Անի․
Հարգելի հաշվապահներ, կասե՞ք խնդրեմ՝ 2025-ին հացի արտադրություն ու խմորեղենի արտադրությունը կարո՞ղ են մնալ միկրո համակարգում։
Անի․
Հարգելի հաշվապահներ, կասե՞ք խնդրեմ՝ 2025-ին հացի արտադրություն ու խմորեղենի արտադրությունը կարո՞ղ են մնալ միկրո համակարգում։
կարող եք ,եթե 2024 հարկային տարվա կամ ընթացիկ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունների հանրագումարը չի գերազանցի 24 միլիոն դրամը.
Այո, արտադրությունը դեռևս կարող է աշխատել միկրոհամակարգով, եթե նախորդ տարվա արդյունքներով 24մլն դրամի շեմը չի գերանցել:
Հարգելի Անի արտադրությունը կարող է աշխատել միկրոհամակարգով, բայց քանի որ մատակարարման հաշիվ վավերագիր պետք է դուրս գրվի խանութներին իսկ խանութները չեն կարող ծախսագրել, այդ դեպքում պետք է աշխատեք այլ հարկատեսակով : Եթե հաշիվ դուրս չգրեիք այլ միայն հդմ-ով վաճառք ձևակերպեիք այդ դեպքում կարող էիք հանգիստ աշխատել միկրոհամակարգում:
Այո, որպես միկրոհամակարգով աշխատող իրավունք ունեք հաշիվ-վավերագիր դուրս գրելու, իսկ խանութների հետ պիտի աշխատեք բացառապես փոխանցումով, հետևաբար ՀԴՄ տրամադրել չեք կարող:
ՀԴՄ-ն վերաբերվում էր որ տեղում արտադրես և տեղում հդմ-ով վաճառես ոչ թե խանութներիս տաս , խանութներին բնականաբար հաշիվ վավերագիր պետք է դուրս գրես և աշխատես փոխանցումով ։
Եթե մնացած պահանջներին բավարարաում եք այո կարող եք աշխատել միկրոյով։