Լիլիթ․
Հարգելի հաշվապահներ, մարտ ամսին ԵԱՏՄ երկրից ՀՀ տարածք է ներմուծվել ցորեն, որը սահմանին հարկվել է ԱԱՀ-ով , որը վաճառվել է մայիս ամսին հարկային հաշվով, ՊԵԿ դիմումից հետո պարզ դարձավ, որ պետք է ՀՕ 64 հոդվածի համաձայն դուրս գրվեր հաշիվ վավերագիր, հարցս հետևյալն է՝ ԱԱՀ-ի վերաձևակերպումը ո՞ր ամսում պետք է անել և ինչպե՞ս։ ԿԱՆԽԱՎ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ։



իսկ ինչու պիտի դուրս գրվեր հաշիվ վավերագիր, հասկանալի չի,
ԱԱՀ-ի վերաձևակերպման համար նայեք ՀՕ հ.73-ը,
Քանի որ ցորենի վաճառքը ՀՀ տարածքում ազատված է ԱԱՀ-ից
64 հոդվածում ուակիորեն այդ մասին չկա գրված,
Քանի որ նախկինում նմանապիտ խնդիր եղել էր մեկ այլ ընկերության մասով , դրա համար ՊԵԿ-ը հղում է տվել առաջնորդվել 167 իրազեկման թերթիկով , իսկ ներկրված ցորենը համարվում է գյուղատնտեսական մշակաբույս , այդ հիմքով ՀՕ 64 հոդվածի տակ է մտնում:
ՀՀ ՊԵԿ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
12.03.2021, N 167
Հարց
“Ա” կազմակերպությունը ՀՀ տարածք է ներմուծել եգիպտացորենի հիբրիդային սերմեր ցանքի համար, որի ԱՏԳ ԱԱ ծածկագիրն է 07129011000: Նշված ապրանքի մաքսազերծման համար վճարվել է ավելացված արժեքի հարկ: ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 20-րդ կետի ավելացված արժեքի հարկից ազատված են գյուղատնտեսական մշակաբույսերի եւ բազմամյա տնկարկների սերմերի եւ տնկանյութի օտարումը: Տվյալ դեպքում ԱՏԳ ԱԱ 0712011000 ծածկագրին դասվող ապրանքախմբի օտարումը ազատվա՞ծ է ԱԱՀ-ից, թե ոչ, ինչպես նաեւ ԱՏԳ ԱԱ 1209 ապրանքախմբին դասվող լոլիկի, վարունգի, կաղամբի սերմերի օտարումը:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի
– 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայնքաղաքացիական, վարչական, քրեական, աշխատանքային, ընտանեկան, հողային, բնական պաշարների օգտագործման եւ շրջակա միջավայրի պահպանության, լիցենզավորման, ծանուցման, թույլտվության եւ այլ հատուկ ոլորտների իրավական ակտերում կիրառվող հասկացությունները օրենսգրքում կիրառվում են համապատասխան ոլորտի իրավական ակտերում կիրառվող իմաստով ու նշանակությամբ, եթե օրենսգրքով այլ բան սահմանված չէ,– 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն
ԱԱՀ-ով հարկման օբյեկտ է համարվում ապրանքի մատակարարումը, եթե ապրանքի մատակարարման վայրը, օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը,ԱԱՀ-ից ազատվում են ԱՏԳԱԱ 8432, 8433, 8434, 8436, 8701 ծածկագրերին դասվող տեխնիկայի եւ մասերի, 31 ապրանքախմբի ծածկագրերին դասվող պարարտանյութերի, 3808 91, 3808 92, 3808 93, 3808 94, 3808 99 ապրանքախմբի ծածկագրերին դասվող թունաքիմիկատների, 0106 41 000, 0106 90 00 90, 5305 00 000 0, 9406 00 310 0 ծածկագրերին դասվող ապրանքների, ինչպես նաեւ գյուղատնտեսական մշակաբույսերի եւ բազմամյա տնկարկների սերմերի եւ տնկանյութի օտարումը:– 64-րդ հոդվածի 2-րդ մասի 20-րդ կետի համաձայն
Հաշվի առնելով վերոգրյալը
հայտնում ենք, որ.անկախ այն հանգամանքից, թե ԱՏԳ ԱԱ դասակարգչի որ ծածկագրերին են դրանք դասվում,1) օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 20-րդ կետին համապատասխան ԱԱՀ-ից ազատվում է գյուղատնտեսական մշակաբույսերի եւ բազմամյա տնկարկների սերմերի եւ տնկանյութի օտարումը
2) տվյալ ոլորտը կարգավորող օրենսդրությամբ (մասնավորապես
“Սերմերի մասին”, “Բուսասանիտարիայի մասին” ՀՀ օրենքներ) սահմանված կարգավորումներին համապատասխան գյուղատնտեսական մշակաբույսերի եւ բազմամյա տնկարկների սերմեր եւ տնկանյութ համարվող ապրանքներիՀՀ-ում օտարման մասով կիրառելի է ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 20-րդ կետով սահմանված արտոնությունը:ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