Աշխատել որպես ֆիզ․ անձ, թե՞ գրանցվել որպես ԱՁ

Զոհրաբ․

Բարև Ձեզ։ Նախատեսում եմ ֆրիլանս թարգմանչական ծառայություններ մատուցել արտասահմանյան կազմակերպություններին։ Ո՞ր տարբերակն է ավելի օպտիմալ. գրանցվել որպես ԱՁ, թե՞ ուղղակի ֆիզ. անձ, և որքա՞ն են հարկային պարտավորությունները այս կամ այն դեպքում։ Նաև հանդիսանում եմ գրանցված աշխատող ՀՀ կազմակերպությունում, որը որպես գործակալ վճարում է իմ համապատասխան հարկերը։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

եթե գրանցված աշխատող եք ու պետական ծառայող չեք կարող եք ԱՁ գրանցվել, իսկ արտասահմանյան կազմակերպություններին ոնց է հարմար որ իրենց հետ աշխատեք, Աձ թե ֆիզ.անձ,

Զոհրաբ

Տիգրան ջան, շնորհակալություն արագ պատասխանելու համար։ Պետ. ծառայող չեմ, իսկ նրանց համար ԱՁ/ֆիզ. անձ՝ լրիվ միևնույն է։

Զոհրաբ

Ուզում եմ ընտրել ամենահեշտ ու նվազագույն թղթաբանություն պահանջող տարբերակը, եթե իհարկե հարկերի մասով տարբերությունը զգալի չէ։

Tigran

 հարկերի մասով տարբերությունը պետք է հաշվել այնքանով որ եթե որպես ԱՁ 2.4 մլն հասույթը չանցնի ապա առողջության ապահովագրության վճար չի վճարվի լրացուցիչ,
ԱՁ դեպքում հարկման բեռը մի քիչ պակաս է լինում, շրջհարկով պիտի գործել,
ամեն դեպքում ֆիզ.անձ էլ գործելու դեպքում պիտի եկամուտները հայտարարագրեք, այդ դեպքում միայն տարեկան հայտարարագիր կներկայացնեք ԱՁ համեմատ,

Զոհրաբ

Շնորհակալություն Տիգրան ջան։