Tag: ֆիզ. անձ

Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկի պարտավորություն

Աննա․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ ՍՊԸ-ն եթե ֆիզիկական անձից ձեռք բերի, օրինակ, գրքեր, պե՞տք է եկամտային հարկ հաշվարկվի, թե՞ միայն գնման ակտ ու վերջ։ Ու նաև եթե ձեռք է բերում օֆիսային գույք կանխիկ կամ մեկ այլ ապրանք ոչ վաճառքի նպատակով, այդ դեպքում ՀԴՄ կտրոնի վրա պարտադի՞ր է, որ նշվի ՀՎՀՀ-ն, իսկ եթե չի նշվում, ի՞նչ հետևանքներ կարող է լինել։ Կանխավ շնորհակալ եմ։

Կազմակերպությունը ֆիզ. անձից ձեռք է բերել սարքավորում

Անի.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք մի հարցով: Կազմակերպությունը, որն աշխատում է ԱԱՀ-ով, ձեռք է բերում սարքավորում՝ որպես հիմնական միջոց ֆիզ. անձից: Այս դեպքում հարկվու՞մ է միայն կազմակերպությունը՝ եկամտային հարկով 10%, թե՞ ֆիզ. անձն էլ: Եվ եթե սարքը փաստաթուղթ չունի, ինչպե՞ս վարվել: Շնորհակալ եմ:

Հնարավո՞ր է արդյոք կազմել երկկողմանի գնման ակտ

Ռուբ.

Կազմակերպությունը զբաղվում է շինարարությամբ։ Որոշակի ապրանքների գործունեության կազմակերպման համար իրեր են գնվել ֆիզիկական անձից։ Կարո՞ղ եմ կազմել երկկողմանի գնման ակտ։ Եթե այո, ապա ֆիզ. անձին տրված այդ եկամուտի համար միայն պետք է տարվա վերջում ուղարկե՞մ։ Շնորհակալություն:

Ներմուծման հայտարարության լրացման հետ կապված

Անահիտ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
Եթե ընկերությունը ԵՏՄ անդամ պետությունից ներմուծում է արել, սակայն ֆիզ. անձից և ՀՎՀՀ չունի, ներմուծման հայտարարությունը տալիս ինչպե՞ս պետք է լրացնեմ վաճառողի ՀՎՀՀ-ի դաշտը։

Կանխավ շնորհակալ եմ։

Մաքսային ծառայության վերաբերյալ

Էդվարդ.

Ո՞վ կարա օգնի: Ինչպե՞ս իրականացնել ֆիզ․ անձով 1 ապրանքի մաքսային ձևակերպումը առանց բրոքերի:

ՍՊԸ ֆիզ․ անձից գնել է սարքավորում

Սյուզաննա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք։ Շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն ֆիզ․ անձից գնել է սարք (станок) և հիմա ցանկանում է այն վաճառել։ Արդյո՞ք ընկերությունը ֆիզ․ անձից գնման համար վճարելու է եկամտային հարկ 10%, և վաճառքի գնից հարկվելու՞ է 5%, թե՞ 1,5%։ Կանխավ շնորհակալություն։

Արդյո՞ք 2 ՍՊԸ-ներն էլ պետք է աշխատեն ԱԱՀ-ով

Աննա.

Հարց. կազմակերպությունը՝ ՍՊԸ, աշխատում է շրջ. հարկով: Ուզում եմ ֆիզ. անձի գրանցել ՍՊԸ-ում որպես տնօրեն, սակայն նա մեկ ուրիշ շրջ. հարկով աշխատող կազմակերպությունում հիմնադիրներից մեկն է՝ 33% բաժնեմաս ունի: Արդյո՞ք այդ դեպքում երկու ՍՊԸ-ներն էլ պետք է սկսեն աշխատել ԱԱՀ-ի դաշտում:

Արդյո՞ք պետք է հանձնել 240 ձև հաշվետվությանը

Մելինե.

Բարև ձեզ: Եթե ՍՊԸ-ն 2019թ.-ից դադար է, վերսկսում տված չի, բայց 2020 թվականին հող է ձեռք բերել ֆիզ. անձից, որը արտացոլվել է եկամտային հարկի հաշվարկում: Այս դեպքում պե՞տք է հանձնել 240 ձևը հաշվետվության:

Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկի պարտավորություն

Սոֆյա.

Շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն 2019թ.-ի մարտին ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը: Այնուհետև 2019թ.-ի նոյեմբերին իրականացրել է տարածքի նվիրատվության գործարք ֆիզիկական անձին, ինչը արտացոլել է 2019թ.-ի 4-րդ եռամսյակի շրջանառության հաշվետվության մեջ:
Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկի պարտավորություն ֆիզ. անձին նվիրաբերած գույքի մասով, ո՞վ պետք է կատարի հաշվարկի ներկայացումը և գումարի վճարումը, էլեկտրոնային ի՞նչ հաշվետվաձևով:

Ֆիզ. անձից ձեռք է բերվել ապրանք

Հասմիկ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել՝ շուկայից ապրանքի գնման դեպքում բացի եկամտային հարկի հաշվետվության մեջ դա հարկելը, կազմակերպությունը այլ հաշվետվության ձև ունի՞ հանձնելու ֆիզ. անձից ստացած այդ եկամտի մասով, օրինակ՝ պասիվ եկամուտների կամ այլ նմանատիպ հաշվետվություն: Նախապես շնորհակալություն արձագանքի համար:

ԱՁ-ն ներմուծում է սարքավորումներ

Կարեն․

Բարև Ձեզ հարգելի հաշվապահներ։ Ես ներմուծում եմ սպեցիֆիկ սարքեր (ՌԴ-ից և Չինաստանից): Ցանկանում եմ բացել ԱՁ, քանզի մի քանի հատից ավել ներմուծելու դեպքում մաքսային և հարկային մարմինները պարտադրում են, որ ապրանքը պետք է գրանցվի ԱՁ-ով, և ֆիզիկական անձով չեն կարող տրամադրել։ Այսօր նման պահանջի հանդիպեցի ՌԴ-ից Գլոբբինգով ներմուծված ապրանքների համար։ Հարցերս հետևյալն են․

1) եթե ես գրանցեմ ԱՁ և ապրանքները ներմուծելուց գրանցվեն ԱՁ-ով ներմուծվող, ու վճարվի համապատասխան ներմուծման վճարները, ապա ես հետագայում մինչև ամսի 20-ը ի՞նչ տեսակի հաշվետվություններ պետք է ներկայացնեմ։ Եթե խոսքը միայն ներմուծման մասին է, և վաճառք դեռ չի իրականացվել։

2) եթե ես ԱՁ-ով միայն ներմուծումներ անեմ և հետագայում վաճառք չիրականացնեմ (պահեստամասեր են, որոնք օգտագորխվում են այլ բան ստանալու և վերանորոգելու համար), ապա ես խնդիրներ կունենա՞մ հարկային մարմինների հետ։

3) եթե ԱՁ եմ գրանցում և վաճառք եմ իրականացնում միայն փոխանցումով (աշխատում եմ միայն կազմակերպությունների հետ), ապա ի՞նչ տեսակի հարկեր պետք է վճարեմ այդ գործունեության համար: Խոսքս պարտադիր ֆիքսված վճարների և շրջանառության հետ կապված հարկերի մասին է։ Կուզենայի իմանալ նաև` այդ դեպքում շրջանառության համար վճարված հարկերից ես կարո՞ղ եմ եկամտային հարկի հետվերադարձի մասին օրենքի շրջանակում հետ ստանալ (եթե ունեմ այդ պայմանին բավարարող հիփոթեքային վարկ)։

Շնորհակալություն։

Ֆիզ. անձը վարձակալության է տվել տարածք

Մելինե.

Բարև ձեզ: Եթե ֆիզ. անձը ֆիզ. անձին տալիս է տարածք վարձակալությամբ, պե՞տք է հանձնել 163 ձև հաշվետվությունը: Եվ առհասարակ ո՞ր դեպքում է հանձնվում այդ ձևը:

Կարո՞ղ են արդյոք վարձակալական վճարները ներառվել ծախսերի մեջ

Արամ.

Բարև ձեզ: Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող ֆիրման աշխատում է շրջանառության հարկով:
Հարց 1. Կարո՞ղ են արդյոք վարձակալական վճարները ներառվել ծախսերի մեջ:
Հարց 2. Եթե այո, ապա ֆիզիկական անձից վարձակալած տարածքի վարձավճարը կարե՞լի է ներառել, թե ոչ:

Կազմակերպությունը գնել է մեքենա ֆիզ. անձից

Քրիստինե.

Բարև Ձեզ։ Կազմակերպությունը գնել է մեքենա ֆիզ. անձից 3 ամիս առաջ և չի տվել եկամտային հարկի հաշվետվություն։ Ի՞նչ տուգանք կառաջանա ճշտում տալուց հետո, եթե առաջացող հարկի գումարը գերազանցելու է 200 000 դրամը։ Եվ ի՞նչ հետևանք կլինի, եթե հաշվետվություն չուղարկվի։

Ֆիզ. անձը անհատույց օգտագործման է տվել տարածք

Արփի.

Եթե ֆիզ. անձը անհատույց օգտագործման է տվել տարածք այլ ֆիզ. անձի, և վերջինս այդ տարածքում առևտուր է իրականացնում իր ԱՁ-ով։ Արդյո՞ք հարկային դաշտում որևէ կերպ պետք է երևա։

Մինչև ե՞րբ կարող է ֆիզ. անձը հարկը վճարել

Mariam.

Բարև Ձեզ: Ֆիզ. անձը ընկերության հետ պայմանագիր է կնքել դեկտեմբերին, աշխատավարձը ստացել է հունվարին, մինչև ե՞րբ կարող է ֆիզ. անձը հարկը վճարել:

Ի՞նչ հարկեր պետք է վճարել առանձնատուն վաճառելու համար

Գայանե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք, եթե գնում ենք հողակտոր և կառուցում առանձնատներ վաճառքի համար, հարկերի տեսակներից ելնելով, լավ է որպե՞ս իրավաբանական անձ գնենք, կառուցենք և վաճառենք, թե՞ որպես ֆիզիկական անձ գնենք, կառուցենք և վաճառենք, և ի՞նչ հարկեր ենք վճարելու: Եվ երկրորդ հարցը, եթե ֆիզիկական անձը գնում է հող, առանձնատուն կառուցում 1 հատ և վաճառում՝ այդ դեպքում ի՞նչ հարկ է վճարում:

Շահաբաժինների մասով եկամտային հարկը ո՞ր գումարից պետք է հաշվարկել

Գրիգոր.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք.
Կազմակերպությունն աշխատում է շրջանառության հարկով: Անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման արժեքը 60 մլն. ՀՀ դրամ է, սակայն ֆիզիկական անձին պետք է վաճառենք 40 մլն ՀՀ դրամով:
Տեղյակ եմ, որ համաձայն օրենքի շրջանառության հարկը պետք է հաշվարկենք 60 մլն դրամից /60 մլն * 10% = 6 մլն դրամ/: Հարցս հետևյալն է՝ 1. Հաշիվ վավերագրում /e-Invoicing/, եթե ցույց ենք տալիս 40 մլն դրամ, իսկ շրջանառության հարկի հաշվարկում 60 մլն դրամ, լինում է անհամապատասխանություն՝ ինչպե՞ս վարվել: Իսկ եթե հաշիվ վավերագրում ցույց տանք 60 մլն դրամ, այդ դեպքում անհամապատասխանություն կլինի՞ վճարված գումարի հետ:
2. Շահաբաժինների մասով եկամտային հարկը /5%/ ո՞ր գումարից հաշվարկենք՝ /60 մլն.- ծախսեր/ * 5%, թե՞ /40 մլն.-ծախսեր/ * 5%:

ՌԴ-ից ապրանքների ներմուծման վերաբերյալ

Սոնա.

Ողջույն: Խնդրում եմ օգնեք հասկանամ ՌԴ-ից ապրանքների /կոսմետիկա/ ներկրման մեխանիզմը։ Նախատեսում եմ ներկրել կոսմետիկա և խնամքի միջոցներ։ Հարցերս հետևյալն են.
1. Ֆիզ. անձով ներկրումն է ավելի՞ արդյունավետ, թե՞ իրավաբանական անձով /ԱՁ/:
2. Ի՞նչ հարկատեսակով է հարկվում /տոկոսը և հաշվարկման կարգը/, և բոլոր մնացած վճարները /եթե այդպիսիք առկա են/:
3. Եթե ներկրեմ և վաճառեմ օնլայն, ապա հարկայինում խնդիր չե՞մ ունենա:

Ի՞նչ արտոնություններ ունեն ոչ ռեզիդենտ իրավաբանական/ֆիզիկական անձինք

Սառա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ՝ կասեք, ոչ ռեզիդենտ իրավաբանական/ֆիզիկական անձինք ի՞նչ արտոնություններ ունեն և օտարերկրացի քաղաքացիները տնտեսական գործունեություն ծավալելու ի՞նչ արտոնություններ ունեն և ո՞ր հոդվածներով են դրանք կարգավորվում: