ԱՁ մատուցում է ծառայություններ ընդամենը մեկ կազմակերպությանը

Համլետ Թանգամյան․

Բարև ձեզ, եթե ԱՁ-ն պայմանագրով մատուցում է ՏՏ ոլորտի ծառայություններ ընդամենը մեկ կազմակերպությանը՝ ամսական 2.5-3 միլլիոն դրամի շրջանակներում (այսինքն 115 միլիոնի շեմը չի հատում), արդյոք դա կարող է հիմք հանդիսանալ ՊԵԿ-ի համար որոշակի հավելյալ ստուգումներ կամ դիտարկումներ սկսելու համար:

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

կարող եք դիտվել փոխկապակցված ՊԵԿ կողմից,

Համլետ Թանգամյան

Իսկ, ինչ է դա ենթադրում ?

Tigran

եթե որոշում գա փոխկապակցված ճանաչելու մասին, պետք անցնեք ԱԱՀ ու շահութահարկի համակարգի,

Համլետ Թանգամյան

Հասկացա, շատ շնորհակալ եմ

Համլետ Թանգամյան

Կա, ինչ որ ռիսկայնություն ?

Tigran

h.30 2. Անկախ սույն հոդվածի 1-ին մասում նշված պայմանների առկայությունից՝ կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե Օրենսգրքի 70-րդ գլխով սահմանված երրորդ անձից (այդ թվում` պետական մարմնից) ստացված կամ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք, ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով, հարկային մարմնի սահմանած կարգով, հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ ճանաչվում են որպես փոխկապակցված: Սույն մասի կիրառության իմաստով, հարկ վճարողներին որպես փոխկապակցված ճանաչելիս հաշվի են առնվում, մասնավորապես, հետևյալ հանգամանքները.
1) միմյանց միջև կատարվող գործարքների ծավալը, պարբերականությունը.
2) միմյանցից ձեռք բերվող ապրանքների հետագա վաճառքի գներն ու առևտրային վերադիրները.
3) որևէ ապրանքային շուկայում ունեցած մասնաբաժնի մեծությունը: