Tag: պարապուրդ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արտակարգ դրության պայմաններում երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողը ցանկանում է վերադառնալ աշխատանքի

Ծաղիկ Սարգսյան. Բարև ձեզ։ Արտակարգ դրության հետ կապված աշխատողներս գտնվում են հարկադիր պարապուրդում։ Աշխատողներից մեկը, ով արդեն մեկ ու կես տարի գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում, այժմ ցանկանում է վերադառնալ աշխատանքի։ Խնդրում եմ, ասեք՝ կարո՞ղ եմ այս պայմաններում նրան ընդունել աշխատանքի։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը

Մարիամ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կխնդրեմ՝ ինձ օգնեք կողմնորոշվել, թե ինչքան վերջնահաշվարկ է ինձ սպասվում։ 01.06.20թ.֊ին պատրաստվում եմ ազատման դիմում ներկայացնել։ Ըստ պայմանագրի և գրանցված աշխատավարձս 80 000 դրամ է։ Փաստացի ավելի բարձր է։ Վերջնահաշվարկն ըստ գրանցվա՞ծ աշխատավարձի է արվում, թե՞ փաստացի։ 2020 թվականին արձակուրդ չեմ վերցրել։ Համաճարակի պատճառով 1 ամիս հարկադրված պարապուրդի եմ գնացել, որը չի վճարվել։ Կանխավ շնորհակալություն օգնության համար։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կազմակերպությունը չի աշխատում կորոնավիրուսի պատճառով

Մարինե. Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. ՍՊԸ-ի հիմնական գործունեությունը կանոնավոր ուղևորափոխադրումն է, կորոնավիրուսի պատճառով չենք աշխատում, այսինքն՝ պարետի կողմից արգելված է ծավալել գործունեություն: 2020թ. ապրիլի 1-ից բոլոր աշխատողները գտնվում են չվճարվող արձակուրդում, գրել ենք դիմումներ մեր հաշվից չվճարվող արձակուրդ գնալու, կազմված են իրավական ակտերը (անհատական հրամանները), ժամկետը լրանում է մայիսի 1-ին: Մայիսի 1-ից, ԱՕ 186-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, աշխատավարձ չի վճարվելու: Գրանցման հայտերում ինչ-որ փոփոխություն կատարելու՞ ենք, թե՞ ոչ, ուղղակի մայիս ամսվա եկամտային հարկի հաշվետվությունում ԱՎՈՒՄ-ը կգրենք 0, և ի՞նչ խորհուրդ կտաք՝ այդ մասին մեկ հատ լոկալ հրաման գրե՞նք, թե՞ էլի բոլոր աշխատակիցների համար անհատական հրամաններ տանք: Նախապես շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կվճարվի՞ արդյոք անձը պարապուրդի ժամանակ

Արմինե. Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք. փորձաշրջանն անցա, բայց չհասցրեցի գրանցվել։ Փորձաշրջանի ժամանակ ստացել եմ աշխատավարձ։ Հիմա հարկադիր պարապուրդի գումար պե՞տք է ստանամ, թե՞ ոչ։ Ստացել եմ 110 000 դրամ աշխատավարձ 8 ժամ աշխատաժամով։ Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք գործատուն իրավունք ունի հարկադիր պարապուրդի մեջ գտնվող աշխատակցին ազատել աշխատանքից

Լուսինե․ Բարև ձեզ, 2 հարց ունեմ։ 1.Արդյո՞ք գործատուն իրավունք ունի հարկադիր պարապուրդի մեջ գտնվող աշխատակցին ազատել աշխատանքից (եթե աշխատակիցը փոխարինող էր ֆիզ.արձակուրդի մեջ գտնվող աշխատակցին և նա հիմա ուզում է վերադառնալ աշխատանքի): 2.Եթե աշխատակիցը ֆիզ. արձակուրդից վերադարձել է 2019թ.-ի հոկտեմբերի 1-ից և աշխատանքից ազատվում է 2020 թվականի ապրիլի 21-ին, վերջնահաշվարկ կատարելիս արձակուրդի հասանելիք ամիսները հաշվում ենք լրիվ 7 ամիսների համա՞ր։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է վճարել պարապուրդի համար

Գառնիկ․ Բարև ձեզ։ Անցած ամիս աշխատել ենք 20 օր, որից հետո հայտարարվեց կարանտին։ Ստացել ենք աշխատավարձ 20 օրվա համար։ Պարապուրդի 10 օրվա գումարը պե՞տք է վճարի գործատուն և ինչքա՞ն։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Պարապուրդի ժամանակ վճարումը կատարվում է օրացուցայի՞ն, թե՞ աշխատանքային օրերի համար

Աշոտ. Բարև ձեզ: Եթե աշխատողը գտնվում է պարապուրդում 14 օր, ապա վճարում կատարելիս պե՞տք է արդյոք 14 օրից հանել շաբաթ և կիրակի օրերը և վճարումը կատարել մնացած օրերի համար, թե՞ 14 օրվա համար էլ վճարել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ո՞վ պետք է վճարի հարկադիր պարապուրդի համար

Նառա․ Հարգելիներս, եթե աշխատակիցը աշխատում է մասնավոր ԱՁ-ում, սակայն արտակարգ իրավիճակի պատճառով ասել են, որ քանի որ վաճառքը կրճատվել է, ժամանակավոր չեն աշխատելու, ո՞վ պետք է հոգա այդ դեպքում աշխատողին պարապուրդի համար վճարելը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն պետք է վճարել աշխատողին

Հասմիկ․ Բարև Ձեզ, աշխատողը գտնվել է հարկադիր պարապուրդում 2019 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև 2020 թվականի հունվարի 12։ Մինչև դեկտեմբերի 31-ը վճարվել է 2020 թվականի հերթական արձակուրդից։ Խնդրում եմ ասել՝ ինչքա՞ն պետք է վճարենք աշխատողին, եթե վարձատրվում է ժամավճարով և իրեն 40 ժամյա գրաֆիկի համար աշխատավարձը 116 000 ՀՀ դրամ է ժամավճարով: Ինչպե՞ս է այդ արժեքը որոշվում: Հարգանքով, Հասմիկ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե գործատուն կրճատում է աշխատողին

Հարգելի գործընկերներ, եթե գործատուն կրճատում է աշխատողին (կազմակերպության գործունեության ծավալի նվազման պատճառով), ապա ի՞նչ վճարումներ է տալիս աշխատողին, եթե համատեղությամբ աշխատանք էր: Պարապուրդ ուղարկելուց առաջ արդյո՞ք իրավունք ունի ազատման հրաման տալ և պարապուրդից վերադառնալուց անմիջապես հետո արձակել աշխատողին առանց արձակման նպաստի: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հարկադիր պարապուրդի վճարման մասին

Արշակ. Բարև ձեզ: Կխնդրեի ինձ բացատրել, թե հարկադիր պարապուրդի ժամանակ ինչպե՞ս պետք է հաշվարկել աշխատակցին տրվելիք աշխատավարձը, որտե՞ղ է սահմանված միջին ժամային աշխատավարձը, օրական ժամաքանակը և նվազագույն ժամային դրույքաչափը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հարկադիր պարապուրդ

Մ. Խնդրում եմ ձեզ ասել, թե ինչպես է իրականացվում հարկադիր պարապուրդի վճարման հաշվարկը: Գիտեմ, որ հաշվարկվում է տարեկան միջին աշխատավարձի հիման վրա, գիտեմ, որ եթե 2 մլն ՀՀ դրամից ավել է ապա հարկվում է 36 տոկոս, սակայն տեղյակ չեմ՝ արդյո՞ք կուտակային պահվում է, եթե այո, ապա որքան՞, և այլ ի՞նչ նրբություններ կան հարցիս հետ կապված:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործատուն անօրինական ազատել է աշխատողին աշխատանքից

Մարինա. Բարև ձեզ, կարո՞ղ եք ասել` եթե համապատասխան դատարանի վճռով գործատուն անօրինական ազատել է աշխատողին աշխատանքից, և դրա արդյունքում ձևավորվել է հարկադիր պարապուրդ, ապա որքան կկազմի վճարը 3 տարվա համար, ենթադրենք` եթե մեկ ամսվա աշխատավարձը կազմում է 600 000 դրամ հարկերը ներառյալ (խնդրում եմ նշել հաշվարկի բանաձևը)։ Ինչպես նաև` որքա՞ն կկազմի գոյացած տուգանքը յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար 0.15 տոկոսի չափով (խնդրում եմ նույնպես նշել հաշվարկի բանաձևը) այդ 3 տարվա համար: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձի հաշվարկ

Ամալյա. Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ օգնեք հետևյալ հարցում: Աշխատողի միջին աշխատավարձը հաշվարկելիս ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի չպետք է ներառել այն ամիսները, որտեղ աշխատողը գտնվել է արձակուրդում, անաշխատունակության կամ պարապուրդի մեջ: Ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը՝ եթե աշխատողը արձակուրդում է եղել, ենթադրենք, մայիսի վերջին և հունիսի սկզբին, այսինքն՝ 2 ամիսներին էլ նա ունի աշխատավարձ, միջին աշխատավարձի ժամանակ արդյո՞ք հաշվի է առնվում այդ 2 ամիսների ստացած միայն աշխատավարձը:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկի ժամանակ

nara. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրւմ եմ օգնեք: Արձակուրդայինի հաշվարկի ժամանակ տվյալ տարվա մեջ մեկ ամսվա պարապուրդը ինչպե՞ս է գումարվոմ: Հմարվում է սովորակա՞ն ամիս:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձի հաշվարկ

Հայկ. Հարգելի գործընկերներ, Համաձայն Աշխատանքային օրենսգրքի 195 հոդվածի դրույթների` միջին աշխատավարձի հաշվարկի հաշվառման ենթակա 12 ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և/կամ արձակուրդում և/կամ ոչ իր մեղքով պարապուրդում: Արդյո՞ք դա նշանակում է, որ այն դեպքում, երբ աշխատակիցը ընդունվել է աշխատանքի ամսվա կեսից, իր այդ կես ամսվա աշխատավարձը պետք է ներառվի միջին աշխատավարձը հաշվարկելիս: Կանխավ շնորհակալ եմ: