Սոֆյա․
Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը ՍՊԸ է և աշխատում է շրջհարկով։ Գործունեությունը՝ օտար լեզվի դասեր և փայտե իրերի արտադրություն։ Հարցը հետևյալն է ․ Կարելի՞ է արդյոք ՍՊԸ-ի անվան տակ այլ դասակարգիչով գործունեություն ծավալել (ֆեյսբուքյան էջում գովազների տեղադրում վճարովի հիմունքներով), և ձևավորված վճարը ուղարկել ՍՊԸ-ի հաշվեհամարին։ Եթե այո, ի՞նչ դասակարգիչ է, որքա՞ն է հարկվելու, ինչպե՞ս պետք է հաշվապահորեն ցույց տալ այս հաշիվների մուտքը հաշվեհամարին, եթե անկանխիկով պետք է աշխատենք, և կա՞ արդյոք օրենսդրական որոշում օնլայն գործունեության վերաբերյալ։ Շնորհակալություն։



Հստակ դասակարգիչը չեմ կարող ասել, բայց միանշանակ կարող եք այլ դասակարգչով գործունեություն ծավալել։
այո կարող եք ՍՊԸ-ով մի քանի գործունեություն ծավալել, նայեք որ այդ գործնեությունը ըստ օրենսգրքի շրջհարկի չթույլատրվողներից չլինի,
Շնորհակալություն արձագանքի համար։Այս դեպքում միայն գումարների փոխանցումը ՍՊԸ-ին և հաշվետվությունների մեջ եկամուտը արտացոլելը արդյոք բավարար է։Իսկ հնարավոր է դիտարկել մեկ այլ տարբերակ, որպես ֆիզ անձ փոխամցումները լինեն ֆիզ անձի հաշվեհամարին, հետո դրանք արտացոլվեն եկամուտների հայտարարագրման ժամանակ։
ֆիզ.անձն ու բիզնես սուբյեկտի հարցերը մի խառնեք
տարբեր գործունեությամբ և տարբերդասակարգիչներով կարող եք գործունեություն ծավալել, համամասնորեն ցույց տալ հաշվետվության մեջ։