Մարինե․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ինձ ձեր օգնությունն է պետք։ Ունեմ Ա/Ձ, ներկա պահին հաշվապահն է կատարում հաշվապահություն, բայց ուզում եմ ինքս վարել։ Նշեմ, որ գրանցված աշխատող չկա։ Տարեկան եկամուտը չի գերազանցում 24 մլն ՀՀ դրամը։ Որևէ դժվարություն իրենից ներկայացնու՞մ է։ Հնարավո՞ր է արդյոք ինքնուրույն վարել։ Կանխավ շնորհակալություն։



1 Որևէ դժվարություն իրենից ներկայացնու՞մ է։այո ,քանի որ վերջին տարին օրենսդրությունը հաճախակի է փոփոխությունների ենթակվում ու էլի ընթացքում են ու մասնագետի հետ խորհրդակցելու կարիք ունենալու եք,
2 Հնարավո՞ր է արդյոք ինքնուրույն վարել։ եթե գիտելիքներ ունեք,
Հարգելի Մարինե․
Ճիշտը հաշվապահ ունենալն է։ Առաջին հայացքից պարզ թվացող հաշվապահությունն էլ պետք է միշտ օրենքներին հետևողական լինեք՝ դրանք շատ արագ են փոփոխվում։ Կարող եք մի վրիպում ունենալ և հետևանքում ավելի շատ գումար վճարեք քան հաշվապահի աշխատավարձն է։
Ամեն դեպքում սա միայն խորհուրդ է՝ որոշողը դուք եք։
Բարև Ձեզ։ Կասե՞ք խնդրեմ ԱՁ շրջանառության հարկով (ՏՏ Ոլորտ), ընդամենը մեկ արտասահմանյան կազմակերպությունից միայն իմ ֆրիլանս աշխատանքի համար ամսական ֆիքսված օրերին ստացված եկամուտների համար հաշվապահական ծառայության միջին վարձատրությունը որքա՞ն է։ Շատ կխնդրեմ միանգամից նշել կոնկրետ միջին թվեր։
Եթե հաշվապահական գիտելիքներ ունեք կարող եք
Բարև ձեզ։ 2014 թվականին բացել եմ աձ, որից հետո տեղափոխվել եմ ՌԴ։ Հիմա ուզում եմ վերադառնալ Հայաստան։ Ինչպես կարող եմ իմանալ որքան պարտք կա կուտակված և ինչպես կարող եմ վճարել։ Միակ բանը, որ կարողացա ճշտել, դա այն է , որ ԱՁ դեռ գործում է։ Շնորհակալություն