Հասմիկ․
Բարև Ձեզ։ Աշխատակիցը չի գնացել արձակուրդ 2023 և 2024 թվականների (ՈՉ աշխատողի մեղավորությամբ կամ ցանկությամբ)։ Արդյո՞ք այդ տարիների հասանելիք արձակուրդի օրերը զրոյանում են, եթե կա հղում՝ խնդրում եմ տրամադրել։
Հասմիկ․
Բարև Ձեզ։ Աշխատակիցը չի գնացել արձակուրդ 2023 և 2024 թվականների (ՈՉ աշխատողի մեղավորությամբ կամ ցանկությամբ)։ Արդյո՞ք այդ տարիների հասանելիք արձակուրդի օրերը զրոյանում են, եթե կա հղում՝ խնդրում եմ տրամադրել։
Բաժանորդագրվել նորություններին

Հաշվապահական ծառայություններ
091 088 349
Ա/Ձ ԱԱՀ ԱՁ ԱՕ ԵԱՏՄ ԵՏՄ ՀԴՄ ՀԿ ՀՄ ՍՊԸ ՔԻՊ ազատում ամորտիզացիա անաշխատունակություն անհատ ձեռնարկատեր անհատ ձեռներեց աշխատաժամանակ աշխատանք աշխատավարձ առցանց առևտուր ավտոմեքենա արձակուրդ արձակուրդային արտադրություն արտարժույթ բյուլետեն գործկա գործուղում գրանցման հայտ դադարեցում դասակարգիչ դեկրետ դիմում դրամարկղ դրամարկղային գիրք դրոշմանիշային վճար եկամտահարկ եկամտային հարկ էլեկտրոնային էլեկտրոնային հաշիվ էլեկտրոնային հաշվետվություն թափուր թափուր աշխատատեղ թափուր աշխատատեղեր թղթակցություն լիցենզիա ծախսի հիմնավորում ծառայություն ծառայությունների մատուցում կանխիկ համատեղությամբ հայտարարագիր հայտարարություն հանրային սնունդ հաշիվ հաշիվ-ապրանքագիր հաշիվ վավերագիր հաշվանցում հաշվապահ հաշվապահական ծրագիր հաշվապահական հաշվառում հաշվետվություն հարկային հաշիվ հարկեր և տուրքեր հիմնադիր հիմնական միջոց հիվանդաթերթիկ հրաման ձեռքբերում ձևակերպում մաշվածություն մաքսազերծում միկրոբիզնես միկրոձեռնարկատիրություն ներմուծում նորաբաց նպաստ նվազեցում շահութահարկ շրջանառության հարկ ոչ առևտրային ոչ ռեզիդենտ պայմանագիր սոց. վճար սոցապ սոցիալական վճար վարձակալություն վերջնահաշվարկ տնօրեն տույժ և տուգանք փաստաթղթեր փոխանցում փոխառություն փոփոխություններ քաղաքացիաիրավական օնլայն օտարերկրյա ֆիզ. անձ ֆինանսական հաշվառում
© 2020 Accountant.am

Հաշվապահական ծառայություններ
091 088 349

կա հղում՝
ԱՕ հ. 167
1. Ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի տեղափոխումը թույլատրվում է միայն աշխատողի գրավոր դիմումով կամ գրավոր համաձայնությամբ, այդ թվում, երբ աշխատողը՝
1) գտնվում է ժամանակավոր անաշխատունակության վիճակում.
2) ձեռք է բերում սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված նպատակային արձակուրդի իրավունք.
3) մասնակցում է տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման աշխատանքներին
անկախ այն հանգամանքից, թե ինչ կարգով է նա ներգրավվել այդ աշխատանքներում.սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը: Աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կամ դրա չօգտագործված մասը կարող է տեղափոխվել և միացվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին:4) մասնակցում է վարժական հավաքներին կամ զինվորական վարժանքներին կամ զորավարժություններին կամ իրականացնում է զորահավաքային զինվորական ծառայություն կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով մասնակցում է Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին:
2. Եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պատճառները կամ այլ պատճառներ (որոնց հետևանքով ամենամյա արձակուրդը կամ դրա մի մասը հնարավոր չէ օգտագործել) առաջացել են մինչև ամենամյա արձակուրդն սկսվելը, ամենամյա արձակուրդը կամ դրա մի մասը տեղափոխվում է այլ ժամանակ: Եթե այդ պատճառներն առաջացել են ամենամյա արձակուրդի ընթացքում, ապա ամենամյա արձակուրդը երկարաձգվում է համապատասխան օրերի քանակով:
3. Տեղափոխված ամենամյա արձակուրդը կամ ամենամյա արձակուրդի տեղափոխված մասը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում, բայց ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում
4. Աշխատողը պահպանում է ամենամյա արձակուրդի իրավունքը նույնիսկ այն դեպքում, երբ աշխատողին ամենամյա արձակուրդը չի տրամադրվել սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում և կարգով:
5. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում աշխատողին ամենամյա արձակուրդը կամ ամենամյա արձակուրդի տեղափոխված մասը չտրամադրելու դեպքում գործատուն պարտավոր է այդ ժամկետից հետո կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարել տուժանք՝ աշխատողի միջին ամսական աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան միջին ամսական աշխատավարձը, բացառությամբ այն դեպքերի, երբ աշխատողին ամենամյա արձակուրդը կամ ամենամյա արձակուրդի տեղափոխված մասը չտրամադրելը պայմանավորված է եղել նշված ամբողջ ժամանակահատվածում աշխատողի՝ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվելու կամ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կամ 4-րդ կետով սահմանված որևէ հանգամանքով:
Շնորհակալություն
Բարև Ձեզ, Հասմիկ: Ոչ, չի զրոյանում, սակայն՝
Եթե աշխատողը երկուսուկես աշխատանքային տարի անընդմեջ խուսափում է կամ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի օգտագործումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում, և այդ դիմումը չներկայացնելը պայմանավորված չէ աշխատողի՝ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվելու կամ սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով սահմանված որևէ հանգամանքով, ապա տվյալ աշխատողին ամենամյա արձակուրդ տրամադրելու ժամանակահատվածը որոշում է գործատուն՝ հաշվի առնելով սույն հոդվածի 4-րդ, 6-րդ, 8-րդ մասերով սահմանված պահանջները, իսկ ամենամյա արձակուրդը կամ դրա մի մասը տրամադրելու մասին գործատուի անհատական իրավական ակտն ընդունվում է առանց աշխատողի՝ ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմումի առկայության (ԱՕ հոդված 164, մաս 10):
Կնդրում եմ կհստակեցնեք ստորև նշված կետերը․
1․ Եթե աշխատողը գնում է 1 օր աձակուրդ, այդ օրից է հաշվարկվում 2,5 տարին։
2․Ելնելով 1-ին կետից,կարծում եմ հակասություն է առաջանում։ Քանի որ օրենքը նշում է, որ յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ աշխատանքային տարում՝ ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին աշխատողի կողմից գործատուին ներկայացված դիմումի հիման վրա գործատուի ընդունած անհատական իրավական ակտով։
3․ Եթե ճիշտ եմ հասկացել ԱՕ 164 հոդվածի 10-րդ կետը, գործատուն իրավունք չունի աշխատողին ուղարկել արձակուրդ, իսկ աշխատողը այս կետից օգտվելով 1 օր կգնա արձակուրդ և կսպասի նորից 2,5 տարին և նորից 1 օր կգնա արձակուրդ և այսպե շարունակ։ Եվ կսկվեն արձակուրդային օրերի կուտակում։
Կանխավ շնորհակալություն։
Կնդրում եմ կհստակեցնեք ստորև նշված կետերը․
1․ Եթե աշխատողը գնում է 1 օր աձակուրդ, այդ օրից է հաշվարկվում 2,5 տարին։
2․Ելնելով 1-ին կետից,կարծում եմ հակասություն է առաջանում։ Քանի որ օրենքը նշում է, որ յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ աշխատանքային տարում՝ ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին աշխատողի կողմից գործատուին ներկայացված դիմումի հիման վրա գործատուի ընդունած անհատական իրավական ակտով։
3․ Եթե ճիշտ եմ հասկացել ԱՕ 164 հոդվածի 10-րդ կետը, գործատուն իրավունք չունի աշխատողին ուղարկել արձակուրդ, իսկ աշխատողը այս կետից օգտվելով 1 օր կգնա արձակուրդ և կսպասի նորից 2,5 տարին և նորից 1 օր կգնա արձակուրդ և այսպե շարունակ։ Եվ կսկվեն արձակուրդային օրերի կուտակում։
Կանխավ շնորհակալություն։
Բարև Ձեզ: Աշխատանքային տարին սկսվում է աշխատողի աշխատանքային պայմանագրով նախատեսված օրն աշխատանքի անցնելու օրվանից և ավարտվում է հաջորդ օրացուցային տարվա համապատասխան ամսին և ամսաթվին: Երկուսուկես տարվա վերաբերյալ կետում նշված արձակուրդը ամենամյա ամբողջական հասանելիք արձակուրդին է վերաբերում կամ մի մասին, իսկ մի մաս ասելով՝
Ամենամյա արձակուրդը մասերով տրամադրելու դեպքում ամենամյա արձակուրդի մասերից մեկը պետք է կազմի առնվազն 10 աշխատանքային օր՝ հնգօրյա աշխատանքային շաբաթի դեպքում, և առնվազն 12 աշխատանքային օր՝ վեցօրյա աշխատանքային շաբաթի դեպքում:
Ամեն դեպքում նման խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է կազմել արձակուրդների ժամանակացույց բոլոր աշխատողների համար:
1. Ճիշտ եմ հասկանում, որ պարտադրել չենք կարող մինչև 2.5 տարին լրանալը:
2. Հաշվարը գործում է նվազագույնը 10 օր վերցնելու դեպքում:
Յուրաքանչյուր կազմակերպություն պետք է ունենա իր ներքին կարգապահական կանոնները, որոնց պետք է հետևեն բոլոր աշխատողները: Եթե նախապես կազմված արձակուրդների ժամանակացույց լինի, պարտադրելու խնդիր չի առաջանա, և անգամ նոր աշխատող ընդունելու դեպքում նրան կտեղեկացվի, որ կազմակերպությունը առաջնորդվում է արձակուրդների ժամանակացույցով:
Համաձայն ԱՕ 163-րդ հոդվածի՝ այո, ամենամյա արձակուրդի մասերից մեկը պետք է կազմի առնվազն 10 աշխատանքային օր՝ հնգօրյա աշխատանքային շաբաթի դեպքում, և առնվազն 12 աշխատանքային օր՝ վեցօրյա աշխատանքային շաբաթի դեպքում: Սակայն անհրաժեշտության դեպքում կարող է տրամադրվել նաև ավելի քիչ ժամկետով արձակուրդ: