Tag: ճշգրտող հաշիվ

Ճշգրտող հաշվի հետ կապված

Բարև Ձեզ: Կցանկանամ իմանալ, եթե ինձ ուղարկված հաշիվը ստորագրել եմ և այժմ ցանկանում եմ վերադարձնել որոշ ապրանքներ, ինձ կարո՞ղ են ուղարկել ճշգրտող հաշիվ: Կանխավ շնորհակալություն:

Ճիշտ կլինի՞ հաշիվ դուրս գրել խանութին հանձնված բոլոր ապրանքների համար

Վարդան.

Բարև Ձեզ։
ԱՁ-ն ցանկանում է հանձնել ապրանքներ խանութին, որ վաճառի։ Վաճառվելու դեպքում գումարը կտա, չվաճառվելու դեպքում հետ կվերադարձնի ապրանքները։
Հարց 1. Հարկային հաշվապահության տեսանկյունից ճիշտ կլինի՞ e-invoicing-ով հաշիվ դուրս գրել այդ խանութին հանձնված ԲՈԼՈՐ ապրանքների մասով: Հաշիվ դուրս գրելու արդյունքում ԱԱՀ պետք է վճարի ԱՁ-ն, քանի որ ԱԱՀ-ով է հարկվում։
Հարց 2. Իսկ, երբ ապրանքների վերադարձ լինի՝ ինչպե՞ս պետք է վարվել: Նախորդ դուրս գրված հաշիվը ճշգրտե՞լ, թե՞ կա հետվերադարձի ինչ-որ մեխանիզմ:

Շնորհակալություն։

Ինչպե՞ս ճշգրտել գործարքը

Սառա․

Բարև ձեզ։
Կարող եք ասել՝ եթե 2019թ-ին 3 հատ ապրանք եմ առաքել, սակայն դա պետք է հիմա ճշգրտեմ, 3-ի փոխարեն նշեմ 10 հատ, ինչպե՞ս կարեղ եմ իրականացնել այս գործընթացը, խնդրում եմ մանրամասն գրել:
Շնորհակալություն։

Ի՞նչ ամսաթիվ պետք է նշել ճշգրտող հաշիվ դուրս գրելու դեպքում

Գևորգ Հակոբյան․

Խնդրում ենք ձեզ պարզաբանել․ ճշգրտվող հաշիվների դուրս գրման դեպքում արտադրանքների, ապրանքների առաքման հաշիվ վավերագրի «Առաքման ամսաթիվ» տողում ո՞ր ամսաթիվն է նշվում՝ ճշգրտվո՞ղ հաշիվ վավերագրի դուրս գրման ամսաթիվը, թե՞ տվյալ հաշիվ վավերագրի դուրս գրման ամսաթիվը:

Օրինակ՝ եթե հաշիվ վավերագիրը դուրս է գրվել 04.11.2019թ., իսկ ճշգրտվող հաշիվը դուրս է գրվում 20.05.2020թ., ապա «Առաքման ամսաթիվ» տողում նշվում է 04.11.2019թ., թե՞ 20.05.2020թ․։

Ապրանքի վերադարձի փաստաթղթավորումը

Նելլի․

Հաշվապահներ ջան, խնդրում եմ օգնել․ ԱՁ եմ, 2019֊ին դուրս եմ գրել հաշիվ, իսկ հիմա 2020-ին ապրանքը չի վաճառվել, ուզում են հետ վերադարձ անեն, ինչպե՞ս կատարեմ փաստաթղթավորումը, կանխավ շնորհակալ եմ։

Արդյո՞ք հաշիվների չեղարկումը բացասական է ազդում կազմակերպության ռիսկայնության վրա

Արմինե․

Հաշվապահայություն ջան, էս հաշիվների չեղյալ անել-չանելու հարցը ո՞նց լուծենք։ Հաշիվ ես գրում, մի հատ ստից բանից կպնում են, ասում են՝ չեղյալ արեք, նորը գրեք։ Բայց չէ՞ որ հաշիվների չեղարկումը բացասական է ազդում կազմակերպության «ռիսկայնության» վրա։

Ճշգրտող հաշիվ դուրս գրելու վերաբերյալ

Սյուզաննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասել՝ կարելի՞ է արդյոք ճշգրտող հաշիվ դուրս գրել ապրանքի մատակարարումից մեկ տարի անց, կա՞ արդյոք ապրանքի վերադարձի ժամանակի սահմանափակում:

Կանխավ շնորհակալություն:

Խանութը ցանկանում է ետ վերադարձնել ժամկետանց ապրանքը

Arpine.

