Tag: շրջանառության հարկ

Իրացման շրջանառության հաշվետվություն

Դիանա.

Բարև ձեզ, հարգելիներս: Խնդրում եմ ասել՝ եթե ԱՁ-ն տարվա սկզբից 4 ամիս աշխատել է որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, իսկ հետո փոխել է և աշխատել շրջհարկով։ Միկրոյի համար մինչև փետրվարի 1-ը պե՞տք է հանձներ տարեկան իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվություն։
Եվ մի հարց էլ. միկրոձեռնարկատիրության սուբյեկտը համարվում է ընտանեկան ձեռնարկատիրության սուբյե՞կտ (ուղղակի հարկային մարմնի ծանուցման մեջ նշված է ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ): Նախապես շնորհակալ եմ։

ՏՏ ոլորտի արտոնություններ

Ամալյա․

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել՝ ՍՊԸ աշխատում է շրջանառության հարկով և օգտվում է ՏՏ ոլորտի եկամտային հարկի արտոնությունից: Արդյո՞ք ավելանում է աշխատողի զուտ աշխատավարձը այդ արտոնության հետևանքով, եթե չնվազեցնել անվանական աշխատավարձը, և առհասարակ ինչպե՞ս օգտագործել արտոնությունից ստացված գումարը: Կա՞ն արդյոք սահմանափակումներ: Որտե՞ղ կարող եմ կարդալ այդ մասին։ Խնդրում եմ հղում տալ։ Կանխավ շնորհակալություն։

Անհուսալի կրեդիտորական պարտք

Հայկ․

Բարև Ձեզ, որ խնդրեմ՝ կօգնեք: Շրջհարկով աշխատող ընկերությունը ունի անհուսալի կրեդիտորական պարտք 176 000 դրամի չափով: Կարո՞ղ եմ եկամուտ ճանաչել, և եթե այո, ապա արդյո՞ք հարկման ենթակա է: Այս առումով ի՞նչ անելիք ունեմ:
Շնորհակալություն։

Դրամարկղային գիրք

Վարդուհի.

ՍՊԸ-ն, որն աշխատում է շրջհարկով և ունի 25 աշխատող, մասնավոր կլինիկա է, դրամարկղի գիրք պարտադի՞ր է վարելը:

ՍՊԸ-ների միավորում

Նունե.

Մի քանի ՍՊԸ` շրջհարկով աշխատող, հարկավոր է միավորել, դարձնել մեկ ՍՊԸ` ԱԱՀ-ով աշխատող: Խնդրեմ` կուղղորդեք ո՞նց պետք է արվի + պաշարի մնացորդ կա, որը ԱԱՀ-ով է ձեռքբերվել, հնարավոր կլինի՞ հաշվանցել:

ՏՏ ոլորտի արտոնություններ

Արմեն.

Բարև Ձեզ։ Շրջհարկով աշխատող ՏՏ ոլորտի կազմակերպությունը կարո՞ղ է ստանալ հավաստագիր և օգտվել եկամտային հարկի արտոնություններց։ Ինչպե՞ս կարող եմ տեսնել արտոնությունները, թե՞ որ օրենքով է սահմանվում:

Շրջանառության հարկով աշխատելու դիմում

Անի.

Բարև ձեզ: Ուզում եմ իմանալ` եթե 24մլն շրջանառությունն 2021թ-ին գերազանցել ենք, բայց չիմանալով հանդերձ 2022թ. համար միկրոձեռնարկատիրության հայտ ենք տվել, սակայն դա չի ընդունում, հետո փոխեցինք շրջհարկի, դա էլ չենք կարող, քանի որ օրն անցել էր: Հիմա հարցս հետևյալն է` հնարավո՞ր է լուծարվենք կամ հաշվառումից դուրս գանք, նորից վերաբացենք, հայտարարություն տանք շրջհարկի:

ՍՊԸ տարեկան հաշվետվություններ

Լիլիթ.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք` շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ի տարեկան հաշվետվությունները /ճարտարապետական նախագծային կազմակերպություն է/:

Բնապահպանական հարկ

Ռոման.

Բարև ձեզ: Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով: Վաճառում է մաքրող միջոցներ: Հարցս վերաբերվում է բնապահպանական հարկին: Եթե հաշիվ ապրանքագրի գումարը կազմում է 100 500 դրամ, որի մեջ ներառված է նաև բնապահպանական հարկը: Հաշվետվությունը հանձնելիս որպես բնապահպանական հարկի հարկման բազա ի՞նչ արժեք պետք է գրվի: Նշեմ, որ տվյալ ապրանքի բնապահպանական հարկի գումարը կազմում է 05 տոկոս:

Ստացված կանխավճար

Ռոման.

Բարև ձեզ: Շրջանառության հարկ վճարողը ստացել է կանխավճար` փոխանցումով: Արդյո՞ք ստացված կանխավճարը պետք է ներառվի շրջանառության մեջ և հարկվի, եթե այո, ապա ո՞ր իրավական ակտով է կարգավորվում այդ գործառույթը:

Շահութահարկի և սոց․ վճարի պարտավորություններ

Ելենա․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն բացվել է փետրվարի 15-ին, արդեն գրանցվել է հարկայինում, աշխատելու է շրջ․ հարկով։ Փետրվարին եկամուտ չի ունեցել։ Հարկայինի կայքում Հարկային պարտավորություններ էջում շահութահարկը և սոց․ վճարը 5 000-ը չեն երևում։ Հիմա պե՞տք է վճարել այդ 5 000-ակաները մինջև մարտի 20-ը։

Շահույթի բաշխում

Քրիստինե․

Հարցս վերաբերվում է շահույթի բաշխմանը: ՍՊԸ-ների մասին օրենքում գրված է, որ շահույթը բաշխվում է տարին մեկ անգամ: Ինձ հետաքրքրում է` շրջանառության հարկի հետ կապված արդյո՞ք կարող ենք շահույթը բաշխել եռամսյակը մեկ անգամ` հարկերը վճարելուց հետո։

Շրջանառության հարկ վճարողի հայտարարություն

Նունե․

Հարգելի հաշվապահներ, Ձեր խորհուրդով այսօր ուղարկեցի 207 հաշվետվությունը՝ գործունեությունս մարտի 1-ից վերսկսելու մասին, հետո փորձեցի 201 հաշվետվությունը ուղակել, սակայն գրում է, որ տվյալ հաշվետվությունը պետք է հանձնել մինչև փետրվարի 20-ը: Խնդրում եմ ասեք՝ ինչ անե՞մ: Կանխավ շնորհակալ եմ։

ԱՁ գործունեության վերսկսում

Նունե․

Բարև Ձեզ։
Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ կարելի է անել, եթե մինչև փետրվարի 20-ը չեմ տվել հայտարարություն շրջհարկով աշխատելու վերաբերյալ, քանի որ ԱՁ սառեցված է եղել անորոշ ժամանակով: Հիմա ուզում եմ վերսկսել աշխատանքը շրջանառության հարկով:
Կանխավ շնորհակալ եմ։

Հաշվետվությունների ցանկ

Գոհար․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասել՝ շրջանառության հարկ վճարող ԱՁ-ի (միրգ և բանջարեղենի խանութ) համար տարեկան հաշվետվությունների ցանկը և ներկայացման ժամկետները: Նախապես շնորհակալություն:

Շրջանառության հարկի դրույքաչափեր

Նարեկ.

Իրավաբանական և հաշվապահական ծառայություններ մատուցելու դեպքում շրջանառության հարկով հարկվելիս ի՞նչ դրույքաչափով է հարկվելու կազմակերպությունը, և մեկ հարց ևս՝ պատվիրատուի հետ ծառայությունների մատուցման պայմանագիր կապելիս հնարավո՞ր է երկու ծառայությունների համար կնքել մեկ պայմանագիր, թե՞ պետք է իրավաբանականի համար առանձին, հաշվապահականի համար առանձին, կանխավ շնորհակալ եմ:

ԱՁ-ն աշխատում էր շրջանառության հարկով

Արթուր․

Բարև Ձեզ։ ԱՁ ն աշխատում էր շրջանառության հարկով, սակայն չի ներկայացրել հայտարարություն և անցել է ԱԱՀ դաշտ, հնարավո՞ր է նորից անցում կատարել շրջհարկի դաշտ, թե՞ ավելի լավա կասեցվի։

Եվ եթե ԱԱՀ ի դաշտում է աշխատում և գյուղացուց երկողմանի գնման ակտով գնում է կանաչեղեն, դրա համար հարկվում է 10%՞

Եվ երրորդ հարցս․ եթե շրջհարկի դաշտում է աշխատել և վերջին եռամսյակն էլ չի ներկայացրել շրջհարկի հաշվետվություն, հիմա էլ անցել է ավտոմատ ԱԱՀ ի դաշտ, ինչպե՞ս պետք է հաշվետվությունները ուղարկել, որ ճիշտ ստացվի։

Հարկային դաշտի փոփոխություն

Հեղինե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Մանրածախ առևտրով զբաղվող և շրջհարկով հարկվող ԱՁ հունվար ամսին ներկայացրել է շրջհարկով հարկվելու դիմում-հայտ, սակայն փետրվարից սկսել է արտադրությամբ զբաղվել։ Խնդրում եմ ասեք` արդյոք կարո՞ղ է դադարեցնել իր գործունեությունը և այդ նույն ԱՁ-ով միկրոյի դիմում-հայտ ներկայացնել մինչև փետրվարի 20-ը։

ՍՊԸ-ն կարո՞ղ է շրջհարկով աշխատել

Անահիտ․

Բարև ՁԵզ, հարգելի հաշվապահներ: Եթե ՍՊԸ-ն 2021 թվականին աշխատել է ԱԱՀ-ով և փոխառություն ունի ձևակերպված՝ հող է գնել փոխառությունով: Կարո՞ղ է այս տարի շրջանառության հարկով աշխատել։

Հիշեցում

Հարգելի գործընկերներ,

2022թ. փետրվարի 20-ը շրջանառության հարկով աշխատելու համար դիմելու, ինչպես նաև որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ գրանցվելու վերջնաժամկետն է: Պետք է հանձնել.

Ձև N 201. Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն – 2022թ-ին շրջանառության հարկ վճարող համարվելու համար

Ձև N 257. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն – 2022թ-ին միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար