Accountant.am

Իրինա․

Բարև Ձեզ։ Ես մեկ ամիս առաջ եմ գրանցել ԱՁ, և այս ամիս պիտի վճարեմ շրջանառության հարկը։ Խնդրում եմ կասեք՝ փոխանցումը միասնական հաշվեհամարին պարտադի՞ր է կատարել իմ այն հաշվից, որն ԱՁ-ինն է, թե՞ կարող եմ փոխանցել ցանկացած այլ հաշվից, կամ քարտից՝ նշելով ԱՁ անվանումը և հարկ վճարողի համարը։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
12 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
A.

Ցանկալի է կատարեք Ձեր ԱՁ հաշվեհամարից։ Եթե հնարավոր չէ, ապա վճարելու դեպքում պարտադիր նշեք Ձեր ՀՎՀՀ “Հօգուտ 3-րդ անձի” դաշտում։

Իրինա

Շնորհակալություն արձագանքի համար

Ruzanna

Ցանկացած այլ հաշվից չեք կարող փոխանցել: Ցանկալի է, որ փոխանցեք ձեր ԱՁ-ի հաշվեհամարից, բայց եթե ինչ-որ պատճառներով դա հնարավոր չէ, գոնե փոխանցեք որևէ բանկի միջոցով` անպայման նշելով ձեր ԱՁ անվանումը և հարկային կոդը:

Իրինա

Շնորհակալ եմ շատ։ Ուղղակի քանի որ նույնիսկ Easy Pay տերմինալներն ունեն հարկ վճարելու ծառայության հատուկ բաժին, որտեղ ևս կարող ես մուտքագրել գումարն ու փոխանցել ՊԵԿ միասնական հաշվին՝ նշելով ԱՁ անվանումն ու ՀՎՀՀ-ն, նույնը նաև հնարավոր է անել հավելվածի միջոցով՝ ցանկացած կցված քարտով, ուզում եմ հասկանալ այդ դեպքում ինչումն է ԱՁ հաշվեհամարից փոխանցման պարտադիր պայմանը

IMG_2033
Last edited 8 օր առաջ by Իրինա
Իրինա

Սա Easy Pay հավելվածում է

IMG_2034
Tigran

եթե Աձ հաշվին մուտք չեք արել ,կարող եք փոխանցել ձեր այլ հաշվից, կամ քարտից՝ անպայման նշելով ԱՁ անվանումը և հարկ վճարողի համարը, շրջհարկը։

Իրինա

Լավ, շատ շնորհակալ եմ

Knarik

Պարտադիր չի անմիջապես ձեր քարտից, կարող եք մտնել ցանկացած բանկ, ձեր ՀՎՀՀ ով , ԱՁ ի անունով փոխանցում անել միասնական հաշվին, կարևորը ճիշտ նշվի հաշվի համարը

Իրինա

Շնորհակալություն շատ 🙂

Գայանե

Կարող եք փոխանցել ցանկացած այլ հաշվից, կամ քարտից՝ պարտադիր պայման նշել ԱՁ անվանումը և հարկ վճարողի համարը։ Հակառակ դեպքում գումարը ԱՁ-ի պարտավորություններից չի պակասեցվի

Իրինա

Շնորհակալ եմ շատ

Nerses

Այո, ցանկալի է ԱՁ-ի հաշվից եթե ոչ ՀՎՀՀ-ն պարտադիր նշեք։