Բարև ձեզ, հարցս հետևյալն է. խանութը ցանկանում է ետ վերադարձնել ժամկետանց ապրանքը, կազմակերպությունը առանց հաշիվ-ապրանքագրի ետ չի ընդունում, կարո՞ղ եմ էլեկտրոնային հաշիվ վավերագիր կազմել` մեջը նշելով ետ վերադարձ, ու եթե կարելի է` նշեք օրենքի որ կետի հիման վրա:

ԱՁ-ն իրեն պատկանող բեռնատար մեքենայով ապրանքներ է առաքում

Արմեն.

ԱՁ-ն իրեն պատկանող բեռնատար մեքենայով ապրանքներ է առաքում տարբեր խանութների: Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել ուղեկցող փաստաթղթի հարցը: Գրե՞լ տեղափոխման փաստաթուղթ, հետո որ խանութը ինչ ապրանք որ ցանկանում է, այդ մասով դուրս գրել հաշիվ, թե՞ գրել հաշիվներ, հետո ճշգրտող հաշիվներով ձևակերպել վերադարձը: Նախապես շնորհակալություն:

Կազմակերպությունը ստացել է ճշգրտող հաշիվ

Արթուր.

Հարգելի հաշվապահներ, երբ շրջանառության հարկ վճարող կազմակերպությունը ստանում է ճշգրտող հաշիվ, որը ճշգրտում է նախորդող որևէ հաշվետու ժամանակաշրջանի հաշիվ, որի համար արդեն ներկայացվել է հաշվետվություն, և շրջանառության հարկը պակասեցվել է այդ ձեռքբերման 4 % – ի չափով, արդյո՞ք պետք է ճշգրտել այդ եռամսյակի հաշվետվությունը և պակաս վճարված հարկի համար վճարել նաև տույժեր: Շնորհակալություն:

ԱՁ ստացել է ճշգրտող հաշիվ

Arsine.

ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկով: Ստացել է ապրանքների ձեռքբերման հաշիվ օր.՝ 1 000 000 դրամի չափով, իսկ ճշգրտող՝ 100 000 դրամի չափով:
1. Շրջանառության հարկի հաշվետվության “Հաշվետու եռամսյակում ապրանքների ձեռքբերման ծախսերի գումար” դաշտում լրացվում է 1 000 000, թե՞ 1 000 000 – 100 000 = 900 000 դրամ:
2. Եթե ԱՁ-ն մինչև փետրվարի 20-ը դիմում է ներկայացրել շրջանառության հարկով հարկվելու վերաբերյալ, կարո՞ղ է արդյոք տարվա ընթացքում դիմում ներկայացնել ԱԱՀ-ով հարկվելու մասին:

Դիմացի կազմակերպությունը դուրս է գրել ճշգրտող հաշիվ

265

Ռոզա.

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս.

Երբ դիմացի կազմակերպությունը նոյեմբեր ամսին դուրս է գրում օգոստոս ամսին վերաբերող հարկային հաշվի ճշգրտող հաշիվ, ի՞նչ պետք է անել:
1. Ճշտու՞մ ենք օգոստոս ամսի հաշիվը
2. Եթե ոչ, նոյեմբերին ստացված հաշիվը ի՞նչ ձևակերպում ենք տալիս

Կանխավ շնորհակալ եմ:

Կազմակերպությունը ստացել է ճշգրտող հաշիվներ

Arsine.

Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ դաշտում: Օգոստոս ամսին ունի ստացված ճշգրտող հաշիվներ, որոնցով ճշգրտվել են հուլիս ամսվա հաշիվներ` ժամկետանց ապրանքների վերադարձի հիմքով:
1. Տվյալ դեպքում, ո՞ր ասմվա հաշվետվության մեջ է ներառվում ստացված հաշիվները` հուլիս, թե օգոստոս: Նշեմ, որ հուլիս ամսվա հաշվետվության մեջ չեմ ներառել, արդյո՞ք ճիշտ եմ արել
2. Ճշգրտող հարկային հաշվում “Վայրը, որտեղից ապրանքները մատակարարվում են” ու՞մ հասցեն է գրվում` հաշիվը դուրս գրողի, թե՞ ապրանքները վերադարձնողի

Կանխավ շնորհակալություն:

Ճշգրտող հաշիվների վերաբերյալ

219

Հովիկ.

Հարգելի գործընկերներ, կասե՞ք՝ ի՞նչ է նշանակում ճշգրտող հաշիվ, արդյո՞ք այն վերաբերում է միայն հարկային հաշիվներին, թե՞ նաև հաշիվ-ապրանքագրերին: Ինչպե՞ս է դուրս գրվում ճշգրտող հաշիվը և ո՞ր դեպքերում: Շնորհակալություն: