ԱՁ ունեցել է ներմուծում ԵՏՄ-ից

Agata.

Բարև Ձեզ: Շրջ. հարկով աշխատող ԱՁ-ն, որը ֆոտո և վիդեո ծառայություններ է մատուցում, 2-րդ եռամսյակի ընթացքում ունեցել է ներմուծում ԵՏՄ-ից: Շրջ. հարկի հաշվարկի մեջ դա պե՞տք է արտացոլվի և ո՞ր տողում: Նշեմ, որ ներմուծված ապրանքները անմիջական կապ չունեն ԱՁ-ի գործունեության հետ: Շնորհակալություն:

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Եթե Ձեր գործունեությանը չի վերաբերում, ապա շրջանառության հարկի հաշվարկում արտացոլելու և նվազեցում կատարելու դեպքում հետագայում կարող եք խնդիր ունենալ։

Ի նկատի ունեցեք, որ պետք է ներկայացնեք ԵՏՄ-ից ներմուծման հաշվետվություններ էլեկտրոնային համակարգի “ԵՏՄ դարան” բաժնից, ինչպես նաև ԵՏՄ վիճակագրական հաշվետվություն։

Tigran

ԵՏՄ-ից ներմուծված ապրանքների համար պետք է ներկայացնեք ներմուծման հայտարարագիր, ԵՏՄ վիճակագրական ձև, անուղակի հարկերի հայտարարություն,

Agata

Հարգելի Տիգրան, ներմուծման հայտարարագիրը և վիճ. հաշվետվությունը ներկայացրել եմ: Ձեր նշած անուղակի հարկերի հայտարարությունը ո՞ր հարթակում պետք է ներկայացնեմ: Եվ արդյո՞ք շրջ հարկի հաշվարկում պետք է արտացոլվի ներմուծման գումարը, թե՞ ոչ:

Tigran

անուղակի հարկերի հայտարարությունը “ԵՏՄ դարան” բաժնից պետք է ներկայացնել, շրջ հարկի հաշվարկում պետք չէ արտացոլվի ներմուծման գումարը, քանի որ ձեր գործնեության հետ կապ չունի դա, եթե դա վաճառելու համար է, որպես առևտուր, դա ուրիշ բան,

Hayk

Շնորհակալություն