երկարացում

Գուրգեն.

Կխնդրեմ պատասխանեք հետևյալ հարցին:
Կազմակերպության աշխատակիցը ընդունվել է աշխատանքի համաձայն հրամանի` կնքելով աշխատանքային պայմանագիր 9 ամիս ժամկետով: Անհրաժե՞շտ են արդյոք նոր հրաման և նոր աշխատանքային պայմանագիր, եթե վերջինիս պայմաններում որևէ փոփոխություն չի կատարվելու, թե՞ կարելի է աշխատանքային պայմանագիրը երկարացնել` հիմք վերցնելով ՍՊԸ տնօրենի որոշումը այդ կապակցությամբ:
Շնորհակալություն:

Կարդալ ավելին Աշխատանքային պայմանագրի ժամկետի երկարացում

Եթե աշխատողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում

Կարինե.

Եթե աշխատողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում մինչև երեխայի երկու տարին լրանալը, բայց ցանկանում է գնալ աշխատանքի մինչ այդ ժամկետի լրանալը, պետք է նոր դիմում գրի, հրաման ձևակերպվի: Խնդրում եմ օգնեք իմանալ ճիշտ կարգը:

Կարդալ ավելին Եթե աշխատողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում

Նվազագույն աշխատավարձի փոփոխման հետ կապված

Ժաննա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, շնորհավոր բոլորիդ Նոր Տարին և Սուրբ Ծնունդը: Հարցս այսպիսին է. հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի փոփոխման հետ կապված յուրաքանչյուր աշխատողի հետ արդյո՞ք պետք է համաձայնագիր կազմել, թե՞ մեկ ընդհանուր հրամանը բավական է:
Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Նվազագույն աշխատավարձի փոփոխման հետ կապված

Հրամանի ձևեր

Վահե.

Հարգելի գործնկերներ,
խնդրում եմ ուղարկել, եթե հնարավոր է, աշխատանքի ընդունման, ազատման, գործուղման և արձակուրդի հրամանի ձևեր:
Կանխավ շնորհակալ եմ:
vahe_tigranyan շնիկ mail.ru

Կարդալ ավելին Հրամանի ձևեր

Հրամանի ձև

Մարիամ.

Հարգելի տիկին, պարոն,
խնդրում եմ ուղարկել աշխատանքի ընդունման հրամանի ձև:
Կանխավ շնորհակալություն:
Հարգանքով` Մարիամ:

Կարդալ ավելին Հրամանի ձև

Մատյան ամենամյա արձակուրդների ժամանակացույցի

Գայանե.

Բարև ձեզ: Վերջերս գրախանութներում հայտնվեց նոր, հերթական մատյանըˋ “Մատյան ամենամյա արձակուրդների ժամանակացույցի”: Խնդրում եմ ասել, արդյո՞ք պարտադիր է վերոհիշյալ մատյանի վարույթը, եթե այո, ապա կազմի վրա նշված հրամանը ի՞նչ հիմքով պետք է տալ: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Մատյան ամենամյա արձակուրդների ժամանակացույցի

Հրամանի ձևեր

Նինա.

Խնդրում եմ ուղարկել աշխատանքի ընդունման, ազատման, գործուղման հրամանի ձևեր:
Նախապես շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Հրամանի ձևեր

Ներքին իրավական ակտ

Վիկտորյա.

Հարգելի գործընկերներ,
Ճիշտ կլինի արդյոք, եթե ընդունեմ ներքին իրավական ակտ 2009-2010 տարվա կուտակված արձակուրդը 2010-2011 տարի տեղափոխելու մասին, և այդ իրավ. ակտը ստորագրեն բոլոր աշխատողները, յուրաքանչյուր աշխատողի համար առանձին հրաման տալու փոխարեն:

Կարդալ ավելին Ներքին իրավական ակտ

Քանի՞ օրինակից են գրում հրամանը

Սուսաննա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք, այսքան փոփոխություններից հետո հրամաններից քաղվածք կա՞, եթե ոչ, ապա քանի՞ օրինակից են գրում հրամանը:

Կարդալ ավելին Քանի՞ օրինակից են գրում հրամանը

Եթե աշխատողին ամենամյա արձակուրդը տրամադրվել է մասերով

Գոգ.

Եթե աշխատողին ամենամյա արձակուրդը տրամադրվել է մասերով, և մի մասը արդեն օգտագործել է աշխատողը, հրամանի մեջ գրվել է կոնկրետ, թե մյուս կեսը երբ պետք է հատկացվի, օրինակ՝ դեկտեմբերի 1-ին, բայց աշխատողը չի ուզում գնա, այս դեպքում ի՞նչ ենք անում: Նա գրում է դիմում և խնդրում է, որ ամենամյա արձակուրդի չօգտագործված կեսը նրան տրամադրենք այլ ժամանակահատվածում կամ միացնենք հաջորդ տարվա արձակուրդին: Այս դեպքում պարտադի՞ր է հրաման ձևակերպել մինչև դեկտեմբերի 1-ը արձակուրդը տեղափոխելու մասին, թե՞ կնքել ուղղակի համաձայնագիր կամ էլ բավարարվել դիմումով: Խնդրում եմ, պատասխանեք:

Կարդալ ավելին Եթե աշխատողին ամենամյա արձակուրդը տրամադրվել է մասերով