Սիրելի Սուսաննա, վարձու աշխատողներին վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստների գումարները ներառվում են նրա համախառն եկամտի մեջ որպես այն ամիսների ստացված եկամուտներ, որ ամիսների համար այդ նպաստները հաշվարկվել են, սակայն հարկային գործակալի եռամսյակային հաշվարկում արտացոլվում են դրանց վճարման ամսվան վերաբերող սյունակում` աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված վճարումներին համապատասխանող տողում, բայց այն ամսում, երբ վարձու աշխատողը գնացել է դեկրետ, բնականաբար այդ ամսվա համար ունի աշխատած օրեր և տվյալ ամսվա համար կատարվում է աճողական կարգով հարկվող եկամտի ու եկամտահարկի հաշվարկ` ելնելով տվյալ ամսվա համար կազմակերպությա կողմից այդ աշխատողին հաշվարկված եկամուտների ընդհանուր գումարից:
Գայանե Ա
Հյուր
13 տարի առաջ
Հարգելի Սուսաննա, Ձեզ եմ ուղարկում եկամտահարկի հրահանգից հղիության և ծննդաբերության նպաստի վճարման օրինակը, ամեն ինչ մանրամասն գրված է.
Դիտենք հղիության և ծննդաբերության նպաստի վճարման օրինակը: Կազմակերպությունը աշխատանքային պայմանագրով իր մոտ աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացուն 2011թ. փետրվարի 1-ին հաշվարկում է հունվար ամսվա համար աշխատավարձ 100,0 հազ. դրամ գումարով, որից հարկվող եկամուտը հաշվարկվում է հետևյալ կարգով`
– համախառն եկամուտ` 100,0 հազ. դրամ,
– պարտադիր սոցիալական ապահովության վճար` 3,0 հազ. դրամ,
– անձնական նվազեցում` 32,5 հազ. դրամ,
– հարկվող եկամուտ (100,0-(3,0+32,5))` 64,5 հազ. դրամ:
Հարկվող եկամտից եկամտահարկը կազմում է 6,45 հազ. դրամ (64,5×10%):
2011թ. հունվարի 14-ին կազմակերպության կողմից այդ քաղաքացուն հաշվարկվում և վճարվում է հունվար-հունիս ամիսների համար հղիության և ծննդաբերության նպաստ` 650,0 հազ. դրամ գումարով (հունվար ամսվա համար` 65,0 հազ. դրամ, փետրվար ամսվա համար` 125,0 հազ. դրամ, մարտ ամսվա համար` 155,0 հազ. դրամ, ապրիլ ամսվա համար` 140,0 հազ. դրամ, մայիս ամսվա համար` 150,0 հազ. դրամ և հունիս ամսվա համար` 15,0 հազ. դրամ) և կատարվում է 2011թ. հունվար ամսվա աճողական կարգով հարկվող եկամտի ու եկամտահարկի հաշվարկ` ելնելով հունվար ամսվա համար կազմակերպության կողմից այդ քաղաքացուն հաշվարկված եկամուտների ընդհանուր գումարից հետևյալ կարգով`
– համախառն եկամուտ (100,0+65,0)` 165,0 հազ. դրամ,

– հարկվող եկամուտ (165,0-(3,0+32,5))` 129,5 հազ. դրամ,
– եկամտահարկ (8,0+(129,5-80,0)x20%)` 17,9 հազ. դրամ:
Հաշվանցելով աշխատավարձից հաշվարկված եկամտահարկի գումարը, որոշվում է նպաստի գումարից պահվող եկամտահարկի գումարը` 11,45 հազ. դրամը (17,9-6,45): Միաժամանակ` 2011թ. փետրվար-մայիս ամիսներին (հունիս ամսվանը վերաբերող նպաստի գումարը` 15,0 հազ. դրամը չի գերազանցում անձնական նվազեցումը` 32,5 հազ. դրամը) վերաբերող նպաստի գումարներից ելնելով հարկվող եկամուտը և եկամտահարկը հաշվարկվում է հետևյալ կարգով`
– համախառն եկամուտ (փետրվար)` 125,0 հազ. դրամ,
– անձնական նվազեցում` 32,5 հազ. դրամ,
– հարկվող եկամուտ (125,0-32,5)` 92,5 հազ. դրամ,
– եկամտահարկ (8,0+(92,5-80,0)x20%)` 10,5 հազ. դրամ.
– համախառն եկամուտ (մարտ)` 155,0 հազ. դրամ,
– անձնական նվազեցում` 32,5 հազ. դրամ,
– հարկվող եկամուտ (155,0-32,5)` 122,5 հազ. դրամ,
– եկամտահարկ (8,0+(122,5-80,0)x20%)` 16,5 հազ. դրամ,
– համախառն եկամուտ (ապրիլ)` 140,0 հազ. դրամ,
– անձնական նվազեցում` 32,5 հազ. դրամ,
– հարկվող եկամուտ (140,0-32,5)` 107,5 հազ. դրամ,
– եկամտահարկ (8,0+(107,5-80,0)x20%)` 13,5 հազ. դրամ,
– համախառն եկամուտ (մայիս)` 150,0 հազ. դրամ,
– անձնական նվազեցում` 32,5 հազ. դրամ,
– հարկվող եկամուտ (150,0-32,5)` 117,5 հազ. դրամ,
– եկամտահարկ (8,0+(117,5-80,0)x20%)` 15,5 հազ. դրամ:
2011թ. հուլիսի 1-ին կազմակերպության կողմից այդ քաղաքացուն հաշվարկվում է հունիս ամսվա համար աշխատավարձ 130,0 հազ. դրամ գումարով և կատարվում է 2011թ. հունիս ամսվա աճողական կարգով հարկվող եկամտի ու եկամտահարկի հաշվարկ` ելնելով հունիս ամսվա համար կազմակերպության կողմից այդ քաղաքացուն հաշվարկված եկամուտների ընդհանուր գումարից հետևյալ կարգով`
– համախառն եկամուտ (15,0+130,0)` 145,0 հազ. դրամ,
– պարտադիր սոցիալական ապահովության վճար` 3,9 հազ. դրամ,
– անձնական նվազեցում` 32,5 հազ. դրամ,
– հարկվող եկամուտ (145,0-(3,9+32,5))` 108,6 հազ. դրամ,
– եկամտահարկ (8,0+(108,6-80,0)x20%)` 13,72 հազ. դրամ:
Քանի որ նպաստից եկամտահարկ չի հաշվարկվել, ապա աշխատավարձի գումարից պահվող եկամտահարկի գումարը կազմում է 13,72 հազ. դրամը:
Ընդամենը վճարված նպաստից եկամտահարկը կազմում է 67,45 հազ. դրամ (11,45+10,5+16,5+ 13,5+15,5):
Տվյալ դեպքում` կազմակերպության կողմից քաղաքացու 2011թ. հունվար ամսվա համար հաշվարկված աշխատավարձը, 2011թ. հունվար-հունիս ամիսների համար հաշվարկված և վճարված նպաստը (100,0+650,0=750,0 հազ. դրամ) և եկամտահարկը (6,45+67,45=73,9 հազ. դրամ) արտացոլվում են հարկային մարմին ներկայացվող 2011թ. 1-ին եռամսյակի հարկային գործակալի եռամսյակային հաշվարկում` հունվար ամսին համապատասխանող սյունակներում (դրամներով), իսկ 2011թ. հունվար ամսվա համար հաշվարկված եկամտահարկը (73,9 հազ. դրամ) վճարվում է մինչև 20.02.2011թ. (ներառյալ): Կազմակերպության կողմից քաղաքացու 2011թ. հունիս ամսվա հաշվարկված աշխատավարձը (130,0 հազ. դրամ) և եկամտահարկը (13,72 հազ. դրամ) արտացոլվում են հարկային մարմին ներկայացվող 2011թ. 2-րդ եռամսյակի հարկային գործակալի եռամսյակային հաշվարկում` հունիս ամսին համապատասխանող սյունակներում (դրամներով), իսկ 2011թ. հունիսին հաշվարկված եկամտահարկը (13,72 հազ. դրամ) վճարվում է պետական բյուջե մինչև 20.07.2011թ. (ներառյալ):
Հղիության ու ծննդաբերության նպաստներից եկամտահարկի հաշվարկումը և վճարումը կատարվում է 2010 թվականի դեկտեմբերի 1-ից հետո ծագած ժամանակավոր անաշխատունակության դեպքերի համար:
💼 Խորհուրդներ սկսնակ հաշվապահների համար – սովորենք միասին 📈 Ահա մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն սկսնակ հաշվապահներին. ✅ Սովորեք հաշվապահական հաշվառման տեսությունը, տիրապետեք հիմունքներին 🧰 Սովորեք աշխատել տարբեր գործիքներով։ Օրինակ, Excel-ը կարող է դառնալ Ձեր...
Tesla-ի հիմնադրման սկզբնական շրջանում Իլոն Մասկը հայտնի էր իր նորարարական գաղափարներով և ավտոմոբիլային և էներգետիկ արդյունաբերությունները հեղափոխելու անդադար ձգտմամբ։ Սակայն, մինչ Մասկը կենտրոնացած էր նորարարության վրա, նրան անհրաժեշտ էր մեկը, ով կկառավարեր կարևորագույն ֆինանսական գործառնությունները։...
Ասում են, որ կարող եք որոշել, թե ինչ-որ մեկը քանի ժամ է ծախսել իր հարկային հաշվետվությունը պատրաստելու համար՝ ըստ սևագրի վրա թողնված սուրճի բաժակի օղակների, ինչպես կարելի է հաշվել ծառի տարիքը՝ ըստ նրա օղակների: Եթե...
Երբ 1975-ին Բիլ Գեյթսը հիմնադրեց Microsoft-ը, նա այսպիսի տեսլական ուներ՝ համակարգիչ դնել յուրաքանչյուր գրասեղանի վրա և յուրաքանչյուր տանը: Այնուամենայնիվ, երբ ընկերությունն աճեց, Գեյթսը, ինչպես Սթիվ Ջոբսը, բախվեց աճող ֆինանսական բարդությունների հետ, որոնք պահանջում էին զգույշ...
Նման նյութեր՝ Գտնել աշխատանք Թեստ Mix (թեստ #27) Վարձակալության ձևակերպումներ Թեստ ուժի մեջ մտնող փոփոխությունների վերաբերյալ (թեստ #10) Թեստ – Հայտնի հայ գործարարներ և գյուտարարներ (թեստ #28)
Մարիաննա on Աշխատանքից ազատում հաստիքի կրճատման պատճառով: “Բարև Ձեզ, Կարինե: Աշխատանքային օրենսգրքի հոդված 113. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ 1. Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով…” Jun 13, 15:50
Մարիաննա on Ինչպե՞ս կհաշվարկվի հաջորդ մայրության նպաստը: “Բարև Ձեզ, Զավեն: Աշխատողը շարունակում է ստանալ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը՝ գտնվելով հղիության և ծննդաբերության արձակուրդում, մինչև կլրանա…” Jun 13, 15:35
Արման on Խանութը համարվում է շրջանառության հարկ վճարող: “Նախ 24 մլն շեմը վերաբերում է միկրոձեռնարկատիրությանը, ձեր դեպքում շեմը 115 միլիոն է, դրանից հետո պետք է աշխատեք ԱԱՀ-ով։ Հաշվետու…” Jun 13, 14:21
A. on ԱՁ աշխատում է ծրագրային ապահովման ոլորտում: “Լավ կլինի՝ հաշվապահի դիմեք, շատ նրբություններ կան։ Պետք է շրջհարկի դիմում տաք, այլ հաշվարկ-հաշվետվություններ ներկայացնեք։” Jun 13, 14:05
Մուշեղ Ն. on ԱՁ-ն ձեռք է բերում ֆիզ. անձանցից խոտաբույսեր: “Եկամտային հարկի պարտավորությունից ազատվելու համար վաճառողը պետք է ներկայացնի տեղեկանք գյուղապետարանից, որ այդ խոտաբույսերն ինքն է աճեցրել իր հողամասում։ Պետք…” Jun 12, 17:23