Արդյո՞ք դադարեցված ժամանակաշրջանի համար ԱՁ-ն պետք է վճարի 5 000 սոց. վճար, 5 000 շահութահարկ

Անահիտ․

Բարև ՁԵզ: Եթե Ա/Ձ-ն գործունեությունը դադարեցրել է ժամանակավոր՝ 207 հաշվետվությամբ, դադարեցված ամիսների համար պե՞տք է վճարի ամսական 10 000 (5 000 սոց. վճար, 5 000 շահութահարկ)։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արմեն

Ոչ, դադարեցված ժամանաշրջանի համար 5 000 սոց. վճար, 5 000 շահութահարկ չեք վճարելու։

Անահիտ

շնորհակալ եմ արձագանքելու համար, խնդրում եմ կգրեք որ օրենքով կամ պարզաբանումով կարող եմ կարդալ?

Tigran

ոչ, այդ ամիսների համար չեք վճարելու

Արևհատ

Եթե Աձ-ի գործունեությունը դադարեցված է ՝ 207 ձև, ամսվա մեջ որևէ օրվանով, ապա այդ ամսվա համար վճարելու է և շահութահարկ և սոց.վճար, չի վճարելու միայն ամողջական ամիս դադարի մեջ գտնվելու ամսվա համար:

Անահիտ

ոչ, այդ ամիսների համար չի վճարում

Արմեն

Հոդված 125. Շահութահարկի դրույքաչափերը
3. Օրենսգրքի 55-րդ գլխով սահմանված՝ շրջանառության հարկի համակարգում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը գործունեության այդ տեսակների մասով (անկախ գործունեության տեսակների քանակից) շահութահարկը վճարում են ամսական հինգ հազար դրամի չափով, որը նրանց համար գործունեության այդ տեսակների մասով համարվում է շահութահարկի գծով վերջնական հարկային պարտավորություն։

Սույն մասի կիրառության իմաստով՝

1) այն հարկ վճարողը, որը հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն՝

 ա. որևէ օրվանից սկսած՝ անորոշ ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա հայտարարության մեջ նշված՝ գործունեությունը դադարեցնելու օրվանից (բայց ոչ շուտ, քան գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն ներկայացնելու օրը) մինչև գործունեությունը վերսկսելու մասին հարկային մարմնի հաստատած ձևով ներկայացվող հայտարարության մեջ նշված գործունեությունը վերսկսելու օրը (բայց ոչ շուտ, քան գործունեությունը վերսկսելու մասին հայտարարություն ներկայացնելու օրը) ընկած ժամանակահատվածում ներառվող <strong>ամբողջական ամիսների համար </strong>սույն մասով սահմանված չափով շահութահարկ չի հաշվարկում և չի վճարում,

 բ. որևէ օրվանից սկսած՝ որոշակի ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա հայտարարության մեջ նշված՝ գործունեությունը դադարեցնելու օրվանից (բայց ոչ շուտ, քան գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն ներկայացնելու օրը) մինչև հայտարարության մեջ նշված գործունեությունը վերսկսելու օրն ընկած ժամանակահատվածում ներառվող ամբողջական ամիսների համար սույն մասով սահմանված չափով շահութահարկ չի հաշվարկում և չի վճարում.

2) եթե նոր հաշվառված անհատ ձեռնարկատերը մինչև հաշվառման օրվան հաջորդող օրվա ավարտը հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն՝

 ա. հաշվառման օրվանից սկսած՝ անորոշ ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա այդ օրվանից մինչև գործունեությունը վերսկսելու մասին հարկային մարմնի հաստատած ձևով ներկայացվող հայտարարության մեջ նշված գործունեությունը վերսկսելու օրը (բայց ոչ շուտ, քան գործունեությունը վերսկսելու մասին հայտարարություն ներկայացնելու օրը) ընկած ժամանակահատվածում ներառվող <strong>ամբողջական ամիսների համար</strong> սույն մասով սահմանված չափով շահութահարկ չի հաշվարկում և չի վճարում,

բ. հաշվառման օրվանից սկսած՝ որոշակի ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա այդ օրվանից մինչև հայտարարության մեջ նշված գործունեությունը վերսկսելու օրն ընկած ժամանակահատվածում ներառվող ամբողջական ամիսների համար սույն մասով սահմանված չափով շահութահարկ չի հաշվարկում և չի վճարում:

Screenshot-2025-12-28-183845
Անահիտ

Շնորհակալ եմ: