Tag: նորաբաց

.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Նոր գրանցված ԱՁ

Արման. Նոր գրանցել եմ Ա/Ձ, այն դեռևս չի գործում: Մինչև գործունեությունը սկսելը ի՞նչ քայլեր պետք է կատարեմ պետական մարմինների հետ կապված: Ա/Ձ-ն գրանցված է Երևանի Կենտրոն համայնքում, խնդրում եմ, եթե հնարավոր է մանրամասն տեղեկացրեք, թե ուր պետք է գնամ (ցանկալի է` նշելով հասցեն) և ինչ փաստաթղթեր ներկայացնեմ: Ա/Ձ-ի գործունեությունը սկսելուց հետո ես բնականաբար կունենամ հաշվապահ, իսկ մինչ այդ խնդրում եմ Ձեր օգնությունը: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Նորաբաց կազմակերպություն

Անդրանիկ. 2012 թվականի հունիսի 11-ին գրանցել եմ ՍՊԸ: Խնդրում եմ ասեք, թե երբ ու ինչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ, չե՞մ ուշացրել արդյոք և եթե ուշացրել եմ` ի՞նչ է ինձ սպասվում: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Համակարգչային ծառայությունների մատուցում

Ռոզա. Բարև ձեզ: Ես ցանկանում եմ բացել համակարգչային ծառայությունների մատուցման գրասենյակ, բայց չգիտեմ, թե ինչ իրավական ձևով կարող եմ գրանցվել և ինչ հարկերով պիտի հարկվեմ: Եթե դժվար չէ, խնդրում եմ ինձ ճիշտ ուղղություն ցույց տալ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպիսի՞ պատասխանատվություն կարող է առաջանալ

Նարինե. Խնդրում եմ պատասխանեք: Կազմակերպությունը նորաբաց է, կատարել է գործարքներ միայն փոխանցումով: Տնօրենը մի քանի օր առաջ գումար է կանխիկացրել բանկից, բայց դեռ դրամարկղային գիրք չունի: Ինչպիսի՞ պատասխանատվություն կարող է առաջանալ նման դեպքում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Նոր գործունեություն սկսելու վերաբերյալ

AA. Ցանկանում եմ սկսել դեղատան գործունեություն, խնդրում եմ հնարավորինս ճիշտ ուղղություն տալ` ինչպե՞ս սկսել այդ գործունեությունը: Ունեմ տարածք և հնարավորություն ներմուծելու արտասահմանից: Պարզապես ճիշտ սկսելու պահն է: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ընկերությունը գործունեություն չի ծավալել

hayk. Հարգելի հաշվապահներ, եթե ընկերությունը մի քանի ամիս է` գրանցված է, բայց գործունեություն չի ծավալել, աշխատողներ չկան, կա միայն գրանցված տնօրեն (նաև հիմնադիր), որի հետ աշխատանքային պայմանագիր չկա, արդյո՞ք պարտադիր է, որ. 1. Տնօրենը աշխատավարձ ստանա 2. Սոցապին ձև Ֆ10 ներկայացնել` տնօրենի համար 3. Դրամարկղային գիրք պահել
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ձևակերպել գործարքները

Հայկ. Հարգելի հաշվապահներ, եթե նորաբաց ՍՊԸ-ն դեռ գործունեություն չի ծավալում և գրանցված է միայն տնօրենը, որն էլ հաշիվներ է բացում բանկում, որոշակի վճարումներ է կատարում, ինչպե՞ս պետք է ձևակերպել այդ գործարքները (այսինքն՝ մուտքի մասով որտեղի՞ց այդ գումարները ՍՊԸ-ին):
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ստորագրության հաստատում

Gayane. Հարգելի կոլեգաներ, հարցս շտապ է, խնդրում եմ ասացեք` նոր բացվող ՀԿ-ն իրավունք ունի՞ հաստատելու միայն մեկ ստորագրություն, թե՞ ոչ, և ու՞մ ստորագրությունը` խորհրդի հախագահի՞, թե՞ տնօրենի, թե՞ 2-ի դերում էլ կարող է հանդես գալ մեկ անձ: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նոր կազմակերպությունում աշխատողներ գրանցելու համար

Հասիկո. Բարև Ձեզ, ես սկսնակ հաշվապահ եմ, խնդրում եմ ինձ օգնեք: Նոր կազմակերպությունում աշխատողներ գրանցելու համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ինչպե՞ս պետք է այն արվի: Շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է նվազագույն շահութահարկ հաշվարկել և վճարել

Hayk. Հագելի հաշվապահներ, նոր ստեղծված կազմակերպությունը նվազագույն շահութահարկ վճարու՞մ է արդյոք, ու եթե կարող եք` օրենքի հղում արեք: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Որպես ԱՁ գրանցվելու համար

Մարիետա. Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնել: Ես ուզում եմ հարսանյաց զգեստների սրահ բացել: Ինքս հանդիսանալով անհատ ձեռներեց` կարո՞ղ եմ արդյոք ինքս աշխատել իմ խանութում, եթե դժվար չէ` ասեք իմ քայլերը, ի՞նչ պետք է անեմ ես ԱՁ բացելու և օրինական աշխատելու համար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Համակարգիչների վաճառք

Լևոն. Ես ուզում եմ համակարգիչների և նմանատիպ ակսեսուարների խանութ բացեմ և գրացվեմ որպես ՍՊԸ, և կուզենայի իմանալ, թե ի՞նչ հարկեր ամսվա և տարվա կտրվածքով պիտի մուծեմ: Եվ եթե հնարավոր է, օգնեք գտնեմ այս հարցին վերաբերվող գրականություն: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Նորաբաց վարսավիրանոցի հաշվապահական հաշվառում

LILIT. Խնդրում եմ օգնեք: Ես սկսնակ հաշվապահ եմ և պետք է վարեմ վարսավիրանոցի հաշվապահություն: Բացի հաստատագրված վճարի մասին հաշվետվությունից ի՞նչ հաշվետվություններ, տեղեկություններ պետք է ներկայացնել հարկային տեսչություն (վարսավիրանոցը նորաբաց է):
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպիսի՞ հարկային արտոնություններ կան նոր գրանցված կազմակերպության համար

Արմինե. Հարգելի հաշվապահներ, կուզենայի իմանայի` ինչպիսի հարկային արտոնություններ կան նոր գրանցված կազմակերպության համար բացի շահութահարկի կանխավճարը չվճարելուց: Շնորհակալություն:
.ԱյլՀարց ու պատասխան

Ընկերության գործունեության հասցեի հետ կապված

Սոնա. Հարգելի հաշվապահներ, ես սկսնակ հաշվապահ եմ և իմ առաջին գործն եմ վերցրել և շատ եմ զգում Ձեր օգնության կարիքը: Ընկերությունը նորաբաց ՍՊԸ է, որը դեռ չունի գործունեության հասցե: Տնօրենը ցանկանում է վարձակալել տարածք: Ուղղակի գործունեության բնույթը այնպիսին է, որ տարածքը իրականում այդքան էլ պետք չի գալու (ինտերնետ առևտուր): Իսկ հիմա հարցերս. 1. Հնարավո՞ր է որպես գործունեության հասցե ձևակերպել տնօրենի բարեկամներից մեկի բնակարանը, որում մարդիկ են ապրում: 2. Օֆիսային տարածքներ տրամադրող շենքերից մեկում, երբ տարածք էինք նայում, ասեցին, որ վարձակալության պայմանագիրը կարող է տվյալ դեպքում նոտարով չհաստատվել, այլ ներքին պայմանագիր կնքել: Դա հնարավո՞ր է: Թե՞ ամեն դեպքում վարձակալության պայմանագիրը պետք է հաստատվի նոտարով: 3. Եթե վարձակալության պայմանագիրը պետք է հաստատվի նոտարով, ի՞նչ քայլեր են պետք դրա համար և ի՞նչ ծախսեր կան: Շատ շնորհակալություն: