
✨ Շնորհավոր Հաշվապահության միջազգային օրը, սիրելի գործընկերներ! ✨
Նոյեմբերի 10-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Հաշվապահության միջազգային օր (International Accounting Day)։ Այս օրը կապվում է 1494 թ., երբ իտալացի մաթեմատիկոս Լուկա Պաչոլին՝ ժամանակակից հաշվապահության հիմնադիրներից մեկը, հրապարակեց իր հայտնի աշխատությունը՝ «Summa de arithmetica, geometria, proportioni et proportionalità»,
որը դարձավ հաշվապահության սկզբունքների հիմքը։
Այսօր մենք նշում ենք այն մարդկանց մասնագիտական օրը, ովքեր ամեն օր ապահովում են թափանցիկություն, ճշգրտություն և ֆինանսական կայունություն՝ լինելով ցանկացած կազմակերպության անփոխարինելի օղակը։
💙 Շնորհակալություն Ձեր նվիրվածության, պրոֆեսիոնալիզմի և անտեսանելի, բայց բացարձակ կարևոր աշխատանքի համար։
🎉 Շնորհավոր Հաշվապահների միջազգային օրը
Թող Ձեր հաշվեկշիռը միշտ ճիշտ լինի, աշխատանքը՝ գնահատված, և հաջողությունները՝ շարունակական 🎉


