Tag: ֆինանսական վարձակալություն

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտ

Արեգա.

Բարև Ձեզ։ Ունեմ այսպիսի հարց. ԱԱՀ վճարողը լիզինգային կազմակերպությունից ստացել է «լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտ»։ Հարց. կարելի՞ է առանձնացված ԱԱՀ հաշվանցել։ Ինչպիսի՞ն կլինի հաշվապահական ձևակերպումները։ Լիզինգի առարկան՝ արևային կայաններ-մարտկոցներ։

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Լիզինգով ձեռքբերված սարքավորում

Արմեն. Բարև Ձեզ։ Կազմակերպությունը ստացել է լիզինգով սարքավորում՝ 3 000 000 ՀՀ դրամով, և յուրաքանչյուր ամիս լիզինգը դուրս է գրում հաշիվ՝ վարձավճար - 110 000, տոկոսագումար - 22000։ Խնդրում եմ օգնեք ձևակերպել ձեռք բերելուց սկսած։ Շնորհակալություն։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Էմիլյա. Կազմել գործառնությունների ձևակերպումները. 1. Հաշվարկվել է ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածությունը, որոնք օգտագործվում են վարչական նպատակով՝ 45 000 դրամ: 2. Մուտքագրվել է կազմակերպությունում ներստեղծված ոչ նյութական ակտիվը 450 000 դրամ: 3. Կատարել վարժության պահանջները, Կազմակերպությունը 2013թ. օգոստոսի սկզբին ձեռք է բերել տեղակայում պահանջող սարքավորում, վճարելով հաշվարկային հաշվից 550 000 դրամ, գումարած ԱԱՀ-ն: Տրանսպորտային կազմակերպության կողմից կատարվել է այդ սարքավորման տեղափոխման աշխատանքը, որի համար կազմակերպությունը պարտավորվել է վճարել 60 000 դրամ, ներառյալ՝ ԱԱՀ: Սարքավորման տեղակայումը կատարվել է տնտեսվարական եղանակով և տևել է 2 ամիս: Տեղակայման համար ծախսվել են նյութեր` 30 000 դրամի, հաշվարկվել է աշխատավարձ` 40 000 դրամի չափով: Սարքավորման օգտակար ծառայությունը սահմանվել է 5 տարի, իսկ մնացորդային արժեքը` 37 000 դրամ: Պահանջվում է ձևակերպել սարքավորման ձեռքբերման, տեղակայման և շահագործման հանձնման գործառնությունները, հաշվարկել դրա մաշվածությունը շահագործման առաջին տարվա համար՝ գծային եղանակով, և որոշել հաշվեկշռային արժեքը այդ տարվա վերջի դրությամբ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը լիզինգով ձեռք է բերել ավտոբուսներ

Աննա. Բարև ձեզ: Ինձ կօգնեք հասկանամ՝ կազմակերպությունը (ՍՊԸ), որն աշխատում է շրջանառաության հարկով, գործունեության տեսակն է ավտոբուսով միջքաղաքային և ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրումներ, ազատված է ԱԱՀ-ից և շահութահարկից, ներկայացնում է պետ. տուրքի հայտարարություն: Ցանկանում է ձեռք բերել ավտոբուսներ լիզինգով: Կասե՞ք՝ լիզինգում նշված ԱԱՀ-ի գումարը ի՞նչ կարող եմ անել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը լիզինգով բեռնատար է ձեռք բերել

Արթուր․ Հարգելի գործընկերներ, բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունը լիզինգով բեռնատար է ձեռք բերել, որի համար ստանում է ամսական հաշիվներ՝ ԱԱՀ-ով։ Հայտնի է, որ միջազգային բեռնափոխադրումները հարկվում են ԱԱՀ զրոյական դրույքաչափով։ Ճի՞շտ եմ հասկանում, որ լիզինգի հաշիվներում արտացոլված ԱԱՀ-ն ենթակա է դեբետագրման, և ի՞նչ նրբություններ կարող են առաջանալ այս դեպքում։ Շնորհակալություն։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Լիզինգի հաշվառումը բանկում

Խնդրում եմ, կարո՞ղ եք ասել, թե ինչպե՞ս են հաշվառվում ֆինանսական վարձակալության գործառնությունները բանկում, ինչպես մատակարարի հետ, այնպես էլ վարձակալի հետ հարաբերություններում:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչքա՞ն կգնահատվի հաստոցի օգտակար ծառայությունը

Astghik. ԲԲԸ-ն ունի փայտամշակման հաստոց, որը նախատեսում է օգտագործել 4 տարի: Անհրաժեշտություն կա ևս մեկ նմանատիպ հաստոցի, որը ձեռք է բերում ֆինանսական վարձակալությամբ ՓԲԸ-ից 3 տարի ժամկետով վերադարձնելու պայմանով: Ինչքա՞ն կգնահատվի հաստոցի օգտակար ծառայությունը:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ

Խաչատուր. Բարև ձեզ: Ես ուզում եմ իմանալ լիզինգի ստացման ձևակերպումները վարձակալի մոտ: Օրինակ՝ ձեռք է բերել ավտոմեքենաներ, պայմանագրային արժեքը՝ 78 300 000 դրամ, իսկ հանձնման-ընդունման ակտով՝ 87 000 000 դրամ, ներառյալ՝ ԱԱՀ-ն: Ամեն ամիս բանկը մեզ հաշիվ է գրում՝ վարձավճար և տոկոս՝ 3 552 000 դրամ, ներառյալ՝ ԱԱՀ-ն, որից 3 100 000 դրամը վարձավճար է, իսկ 452 000 դրամը՝ տոկոս: Խնդրում եմ տալ հաշվապահական ձևակերպումներ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Որո՞նք են ճիշտ պատասխանները

Մարա. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ նշել ճիշտ պատասխանը․ 2.1. Ընկերության գործող կապիտալը դա՝ - ընթացիկ ակտիվներ + կարճաժամկետ պարտավորություններ, - սեփական կապիտալ + երկարաժամկետ պարտավորություններ - ոչ ընթացիկ ակտիվներ, - ոչ մեկը: 2.2. Ֆինանսական վարձակալությունը վարձակալության տեսակ է, որի դեպքում՝ - վարձակալին են փոխանցվում ակտիվի սեփականության հետ կապված գրեթե բոլոր ռիսկերն ու հատուցումները, - վարձակալության ժամկետը չի ներառում ակտիվի օգտակար ծառայության մեծ մասը, - վարձակալին չեն փոխանցվում ակտիվի սեփականության հետ կապված ռիսկերն ու հատուցումները: 2.3. Տնօրենին սպասարկող ավտոմեքենայի գծով վարձավճարները վարձակալը ճանաչում է որպես՝ - վարչական բնույթի ծախս, - գործառնական ծախս, - ոչ գործառնական ծախս: 3. Տալ հաշվապահական ձևակերպումներ՝ 3.1. անհուսալի ճանաչված տրված կանխավճարի դուրսգրման արտացոլում, 3.2. շենքի կառուցման վրա կատարված նյութական ծախսումների արտացոլում, 3.3. իրացված ապրանքների ինքնարժեքի դուրսգրումը ֆինանսական արդյունքին: Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ֆինանսական վարձակալության հաշվառումը վարձատուի մոտ

Արևիկ. Բարև ձեզ, հաշվապահներ ջան: Խնդրում եմ օրինակով ներկայացնել ֆինանսական վարձակալության հաշվառումը վարձատուի մոտ, տրված ձևակերպումները, անուիտետը: Կանխավ շնորհակալ եմ:
.ԳործընկերներՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ֆինանսական վարձակալության ձևակերպումներ

257 Արման. Հարգելի մասնագետներ, խնդրում եմ օրինակով ցույց տալ հաշվապահական ձևակերպումները ֆինանսական վարձակալության (լիզինգի) համար: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլԳործընկերներԿայքի նորություններ

“ԱԳԲԱ Լիզինգ” ընկերությունը և Accountant.am կայքը հայտարարում են համագործակցության մասին

acba_logo "ԱԳԲԱ Լիզինգ" ՓԲԸ-ն իր գործունեությունն է ծավալում ՀՀ ֆինանսական վարձակալության շուկայում սկսած 2003թ. և հանդիսանում է լիզինգի շուկայի առաջատար: Համագործակցելով Accountant.am կայքի հետ, Ընկերությունն իր խորհրդատվական ծառայությունն է մատուցում տվյալ հարթակում նույնպես: Այսուհետ ցանկացած հարց լիզինգի վերաբերյալ 1 բանկային օրվա ընթացքում կստանա լիարժեք պատասխան՝ "ԱԳԲԱ Լիզինգ" ՓԲԸ-ի փորձառու մասնագետների կողմից:
.Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ձևակերպել լիզինգը և ԱԱՀ հաշվանցումները

209 Siranush. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ արձագանքեք, ձեր օգնության կարիքն ունեմ: Կազմակերպությունը լիզինգով ձեռք է բերել մեքենաներ, որի համար բանկից ստացել է հարկային հաշիվ: Պայմանականորեն ասեմ, որ մեքենան արժե 100 000 Եվրո, որից 20 000-ը կազմակերպությունը նախապես վճարել է, որպես կանխավճար: Պայմանագիրը և մարումների գրաֆիկը արտարժույթով են, բանկը բնականաբար հարկային հաշիվը դուրս է գրել դրամով: Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս պետք է ձևակերպեմ լիզինգը և ԱԱՀ հաշվանցումները: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ընկերությունը լիզինգով գնել է մարդատար ավտոմեքենա

Մ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Պատկերացրեք այսպիսի իրավիճակ. ընկերությունը լիզինգով գնել է մարդատար ավտոմեքենա, որի գումարը կազմում է 20 000 միավոր, որից 3 334-ը` ԱԱՀ, 16 666 - ը արժեք, կանխավճարը 4 000 միավոր, ամսական մարումները` 1 600 միավոր, որից մայր գումար և տոկոս, գործարքը կատարելու և ամսական մարումների կատարման հաշվապահական ձևակերպումներն ինչպիսի՞ն կլինինեն: Կանխավ շնորհակալություն բոլորին:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ինչպե՞ս պետք է կատարի ԱԱՀ-ի հաշվանցումները

227 Հ.Ա. Հարգելի փորձառու հաշվապահներ, ձեր օգնության կարիքն ունեմ: ԱԱՀ վճարող կազմակերպությունը լիզինգով ձեռք է բերել էքսկավատոր, որի համար վարկային կազմակերպությունից ստացել է հաշիվ 20 մլն դրամի (ներառյալ ԱԱՀ-ն), վճարել է կանխավճար 2 մլն դրամ: Ֆին. վարձակալության պայմանագրում էլ նշված է, որ վարձակալված գույքի` Վարձատուի ձեռք բերման գինը 20 մլն. դրամ է կազմում: Մարումների գրաֆիկը տրված է ԱՄՆ դոլարով: Հարցս հետևյալն է. կազմակերպությունը ինչպե՞ս պետք է կատարի ԱԱՀ-ի հաշվանցումները, և վճարված տոկոսները կարո՞ղ ենք ծախսագրել: Ի՞նչ արժույթով մուտք անեմ ՀՄ-ն, եթե ՀՄ-ի ձեռք բերման փաստաթղթում արժեքը դրամով է, լիզինգի պայմանագրում արժեքը, կանխավճարն ու մնացած մարումները նշված են դոլարով: Ես կարծում եմ, որ կանխավճարից 16.67 տոկոս պետք է միանգամից հաշվանցեմ, բացի դա վճարվելիք գումարներից մայր գումարը պետք է բազմապատկեմ այդ օրվա ԿԲ-ի կուրսով ու դրան համապատասխան 16.67 տոկոսը հաշվանցեմ, իսկ վճարվող տոկոսը տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ծախս ճանաչեմ: Սպասում եմ Ձեր կարծիքներին: Հարգանքներով Հ.Ա.
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք հաշվում նշված ԱԱՀ-ն ենթակա է հաշվանցման

astxik. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե կարող եք, օգնեք: Աշխատում ենք ԱԱՀ-ի դաշտում, ունենք լիզինգի պայմանագիր սարքավորման ձեռք բերման համար: Սարքը տրված է մեզ հարկային հաշվով որպես վարձալալություն: Հարցս` հարկային հաշվի ԱԱՀ-ը կարո՞ղ եմ հաշվանցել: Կանխավ շնորհակալություն: