ԱՁ իլյուստրատորի ծառայություն է մատուցում

Սոֆյա․

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն աշխատում է շրջհարկով և իլյուստրատորի ծառայություն է մատուցում դրսի կազմակերպությունների համար։ Արդյո՞ք բավական է նրանց կապարած փոխանցումները արտահայտել շրջանառության հաշվարկի մեջ որպես հարկվող եկամուտ, թե՞ կարիք կա նաև էլեկտրոնային տարբերակով ինվոյս գրել։ Եթե այո՝ ինչպե՞ս ենք գրելու դիմացի կողմի համար հաշիվ վավերագիրը, եթե վճարումը դոլարով է։ Եվս մեկ հարց՝ դիզայներական գործունեություն իլյուստրացիան որպես ՏՏ ոլորտ կարելի՞ է դիտարկել։ Կանխավ շնորհակալություն։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Nova Accounting հաշվապահական գրասենյակ

Այո, անհրաժեշտ է դուրս գրել նաև էլեկտրոնային հաշիվներ՝ համաձայն տվյալ օրվա մինչև ժամը 16։00 հրապարակված ԿԲ փոխարժեքի։ Եթե Ձեր գործունեությունը համապատասխանում է Կառավարության կողմից սահմանված այս ցանկին, ապա կարող է համարվել ՏՏ ոլորտ։

Tigran

1 այո կարիք կա նաև էլեկտրոնային տարբերակով ինվոյս գրել։
2 Եթե այո՝ ինչպե՞ս ենք գրելու դիմացի կողմի համար հաշիվ վավերագիրը, եթե վճարումը դոլարով է։ համարժեք դրամով,
3 Եվս մեկ հարց՝ դիզայներական գործունեություն իլյուստրացիան որպես ՏՏ ոլորտ կարելի՞ է դիտարկել։ կա հստակ ցանկ ԲՏԱ ոլորտի մասնագիտությունների ու գործնեությունների, դրա մեջ նայեք

Սոֆյա

Հարգելի Տիգրան, ասացեք խնդրեմ, եթե կազմակերպությոը գնվում է ասենք ԱՄՆ-ում նրա տվյալներով պետք է գրվի հաշիվը, ես ճիշտ հասկացա՞, դա ընդունելի կլինի։