ԱԱՀ-ով եմ աշխատում, հարցս հետևյալն է. 2015-ին ստացված հարկային հաշիվները պարտադիր էլեկտրոնային պե՞տք է ստորագրել, թե՞ ոչ, եթե գիտեք` շտապ արձագանքեք և համապատասխան օրենքին կամ որոշումանը հղում արեք:
Այո, այլապես չեք կարող ստացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցեք.
ԱԱՀ-ի մասին ՀՀ օրենք Հոդված 43.1. Հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված այն հարկային հաշիվներում (այդ թվում` հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո դուրս գրված, սակայն այդ հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող) առանձնացված ԱԱՀ-ի գումարները, որոնք մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ) էլեկտրոնային ստորագրությամբ չեն վավերացվել, տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկով հաշվանցման ենթակա չեն և կարող են հաշվանցվել այդ հարկային հաշիվներն էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնելու օրն ընդգրկող հետագա հաշվետու ժամանակաշրջանի (ժամանակաշրջանների) համար ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկով (հաշվարկներով):
Նման նյութեր՝ Գտնել աշխատանք Թեստ ՀՀ Հարկային օրենսգրքից (թեստ #7) Թեստ – 9 հարց հարկային ոլորտից (թեստ #21) Թեստ վերջնաժամկետների վերաբերյալ (թեստ #9) Թեստ ՀՀ Հարկային օրենսգրքից (թեստ #2)
Խորհուրդներ սկսնակ հաշվապահների համար – սովորենք միասին Ահա մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն սկսնակ հաշվապահներին. Սովորեք հաշվապահական հաշվառման տեսությունը, տիրապետեք հիմունքներին Սովորեք աշխատել տարբեր գործիքներով։ Օրինակ, Excel-ը կարող է դառնալ Ձեր...
Tesla-ի հիմնադրման սկզբնական շրջանում Իլոն Մասկը հայտնի էր իր նորարարական գաղափարներով և ավտոմոբիլային և էներգետիկ արդյունաբերությունները հեղափոխելու անդադար ձգտմամբ։ Սակայն, մինչ Մասկը կենտրոնացած էր նորարարության վրա, նրան անհրաժեշտ էր մեկը, ով կկառավարեր կարևորագույն ֆինանսական գործառնությունները։...
Ասում են, որ կարող եք որոշել, թե ինչ-որ մեկը քանի ժամ է ծախսել իր հարկային հաշվետվությունը պատրաստելու համար՝ ըստ սևագրի վրա թողնված սուրճի բաժակի օղակների, ինչպես կարելի է հաշվել ծառի տարիքը՝ ըստ նրա օղակների: Եթե...
Երբ 1975-ին Բիլ Գեյթսը հիմնադրեց Microsoft-ը, նա այսպիսի տեսլական ուներ՝ համակարգիչ դնել յուրաքանչյուր գրասեղանի վրա և յուրաքանչյուր տանը: Այնուամենայնիվ, երբ ընկերությունն աճեց, Գեյթսը, ինչպես Սթիվ Ջոբսը, բախվեց աճող ֆինանսական բարդությունների հետ, որոնք պահանջում էին զգույշ...
Tigran on Արդյո՞ք վճարվելու է արձակման նպաստ: “Երկուսին էլ պետք է գրավոր ծանուցել ոչ ուշ, քան երկու ամիս առաջ: արձակման նպաստ պետք է վճարել մեկ ամսվա միջին…” Jun 18, 15:12
Լիանա on Արդյո՞ք վճարվելու է արձակման նպաստ: “Երբ կազմակերպությունը պետք է լուծարվի,ապա աշխատողներին տրվում է ծանուցում 2 ամիս առաջ ԱՕ125 հոդված,արձակման նպաստ129 հոդված,վերջնահաշվարկ130հոդված” Jun 18, 13:49
Tigran on Կարելի՞ է էլեկտրոնային դրամարկղային գիրք չունենալ: “ Եթե կազմակերպությունը կանխիկ գործարքներ չունի, բայց ԱԱՀ դաշտում է, ապա էլեկտրոնային դրամարկղային գրքի հայտ պետք է ներկայացնել, թեկուզ չլրացնել,” Jun 17, 21:47