Accountant.am

Սարգիս․

Բարև Ձեզ: ՀՀ Ռեզիդենտ ԱԱՀ վճարողը բեռնափադրում է կատարել A օտար երկրից B օտար երկիր։ Այս դեպքում հարկային օրենսգրքով ԱԱՀ-ով հարկման օբյեկտ չի համարվում, իսկ երբ ՀՀ-ից դեպի A օտար երկիր է բեռնափոխադրում, զրոյական դրույքաչափով է հարկվում։ Կասե՞ք՝ ի՞նչ տարբերություն կա այս դեպքերում։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

այո երբ ՀՀ-ից դեպի A օտար երկիր է բեռնափոխադրումը, զրոյական դրույքաչափով է հարկվում։ 
հ.65 ն 2. ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով հարկվում են Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ հետևյալ գործարքները.
4) բեռների, փոստի և (կամ) ուղևորների փոխադրման՝ միջազգային տրանսպորտային ծառայությունների մատուցումը: Սույն կետի կիրառության իմաստով՝
ա. բեռների, փոստի և (կամ) ուղևորների՝ ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցով փոխադրման տրանսպորտային ծառայությունը համարվում է միջազգային, եթե այն սկսվում է Հայաստանի Հանրապետությունում և ավարտվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կամ եթե այն սկսվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս և ավարտվում է Հայաստանի Հանրապետության տարածքում.

Արման

1-ին դեպքում համարվում է արտաքին տնտեսական գործունեություն, ԱԱՀ-ով հարկման օբյեկտ չի համարվում և հաշվարկային փաստաթուղթ դուրս չի գրվում։

2-րդ դեպքում համարվում է ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող գործարք և դուրս է գրվում հաշիվ վավերագիր։