Լիլ․
Բարև ձեզ։ Ուզում եմ խորհրդատվություն ստանալ հետևյալ իրավիճակի վերաբերյալ (Գեղեցկության սրահ)․
ԱՁ-ն 2024թ․ աշխատել է միկրոձեռնարկատիրության կարգով, բայց չի վճարել դրոշմանիշը, որի համար հիմա ծանուցում կա։
2025թ․ անցել է շրջանառության հարկի համակարգ և ներկայացրել է միայն 1-ին եռամսյակի հաշվետվությունը։ Ապրիլից փաստացի գործունեություն չի իրականացրել, եկամուտ չի ունեցել, բայց գործունեության դադարեցման հայտ չի տվել, և մնացած եռամսյակների հաշվետվությունները չի ներկայացրել։
Հարցերս՝
1️⃣ Եթե փաստացի եկամուտ չի եղել, արդյո՞ք պարտավոր է վճարել ֆիքսված ամսական որևէ հարկ (օրինակ՝ 5 000 դրամական շահութահարկ և սոց վճար)
2️⃣ Չներկայացված եռամսյակների դեպքում պե՞տք է հիմա ներկայացնել զրոյական հաշվետվություններ
3️⃣ Արդյո՞ք հաշվարկվելու են պարտադիր սոցվճարներ, եթե աշխատողներ չկան
4️⃣ Ո՞րն է ճիշտ քայլերի հերթականությունը հիմա՝ տուգանքները նվազագույն պահելու համար։
Կանխավ շնորհակալություն։



Բարև Ձեզ։ Անհրաժեշտ էր ներկայացնել դադարեցման դիմում։ Քանի որ չեք ներկայացրել, ամսական 5 000 դրամ շահութահարկ և 5 000 դրամ սոց․ վճար պետք է հաշվարկեք յուրաքանչյուր ամսվա համար, ինչպես նաև եռամսյակային շրջանառության հարկի հաշվարկները։ Նաև պետք է հանձնել 240/244 ձևերը տարեկան։
1 Եթե փաստացի եկամուտ չի եղել, արդյո՞ք պարտավոր է վճարել ֆիքսված ամսական որևէ հարկ (օրինակ՝ 5 000 դրամական շահութահարկ և սոց վճար). այո
2 Չներկայացված եռամսյակների դեպքում պե՞տք է հիմա ներկայացնել զրոյական հաշվետվություններ. այո
պետք է և վճարումները կատարեք և հաշվետվությունները ներկայացնեք,
2026ի շրջհարկի հայտարարությունն էլ ներկայացնեք,