Անձը ստանում է աշխատավարձ Սինգապուրում գտնվող ընկերությունից

Քրիստինա․

Բարև Ձեզ, ես Անհատ ձեռնարկատեր եմ, աշխատում եմ բարձր տեխնոլոգիաների ընկերությունում, որը գտնվում է Սինգապուրում, աշխատավարձը ստանում եմ DEЕL պլատֆորմով, այնուհետև փոխանցում իմ բանկային հաշվեհամարին, ինչպե՞ս կարող եմ արտացոլել տվյալ դեպքում, որ երևա՝ ԱՁ-ին է գումարը վերաբերվում:

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

եթե բանկի հաշիվը որպես ԱՁ ի անունով է ,ապա հաշվի քաղվածքի տվըալները ձեր ԱՁ եկամուտն են, պետք է վերածել դրամի ըստ ստացման օրվա կբ փոխարժեքների

Քրիստինա

երևի հարցս թերի էր(( DEEL պլատֆորմից իմ անձնական հաշվին կարողանում եմ փոխանցել, բայց ԱՁ-ի հաշվին չի ստացվում, մերժվում է, արդյունքում՝ չի երևում ԱՁ-ին հաշվին մուտք: Էս հարցով չգիտեմ ո՞ւմ դիմեմ, բանկ:
Իսկ եթե պայմանագիր սարքեմ նույն ֆիզ.անձի և ԱՁ-ի միջև, և ֆիզ. անձի հաշվից փոխանցեմ ԱՁ-ի հաշվին, նորմալ կդիտվի՞: Ոնց որ ես իմ հաշիվների մեջ փոխանցեմ… նպատակ դաշտում կնշեմ իհարկե թե ում կողմից է (IT company name, invoice,…):

Tigran

դիմեք բանկ, եթե կարան կարգավորում դնեն, լավ, չէ ենենց չի ստացված եկամուտը չեք հայտարարագրում: պետք չի ֆիզ. անձի հաշվից փոխանցել ԱՁ-ի հաշվին, նորմալ չի դիտվի, հակառակն են անում: