Վարձակալը օգտվում է նաև կոմունալ ծառայություններից

Արման․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել․

ԱԱՀ վճարող կազմակերպությունը մեկ այլ ԱԱՀ վճարող կազմակերպությունից վարձակալում է տարածք և վարձակալության հետ միաժամանակ օգտվում է նաև կոմունալ ծառայություններից՝ էլեկտրաէներգիա, գազ, ջուր։ Ինչպե՞ս ճիշտ փաստաթղթավորել կոմունալ ծախսերը և դրանց դիմաց կատարվող վճարումները, որպեսզի հնարավոր լինի օրենքով սահմանված կարգով կատարել ԱԱՀ դեբետի հաշվանցումներ և շահութահարկի մասով ծախսագրումներ։

Շնորհակալություն։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Nova Accounting հաշվապահական գրասենյակ

Պատշաճ կարգով ծախսագրումներ և հաշվանցումներ կատարելու համար անհրաժեշտ է կատարել բաժանորդի անվանափոխություն Ձեր կազմակերպության անունով, որպեսզի հաշիվները դուրս գրվեն Ձեր կազմակերպությանը։ Այդ դեպքում ծախսագրումների և հաշվանցումների խնդիր չեք ունենա։

Արման

Նոտարական վավերացմամբ կնքեք վարձակալության պայմանագիր, ապա այն ներկայացրեք կոմունալ ծառայություններ մատուցողներին՝ բաժանորդի անվանափոխություն կատարելու համար։

Tigran

որ կոմունալի հաշիվը հնարավոր է ենթաբաժանորդ եղեք, որը չէ առանձին հաշիվ թոթղ գրի վարձակալը, ամեն տողում առանձին վճարը ու գումարը, տարածքի վարձակալության հաշիվը թող մնա առանձին