Նարինե.
Բարև: Ինչպե՞ս է իրականացվում ԱՁ-ի փակման գործընթացը: Կա՞ արդյոք որևէ վճար: Հնարավո՞ր է դա իրականացնել առցանց եղանակով:
Նարինե.
Բարև: Ինչպե՞ս է իրականացվում ԱՁ-ի փակման գործընթացը: Կա՞ արդյոք որևէ վճար: Հնարավո՞ր է դա իրականացնել առցանց եղանակով:
Միայն առցանցը բավարար չէ, իսկ լիցենզիաներ, թույլտվություններ չունե՞ք:
Եթե չեմ սխալվում, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման համար էլեկտրոնային ներկայացնում եք Ձև 207. Հայտարարությունը՝ հարկ վճարողի գործունեությունը որևէ օրվանից անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցնելու և գործունեությունը վերսկսելու մասին: Որևէ վճար չկա դրա համար, բացի Ձեր հարկային պարտավորություններից:
Ես կառաջարկեմ Ձեզ ոչ թե փակել, այլ գործունեությունը ժամանակավոր դադարեցնել: Դադարեցնելու դեպքում ո՛չ հաշվետվություն ուղարկելու պարտավորություն եք ունենում, ո՛չ էլ հարկեր վճարելու: Իսկ փակելը (լուծարելը) կատարվում է ստուգմամբ: Հետագայում էլ եթե որոշեք որևէ գործունեություն անել Ա/Ձ-ով, էլեկտրոնային կվերականգնեք, ավելի հեշտ կլինի Ձեզ: