Սերգեյ․
Բարև Ձեզ: Ծառայության մատուցման համար նոր սերնդի ՀԴՄ-ն՝ ակտիվացված ՊՈՍ-ով, բավարա՞ր է, թե՞ անհրաժեշտ է նաև այլ անկանխիկ վճարման միջոց. օրինակ, երբ դուրս է գրվում հաշիվ, և հաճախորդը ցանկանում է տեղում այդ միջոցով կատարել վճարում: Կա՞ արդյոք նման օրենսդրական պահանջ: Կանխավ շնորհակալ եմ:



ներկա ՀԴՄ ները և կանխիկ, և անկանխիկ վճարումների համար են, պոս ֆունկցիայի ակտիվացումը պարտադիր է,
Տիգրան ջան, շնորհակալ եմ պատասխանի համար: Հարցի երկրորդ մասը խնդրում եմ պարզաբանեք այս օրինակի հիման վրա. երբ կազմակերպությունը դուրս է գրել հարկային հաշիվ կամ հաշիվ վավերագիր, և գնորդը ցանկանում է վճարում կատարել տեղում: Արդյո՞ք այդ դեպքերի համար կազմակերպությունը պետք է ունենա վճարային տերմինալ, նոր սերնդի ՀԴՄ-ն արդյո՞ք ունի նման գործառույթ, ինչպե՞ս է կարգավորվում այդ խնդիրը, կա ՞ օրենսդրական պահանջ՝ նման դեպքերի համար առանձին վճարային տերմինալ ունենալու համար:
այդ դեպքերի համար կազմակերպությունը կարող է ունենա վճարային տերմինալ, դա կամավոր է ու եթե 300000+ վճարումների համար, իսկ նոր սերնդի ՀԴՄ-ները մինչև 300000 կանխիկի ու քարտերով ստանալու համար են