Կարինե.
Բարև Ձեզ: Ունեմ շրջհարկով գործող ԱՁ։ Փետրվարից պետք է անցնեմ դեկրետի։ Արդյո՞ք անհրաժեշտ է դադարեցնել ԱՁ-ի գործունեությունը, ու արդյոք հնարավո՞ր է չդադարեցնել ու հրաժարվել նպաստից:
Կարինե.
Բարև Ձեզ: Ունեմ շրջհարկով գործող ԱՁ։ Փետրվարից պետք է անցնեմ դեկրետի։ Արդյո՞ք անհրաժեշտ է դադարեցնել ԱՁ-ի գործունեությունը, ու արդյոք հնարավո՞ր է չդադարեցնել ու հրաժարվել նպաստից:
Բաժանորդագրվել նորություններին

Հաշվապահական ծառայություններ
091 088 349
Ա/Ձ ԱԱՀ ԱՁ ԱՕ ԵԱՏՄ ԵՏՄ ՀԴՄ ՀԿ ՀՄ ՍՊԸ ՔԻՊ ազատում ամորտիզացիա անաշխատունակություն անհատ ձեռնարկատեր անհատ ձեռներեց աշխատաժամանակ աշխատանք աշխատավարձ առցանց առևտուր ավտոմեքենա արձակուրդ արձակուրդային արտադրություն արտարժույթ բյուլետեն գործկա գործուղում գրանցման հայտ դադարեցում դասակարգիչ դեկրետ դիմում դրամարկղ դրամարկղային գիրք դրոշմանիշային վճար եկամտահարկ եկամտային հարկ էլեկտրոնային էլեկտրոնային հաշիվ էլեկտրոնային հաշվետվություն թափուր թափուր աշխատատեղ թափուր աշխատատեղեր թղթակցություն լիցենզիա ծախսի հիմնավորում ծառայություն ծառայությունների մատուցում կանխիկ համատեղությամբ հայտարարագիր հայտարարություն հանրային սնունդ հաշիվ հաշիվ-ապրանքագիր հաշիվ վավերագիր հաշվանցում հաշվապահ հաշվապահական ծրագիր հաշվապահական հաշվառում հաշվետվություն հարկային հաշիվ հարկեր և տուրքեր հիմնադիր հիմնական միջոց հիվանդաթերթիկ հրաման ձեռքբերում ձևակերպում մաշվածություն մաքսազերծում միկրոբիզնես միկրոձեռնարկատիրություն ներմուծում նորաբաց նպաստ նվազեցում շահութահարկ շրջանառության հարկ ոչ առևտրային ոչ ռեզիդենտ պայմանագիր սոց. վճար սոցապ սոցիալական վճար վարձակալություն վերջնահաշվարկ տնօրեն տույժ և տուգանք փաստաթղթեր փոխանցում փոխառություն փոփոխություններ քաղաքացիաիրավական օնլայն օտարերկրյա ֆիզ. անձ ֆինանսական հաշվառում
© 2020 Accountant.am

Հաշվապահական ծառայություններ
091 088 349

Նայեք «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ 14 հուլիսի 2011 թվականի N 1024-Ն Ո Ր Ո Շ ՈՒ ՄԸ
Այո, ժամանակավոր կարող եք դադարեցնել ԱՁ-ի գործունեությունը ու ստանալ: Իսկ չդադարեցնելու դեպքում ոչ թե հրաժարվում եք նպաստից, այլ ստացվում է բյուլետենը չեք ներկայացնում ու հաշվարկ չեն կատարում: Տեսեք՝ որ տարբերակն է հարմար։
Օրենքի հ.4.
2. Անձը սույն օրենքով սահմանված՝ ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստի իրավունք ունի սույն օրենքով սահմանված պայմանների բավարարման և օրենքով սահմանված կարգով ու չափով եկամտային հարկ (շահութահարկ) վճարած լինելու դեպքում:
3. Սույն օրենքով սահմանված ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստները տրվում են, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ նոտարի պաշտոնավարման ժամանակահատվածում:
3.1. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին սույն օրենքով սահմանված ժամանակավոր անաշխատունակության նպաստ չի տրվում, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է՝
1) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ գործունեությունը դադարեցնելու ժամանակահատվածում (գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն ներկայացնելու օրվանից մինչև այդ հայտարարության կամ գործունեությունը վերսկսելու մասին հայտարարության մեջ նշված՝ գործունեությունը վերսկսելու օրն ընկած ժամանակահատվածում).
2) բացառապես միկրոձեռնարկատիրության (մինչև 2020 թվականի հունվարի 1-ը՝ ընտանեկան ձեռնարկատիրության) սուբյեկտ համարվելու ժամանակահատվածում.
3) «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (մինչև 2020 թվականի հունվարի 1-ը՝ նաև «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով) սահմանված հարկային արտոնություններից օգտվելու ժամանակահատվածում։
3.2. Սույն օրենքով սահմանված մայրության նպաստ է տրվում նաև ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է սույն հոդվածի 3.1-ին մասում նշված ժամանակահատվածում:
34.1. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին մայրության նպաստը տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածում գործունեությունը որոշակի կամ անորոշ ժամկետով դադարեցնելու դեպքում՝ գործունեությունը դադարեցնելու օրվանից, բացառությամբ սույն կարգի 34.2-րդ կետում նշված դեպքի:
34.2. Օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասում նշված դեպքում ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին մայրության նպաստ է տրվում ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի օրերի համար:
Բարև Ձեզ, Տիգրան։ Կողքից կարդում եմ, բայց մի հարց առաջացավ. 2 կետում, ճիշտն ասած, չգտա, որտեղի՞ց կարող եմ գտնել վճարված հարկի չափը։
2. Անձը սույն օրենքով սահմանված՝ ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստի իրավունք ունի սույն օրենքով սահմանված պայմանների բավարարման և օրենքով սահմանված կարգով ու չափով եկամտային հարկ (շահութահարկ) վճարած լինելու դեպքում։
Վճարված հարկերի չափի տվյալները դա հարկային հաշվետվությունների համակարգում պետք է նայեք:
Բարև ձեզ ես աշխատում եմ գեղեցկության սրահում և ունեմ ԱՁ ես երկու տեղից էլ ստանալու եմ ֆիզ արձակուրդի գումարը։