Բարև Ձեզ: Մայրության նպաստը հաշվարկելիս 12 ամիսների մեջ մտնու՞մ է արձակուրդայինը, հարկադիր պարապուրդը, թե՞ այս ամիսները պետք է հանվի և նոր միջին ամսական եկամուտ հաշվարկվի:
Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով: Սույն մասի իմաստով եկամուտ են համարվում սույն օրենքով սահմանված նպաստը, ինչպես նաև եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները:
Այո, դրանք ներառվում են, եթե դրանք վերաբերում են վերջին 12 ամիսներին, արձակուրդայինի հաշվարկի ժամանակ է, որ վերջին տարվա արձակուրդայինի ամիսը ու գումարը հանվում է:
Վարձու աշխատողի մայրության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկուերորդ ամսվա 1-ից մինչև ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող ամսվա վերջին օրն ընկած ժամանակահատվածի (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (հաշվարկված) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:
Սույն կարգի իմաստով վարձու աշխատողին վճարված եկամուտ (այսուհետ` եկամուտ) են համարվում`
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները.
2) անաշխատունակության և մայրության (մինչև 2015 թվականի հունվարի 1-ը` հղիության և ծննդաբերության) նպաստները:
💼 Խորհուրդներ սկսնակ հաշվապահների համար – սովորենք միասին 📈 Ահա մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն սկսնակ հաշվապահներին. ✅ Սովորեք հաշվապահական հաշվառման տեսությունը, տիրապետեք հիմունքներին 🧰 Սովորեք աշխատել տարբեր գործիքներով։ Օրինակ, Excel-ը կարող է դառնալ Ձեր...
Tesla-ի հիմնադրման սկզբնական շրջանում Իլոն Մասկը հայտնի էր իր նորարարական գաղափարներով և ավտոմոբիլային և էներգետիկ արդյունաբերությունները հեղափոխելու անդադար ձգտմամբ։ Սակայն, մինչ Մասկը կենտրոնացած էր նորարարության վրա, նրան անհրաժեշտ էր մեկը, ով կկառավարեր կարևորագույն ֆինանսական գործառնությունները։...
Ասում են, որ կարող եք որոշել, թե ինչ-որ մեկը քանի ժամ է ծախսել իր հարկային հաշվետվությունը պատրաստելու համար՝ ըստ սևագրի վրա թողնված սուրճի բաժակի օղակների, ինչպես կարելի է հաշվել ծառի տարիքը՝ ըստ նրա օղակների: Եթե...
Երբ 1975-ին Բիլ Գեյթսը հիմնադրեց Microsoft-ը, նա այսպիսի տեսլական ուներ՝ համակարգիչ դնել յուրաքանչյուր գրասեղանի վրա և յուրաքանչյուր տանը: Այնուամենայնիվ, երբ ընկերությունն աճեց, Գեյթսը, ինչպես Սթիվ Ջոբսը, բախվեց աճող ֆինանսական բարդությունների հետ, որոնք պահանջում էին զգույշ...
Նման նյութեր՝ Գտնել աշխատանք Թեստ Mix (թեստ #27) Վարձակալության ձևակերպումներ Թեստ ուժի մեջ մտնող փոփոխությունների վերաբերյալ (թեստ #10) Թեստ – Հայտնի հայ գործարարներ և գյուտարարներ (թեստ #28)
Անի on Աշխատավարձի և պաշտոնի փոփոխման հրամանի օրինակ: “Բարև ձեզ,խնդրում եմ ինձ ևս ուղարկել աշխատավարձի և պաշտոնի փոփոխման հրամանի ձև էլ․ փոստի հասցեին։ Շնորհակալություն: mayilyani շնիկ gmail.com” Jun 17, 15:45
A. on Արձակուրդային օրերը պե՞տք է կրճատել: “Եթե աշխատողը տարվա ընթացքում եղել է չօգտագործված արձակուրդում, մի քանի օր, ապա ամենամյա արձակուրդային հասանելիք օրերը չպետք է կրճատվեն: Չօգտագործված…” Jun 17, 15:23
A. on Կարելի՞ է էլեկտրոնային դրամարկղային գիրք չունենալ: “Եթե կազմակերպությունը կանխիկ գործարքներ չի իրականացնում, այն պարտավոր չէ ներկայացնել էլեկտրոնային դրամարկղային գրքի հայտ կամ ունենալ այն:” Jun 17, 15:20
A. on ՀԿ գլխավոր հաշվապահի լիցենզիա: “Այո, Հայաստանում ՀԿ-ի գլխավոր հաշվապահը պարտադիր պետք է լինի որակավորված և ունենա լիցենզիա: Նման դեպքերում գլխավոր հաշվապահը պետք է լինի…” Jun 17, 15:19
Knarik on Խանութը համարվում է շրջանառության հարկ վճարող: “Եռամսյակի ավարտից հետո ներկայացնում եք շրջ.հարկի հաշվարկ, հաշվարկի մեջ նշվում է ձեր կողմից դուրս գրված հաշիվների գումարները և ՀԴՄ ով…” Jun 17, 10:06
Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով: Սույն մասի իմաստով եկամուտ են համարվում սույն օրենքով սահմանված նպաստը, ինչպես նաև եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները:
Շնորհակալություն:
Այո, դրանք ներառվում են, եթե դրանք վերաբերում են վերջին 12 ամիսներին, արձակուրդայինի հաշվարկի ժամանակ է, որ վերջին տարվա արձակուրդայինի ամիսը ու գումարը հանվում է:
Վարձու աշխատողի մայրության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկուերորդ ամսվա 1-ից մինչև ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող ամսվա վերջին օրն ընկած ժամանակահատվածի (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (հաշվարկված) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:
Սույն կարգի իմաստով վարձու աշխատողին վճարված եկամուտ (այսուհետ` եկամուտ) են համարվում`
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները.
2) անաշխատունակության և մայրության (մինչև 2015 թվականի հունվարի 1-ը` հղիության և ծննդաբերության) նպաստները:
Բոլորիցդ շատ շնորհակալ եմ:
Մայրության նպաստի միջին հաշվարկի մեջ ներառվում են և արձակուրդայինը, և հարկադիր պարապուրդի գումարը։
Շնորհակալություն: