Լևոն․
Բարև Ձեզ: Կազմակերպությունը աշխատում է միկրոձեռնարկատիրության համակարգում: 2025-12-08 ամսաթվին դորս եմ գրել հաշիվ վավերագիր՝ առանց պարտադիր ԱՏԳ ԱԱ ծածկագիրը ներառելու, և գնորդը արդեն էլեկտրոնային ստորագրությամբ հաստատել է հաշվի ստացումը: Խնդրում եմ ասել, թե ինչպես կարող եմ այժմ ճշտել թերի դուրս գրած հաշիվ վավերագիրը: Էլեկտրոնային համակարգը հաշիվը ճշգրտելու միջոցով թույլ չի տալիս ավելացնել ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, որովհետև ԱՏԳ ԱԱ դաշտը ակտիվ չէ: Եթե պետք է հաշիվը չեղարկել և նորը դուրս գրել, ապա կարո՞ղ եք ասել իմ անելիք քայլերը մի քիչ ավելի մանրամասն: Շնորհակալություն, հարգաքներով՝ Լևոն:



Բարև Ձեզ։ Այո, պետք է չեղարկեք հաշիվը և դուրս գրեք նոր հաշիվ՝ նշելով ԱՏԳ ԱԱ ծածկագիրը։ Հաշվի վերևի աջ մասում չեղարկման կոճակ կա, սեղմեք, ընտրեք 5-րդ կետը և չեղարկեք։
Չեղարկելու դեպքում որպես պատճառ ավելի ճիշտ չէ՞ նշել 4-րդ կետը: Հետո նոր հաշիվ չէ՞ պետք է գրեմ: Բայց այս դեպքում էլ կդառնա որ հիմա, նոր ամսաթվով այն էլ այս տարով եմ ապրանք առաքում, երբ որ իրականում այն առաքվել է 2025-12-08 -ին և նաև տարեկան հաշվետվության մեջ ներառել եմ այն: Ինչպե՞ս վարվեմ:
թողեք ոնց կա, հունվարից ուշադիր եղեք ԱՏԳ ԱԱ ների լրացման հարցում
Արդեն հաշիվը չեղարկել եմ 26/01/2026-ին և նոր հաշիվ գրել 26/01/2026-ով որտեղ առաքման ամսաթիվը թողել եմ իրական առաքման օրը՝ 08-12-2025: Այժմ պետք է արդյոք փոխել արդեն հանձնած “միկրոձեռ. սուբ. իրաց. տարեկան շրջանառության” հաշվետվությունը?
այո ճշտեք միկրոձեռ. սուբ. իրաց. տարեկան շրջանառության” հաշվետվությունը