Սոնա. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանեք՝ աշխատողը ազատվում է աշխատանքից հուլիսի 7-ին, իսկ ամենամյա արձակուրդ գնում է հուլիսի 4-ից։ Այս դեպքում նրա ազատման օրը համարել արձակուրդի ավարտի հաջորդ օր՞ը։ Կիսվել՝ Նման նյութեր՝ Աշխատակցի ազատման վերաբերյալ Արդյո՞ք պետք է պահել դրոշմանիշային վճար Ազատման հրաման Եթե աշխատողը ազատվում է ամսվա վերջին օրը Աշխատանքից ազատման դեպքում
7-ին ազատեք և հաշվարկեք վերջնահաշվարկ, արձակուրդի իմաստը որն է:
Նման դեպքում արձակուրդից հետկանչ են կատարում՝ հրամանով։
Եթե ազատվում է աշխատանքից 7-ին, որի մասին գործատուն գիտի, ինչո՞ւ պետք է 4-ից տրամադրի արձակուրդ, դա պարտադիր պայման չէ։
Իսկ եթե 4-ին գրի ազատման դիմումը և կատարվի վերջնահաշվարկ՝ ճի՞շտ կլինի։
Այո, դա նորմալ։