Հարցազրույց հաշվապահի հաստիքի համար դիմելու ժամանակ

Աննա․

Բարի երկուշաբթի բոլորին, ցանկանում եմ Ձեզանից խլել մի քանի րոպե ժամանակ, եթե ստացվի)
Վաղուց չեմ եղել հարցազրույցների, բայց պատրաստվում եմ փոխել աշխատանքս ու քանի որ ունեմ խնդիր (կապված լարված ժամանակ հարցերին բանավոր պատասխանելու և միտքս ճիշտ ու արագ ձևակերպելու հետ, դեռ ուսանողական տարիներից միակ բարձր գնահատական ստանալուս տարբերակը նստել հանգիստ մտքերս հավաքել գրելն էր, բանավորը մի խայտառակություն) կցանկանայի իմանալ՝ մոտավոր ի՞նչ հարցեր են տրվում հաշվապահներին հարցազրույցների ժամանակ։

Եթե նաև հուշեիք հաշվապահական գրասենյակներ, որտեղ կարելի է դիմել աշխատանքի համար, ուրեմն չգիտեմ, վիրտուալ կոնյակ-բամբանյերկա ինձանից )
Շնորհակալություն։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մուշեղ Ն.

Բարև Ձեզ։ Հաշվապահի հարցազրույցի ժամանակ հարցերը կարող են ամենատարբեր տեսակի լինել։ Օրինակ․

  • Ի՞նչ տարբերություն կա դեբետի և կրեդիտի միջև։
  • Ինչպե՞ս եք հաշվարկում արձակուրդայինը կամ աշխատավարձը։
  • Ի՞նչ ծրագրերով եք աշխատել՝ օրինակ՝ 1C, Հայկական Ծրագրեր, Excel և այլն։
  • Ի՞նչ փոփոխություններ են եղել վերջին 1 տարում հարկային օրենսգրքում։
  • Քանի՞ տարվա փորձ ունեք հաշվապահության ոլորտում։
  • Ի՞նչ ծավալի փաստաթղթերի հետ եք աշխատել ամեն օր։
  • Ո՞ր ոլորտում եք աշխատել՝ առևտուր, ծառայություններ, արտադրություն։

Խորհուրդներ՝ հարցազրույցը հեշտացնելու համար

  • Պատրաստեք մի քանի օրինակ կոնկրետ դեպքերից, որոնց մասին կկարողանաք պատմել։
  • Մի շտապեք պատասխանել. մտածելու մի քանի վայրկյան խնդրելը լիովին ընդունելի է։

 

Tigran

այստեղ էլ կան հաշվապահական գրասենյակների, կամ այլ տեղերի հայտարարություններ, հարզազրույցներից արդեն վաղուց հեռու եմ,