ԱՁ-ն գործելու է շրջանառության հարկի դաշտում

Zara.

Բարև ձեզ։ Ունեմ մի քանի հարց ԱՁ-ի 2025թ․ հարկերի և դրանց վճարման վերաբերյալ։ ԱՁ-ն գործելու է շրջանառության հարկի դաշտում, աշխատողներ չի ունենալու։

Հարց 1 – Ճի՞շտ եմ հասկանում, որ վճարելու եմ հետևյալ հարկերը՝ – 5 000 դրամ ամսական շահութահարկ – 5 000 դրամ ամսական սոց․ վճար – 10% եռամսյակային շրջանառության հարկ – դրոշմանիշային վճար՝ տարեկան կտրվածքով: Կա՞ն այլ վճարներ, որոնք մոռացել եմ հաշվի առնել։ Եկամտային հարկը վճարվում է միայն աշխատող ունենալու դեպքում, ճի՞շտ է։

Հարց 2 – հնարավո՞ր է արդյոք ամսական վճարները կուտակել և վճարել միանգամից՝ տարվա վերջում, կամ օրինակ եռամսյակը մեկ։ Եվ եթե այո, դա ինչ-որ հատուկ քայլերո՞վ է արվում, թե պարզապես վճարումը կատարում եմ այդ ժամանակ և վերջ։

Հարց 3 – Ինչպե՞ս եմ կատարում վճարումները։ Արդյո՞ք բոլորը կարող եմ անել պետական վճարումների էլեկտրոնային համակարգով՝ https://www.e-payments.am/hy/ թե՞ պարտադիր է բանկով կատարել։

Հարց 4 – Ո՞ր վճարների համար պետք է հաշվետվություն ներկայացնեմ հարկային ծառայության էլեկտրոնային համակարգում։ Շրջանառության հարկ, շահութահարկ, այսքա՞նը, թե սոց վճարների և դրոշմանիշների համար էլ է պետք հաշվետվություն

Հարց 5 – արդյո՞ք դրոշմանիշային վճարի հաշվարկի սանդղակը այստեղ նշվածն է՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=175713 “հաշվարկման բազա” ասելով հասկանում ենք տարեկան եկամուտների գումա՞րը, թե՞ սա այլ եզր է։

Անչափ շնորհակալ կլինեմ պատասխանների համար։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
13 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Հարց 1 – 5 000 դրամ ամսական շահութահարկ – 5 000 դրամ ամսական սոց․ վճար – գործնեությունն է որոշում 10% եռամսյակային շրջանառության հարկ թե այլ, չեք գրել, – դրոշմանիշային վճարը՝ այո տարեկան կտրվածքով: Կա՞ն այլ վճարներ, դա կախված է նաև գործնեությունից,
Հարց 2 – դժվար է ասել, այս տարի փոխվել է հարկային պարտքերի հաշվառման կարգը

Հարց 3 – ոնց հարմար է,
Հարց 4 – պետք է հաշվետվություն ներկայացնել էլեկտրոնային համակարգում։ Շրջանառության հարկ, շահութահարկ, ԱՁ սոց վճարների, դրոշմանիշների համար հաշվետվություն չկա,
Հարց 5 – այո առլիսի կայքում նայեք ,հաշվարկման բազա” ասելով հասկանում ենք տարեկան եկամուտների գումարը կամ հասույթը,

Zara

Բարև Ձեզ, շատ շնորհակալ եմ պատասխանների համար։ ԱՁ-ի գործունեության ոլորտը Շուկայի իրավիճակի հետազոտություն և հասարակական կարծիքի ուսումնասիրությունն է, 73․20․0

Իսկ որտե՞ղ կարելի է հետևել պարտքերի հաշվառման կարգի փոփոխություններին։

Tigran

պարտքերի հաշվառման կարգի փոփոխությունները և հարկային օրենսգրքի փոփոխություններով է և ՊԵԿ հրամանով, ինտերնետում կգտնեք,

Gev

Բարև ձեզ,որ խնդրեմ կասեք հաշվետվությունների տեսակները ըստ համարների՞

Հերմինե Գևորգյան

Բարև Ձեզ, որ խնդրեմ ինձ կօգնեք, ես պետք է առաջին անգամ ԱՁ-ի սոցվճար վճարեմ, ինչպես պետք է դա անեմ

Tigran

փոխանցման համար գրում եք ԱՁ-ի անուն,հվհհ, սոցվճարի ամիսը, վճարել մինչև 20.07.25. միասնական հաշվին՝ 900008000490 ,

Հերմինե

Շնորհակալ եմ

Հերմինե Գևորգյան

Շնորհակալ եմ, իսկ պարտադի՞ր է ԱՁ-ի հաշվեհամարից փոխանցել, մեկ էլ երբ հաշվեհամարը գրում եմ, տալիս է ընտրել ՏՀՏ կոդ, ի՞նչ եմ ընտրում

Tigran

պարտադիր չէ ԱՁ-ի հաշվեհամարից փոխանցել,ցանկալի է, ՏՀՏ կոդը ցանկից ձեր տարածքի կոդն եք նսհում, երկնիշ թիվ կամ 99 գրեք

Նարինե

Բարև ձեզ իսկ հաշվետվությունների համարները կարողեք ասել շնորհակալ եմ

Tigran

ինչ գործնեության հետ կապված

Արթուր

Կասեք որ խնդրեմ հաշվեհամարները որոնցով պետք է վճարել հարկերը։ Կանխավ շնորհակալ եմ

Արթուր

Վայլդբերիսի համար է ԱՁ-ն և ես ինքս եմ ցանկանում անել իմ հաշվապահությունը, կարող եք հուշել ինչ գործողություններ պետք է քնեմ բացի եռամսյակային հաշվետվություն ուղարկելը ըստ 286 ձևի որում պետք է նշեմ եռամսյակի իմ շրջանառության թիվը։