ԱՁ-ն իրականացնում է պոլիէթիլենային խողովակների զոդման աշխատանքներ

Լիլիթ․

Բարև ձեզ։ ԱՁ-ն իրականացնում է պոլիէթիլենային խողովակների զոդման աշխատանքներ։ Խնդրում եմ օգնեք ճիշտ դասակարգչի ընտրության հարցում և հուշեք, թե կարո՞ղ է արդյոք միկրո հարկման համակարգում աշխատել։ Նախապես շնորհակալ եմ։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
14 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

դա շինարարական աշխատանք է ոնց որ F տառի տակի գործնեություններում նայեք,

Լիլիթ

Շնորհակալ եմ պատասխանի համար։ Փորձեմ մանրամասնել. ԱՁ֊ն պարզապես ծառայություն է մատուցում այդ խողովակներն արտադրող ընկերությանը, այսինքն, եթե կազմակերպության գնորդին երկար խողովակներ են անհրաժեշտ, ինքը միայն զոդում է դրանք։ Համարվու՞մ է դա շինարարական գործունեություն։

Tigran

դա աշխատանքի կատարում է

Լիլիթ

Շնորհակալություն, հարգելի’ Տիգրան։ Եթե կարելի է, ևս 1 հարց. ԱՁ֊ն գործում է հանրային սննդի ոլորտում, 2025թ. գերազանցել է 115մլն շեմը, և հանձնվել է 262 ձևը, որպեսզի շարունակի գործել շրջանառության հարկի համակարգում։ Հիմա ևս պե՞տք է հանձնել 262 հաշվետվաձևը։

Tigran

այո , շրջհարկի հայտարարությունը հիմա հանձնեք

Նարինե

Բարև ձեզ մի հարց տամ ձեզ կասեք ֆոտոլուսանկարումը կարա միկրո լինի:

Լիլիթ

Բարև Ձեզ, այո, կարող է

Նարինե

Շնորհակալ եմ

Tigran

ոչ

Արմեն

Կարծում եմ, որ կարող են:

Հոդված 267.Միկրոձեռնարկատիրության սուբյեկտները

5. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել 1) բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, ապահովագրական գործակալները, ապահովագրական բրոկերները, «Կրիպտոակտիվների մասին» օրենքով սահմանված կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձինք, ներդրումային ընկերությունները, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցները, գրավատները, արտարժույթի առք ու վաճառքի գործունեություն իրականացնողները, ներդրումային ֆոնդերը, ֆոնդերի կառավարիչները, վճարահաշվարկային կազմակերպությունները, նոտարները, խաղատների, շահումով խաղերի կամ վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողները, սաունաների, բաղնիքների և շոգեբաղնիքների կազմակերպման գործունեություն իրականացնողները, աուդիտորական կազմակերպությունները, առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը.
2) խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, ինժեներական, գովազդային, դիզայներական, մարկետինգային, թարգմանչական, փորձագիտական, փորձաքննական, բժշկական օգնության և սպասարկման, ատամնատեխնիկական, վարսավիրական, մարմնի խնամքի, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման, միջնորդական (այդ թվում՝ անշարժ գույքի առք ու վաճառքի և (կամ) վարձակալության կամ անհատույց օգտագործման տրամադրման) ծառայություններ մատուցողները, ծրագրային ապահովման մշակման, տեղեկատվության մշակման (այդ թվում՝ տեղեկատվության հավաքման ու ընդհանրացման) և փոխանցման (հաղորդման), գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական և փորձարարական-տեխնոլոգիական (տեխնոլոգիական) և շինարարական աշխատանքներ կատարողները, ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման աշխատանքներ իրականացնողները, անշարժ գույքի գնահատման և չափագրման գործունեություն իրականացնողները, Երևան քաղաքի վարչական սահմաններում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնողները (բացառությամբ Օրենսգրքի 3-րդ հավելվածով նախատեսված՝ զբոսաշրջային տների միջոցով մատուցվող հյուրանոցային ծառայությունների հետ անմիջականորեն կապված՝ հանրային սննդի (նախաճաշի, ճաշի, ընթրիքի) ոլորտի գործունեության), ինչպես նաև սույն կետում նշված աշխատանքներին կամ ծառայություններին համանման այլ աշխատանքներ կատարողները կամ ծառայություններ մատուցողները.
2.1) Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի «M (ԷՄ) Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն» բաժնում ներառվող «70․ Գլխամասային գրասենյակների գործունեություն. կառավարման հարցերով խորհրդատվական ծառայություններ» և «N (ԷՆ) Վարչարարական և օժանդակ գործունեություն» բաժնում ներառվող «78.2․ Ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեություն», «78.3․ Աշխատուժով ապահովման այլ գործունեություն» գործունեություններ իրականացնողները.
2.2) միջմարզային, ներմարզային երթուղու շահագործման կամ ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) միջմարզային, ներմարզային երթուղով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեություն իրականացնողները.
3) (կետն ուժը կորցրել է 12.06.24 ՀՕ-285-Ն
4) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակներով զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը՝ այդ գործունեության տեսակների մասով.
5) <strong><em>(կետն ուժը կորցրել է 12.04.22 ՀՕ-103-Ն)</em></strong>
6) Օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն փոխկապակցված համարվող կազմակերպությունները և ֆիզիկական անձինք, բացառությամբ այն դեպքերի, երբ, Օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, նրանց փոխկապակցված կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք հարկային մարմին են ներկայացրել գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն և հայտարարությունը ներկայացնելու օրվանից հետո, իսկ հայտարարությունում գործունեությունը դադարեցնելու այլ օր նշելու դեպքում այդ օրվանից հետո փաստացի գործունեություն չեն իրականացրել.
7) Օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն փոխկապակցված համարվող կազմակերպությունները և ֆիզիկական անձինք, եթե հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ փոխկապակցված ճանաչված առևտրային կազմակերպությունների և ֆիզիկական անձանց նախորդ հարկային տարվա կամ ընթացիկ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունների հանրագումարը գերազանցում է 24 միլիոն դրամը.
8) Օրենսգրքի 31-րդ հոդվածով սահմանված համատեղ գործունեության պայմանագրի, ինչպես նաև ապրանքների մատակարարման կոմիսիայի կամ ապրանքների մատակարարման` գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ հանդիսացող կազմակերպությունները և ֆիզիկական անձինք.
9) իրենց գործունեության ընթացքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքն օգտագործող՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք.
10) (կետն ուժը կորցրել է 12.06.24 ՀՕ-285-Ն)
11) վարձակալական վճարի, տոկոսի (բացառությամբ սպասարկող բանկում առկա ընթացիկ հաշվի դրական մնացորդի նկատմամբ հաշվեգրվող տոկոսի) և (կամ) ռոյալթիի ստացում նախատեսող՝ գործող պայմանագրի՝ վարձակալական վճար, տոկոս և (կամ) ռոյալթի ստացող կողմ հանդիսացող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը:

Նարինե

Շնորհակալ եմ

Լիլիթ

Բարև Ձեզ։ 201 ձևը համակարգը չընդունեց, հասկանում է որպես ԱԱՀ վճարող, իսկ 262֊ը հանձնեցի։ Անչափ շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար, Տիգրան ջան։

Նաիրա

դասակարգիչը որպեսզի հստակ և ճիշտ լինի նաև հետագա հարկային պարտավորությունների առումով դիմեք էկոնոմիկայի նախարարություն

Լիլիթ

Շնորհակալ եմ անչափ