Karine.
Հարցս հետևյալ է որքա՞ն ժամանակ աշխատողը կարող է իր հաշվին արդձակուրդ վերցնել: Եթե աշխատողը իր հաշվին մեկ ամիս արդձակուրդ է վերցրել, ապա այդ դեպքում ի՞նչ վճարումներ պետք է կատարի գործատուն:
Նախապես շնորհակալություն:
Karine.
Հարցս հետևյալ է որքա՞ն ժամանակ աշխատողը կարող է իր հաշվին արդձակուրդ վերցնել: Եթե աշխատողը իր հաշվին մեկ ամիս արդձակուրդ է վերցրել, ապա այդ դեպքում ի՞նչ վճարումներ պետք է կատարի գործատուն:
Նախապես շնորհակալություն:
Բաժանորդագրվել նորություններին

Հաշվապահական ծառայություններ
091 088 349
Ա/Ձ ԱԱՀ ԱՁ ԱՕ ԵԱՏՄ ԵՏՄ ՀԴՄ ՀԿ ՀՄ ՍՊԸ ՔԻՊ ազատում ամորտիզացիա անաշխատունակություն անհատ ձեռնարկատեր անհատ ձեռներեց աշխատաժամանակ աշխատանք աշխատավարձ առցանց առևտուր ավտոմեքենա արձակուրդ արձակուրդային արտադրություն արտարժույթ բյուլետեն գործկա գործուղում գրանցման հայտ դադարեցում դասակարգիչ դեկրետ դիմում դրամարկղ դրամարկղային գիրք դրոշմանիշային վճար եկամտահարկ եկամտային հարկ էլեկտրոնային էլեկտրոնային հաշիվ էլեկտրոնային հաշվետվություն թափուր թափուր աշխատատեղ թափուր աշխատատեղեր թղթակցություն լիցենզիա ծախսի հիմնավորում ծառայություն ծառայությունների մատուցում կանխիկ համատեղությամբ հայտարարագիր հայտարարություն հանրային սնունդ հաշիվ հաշիվ-ապրանքագիր հաշիվ վավերագիր հաշվանցում հաշվապահ հաշվապահական ծրագիր հաշվապահական հաշվառում հաշվետվություն հարկային հաշիվ հարկեր և տուրքեր հիմնադիր հիմնական միջոց հիվանդաթերթիկ հրաման ձեռքբերում ձևակերպում մաշվածություն մաքսազերծում միկրոբիզնես միկրոձեռնարկատիրություն ներմուծում նորաբաց նպաստ նվազեցում շահութահարկ շրջանառության հարկ ոչ առևտրային ոչ ռեզիդենտ պայմանագիր սոց. վճար սոցապ սոցիալական վճար վարձակալություն վերջնահաշվարկ տնօրեն տույժ և տուգանք փաստաթղթեր փոխանցում փոխառություն փոփոխություններ քաղաքացիաիրավական օնլայն օտարերկրյա ֆիզ. անձ ֆինանսական հաշվառում
© 2020 Accountant.am

Հաշվապահական ծառայություններ
091 088 349

Հարգելի Կարինե`
Չվճարվող արձակուրդի մասին կարող եք կարդալ ԱՕ 176-րդ հոդվածում
“1. Աշխատողի պահանջով չվճարվող արձակուրդ տրամադրվում է`
1) հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող, ինչպես նաև մինչև մեկ տարեկան երեխային խնամելու համար արձակուրդում գտնվող կնոջ ամուսնուն: Այդ արձակուրդի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել երկու ամիսը.
2) հաշմանդամ աշխատողին կամ ընտանիքի հիվանդ անդամին խնամող աշխատողին` բժշկական եզրակացությամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ավելի, քան 30 օր տարվա ընթացքում.
3) ամուսնության համար` երեք աշխատանքային օր.
4) ընտանիքի մահացած անդամի թաղման դեպքում` ոչ պակաս երեք օրից:
2. Կոլեկտիվ պայմանագրով կարող են սահմանվել չվճարվող արձակուրդի այլ պատճառներ:
3. Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով կամ կողմերի համաձայնությամբ նախատեսված դեպքերում աշխատողին կարող է տրամադրվել չվճարվող արձակուրդ` մեկ տարվա ընթացքում ոչ ավելի, քան 60 օր տևողությամբ: Քաղաքացիական, օրենքով սահմանված այլ պետական (հատուկ) ծառայությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողներին կարող է մեկ տարվա ընթացքում տրամադրվել չվճարվող արձակուրդ ոչ ավելի, քան երեսուն օր:”
Այդ ժամանակահատվածոմ, եթե որևէ պարգևատրում կամ աշխատողին այլ ԱՎՈՒՄ հատկացումներ չեն եղել, ապա գործատուն որևէ վճարումներ չպետք է կատարի:
Անչափ շնորհակալ եմ հարգելի Լիդա, սակայն ևս մեկ հարց իսկ գործատուի կողմից տրվող սոց. վճարը գործատուն նույնպես չպետք է կատարի:
Գործատուի սոց. վճար պետք է վճարել 7000 դրամ
Հարգելի Կարինե,
Գարծատուի սոց.վճարի նվազագույն 7000-ը միևնույն է պիտի վճարեք, այդ մասին կարդացեք 30.05.05թ. N 1-05/05-Ն հրամանով հաստատված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման և վճարման կարգի մասին հրահանգի 34-րդ կետի 6-րդ պարբերությունում:
Ոչ չի կատարում եթե չի վճարում աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներ
Համաձայն ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 4. Սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտները
ա) գործատուների կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցները և դրան հավասարեցված եկամուտները.
Բարև սիրելի հաշվապահներ։ Ես կարդացի ,,Իր հաշվին արձակուդ,,-ի մասին ձեր գրած հոդվածները և ինձ հետաքրքրում է մի հարց։ Եթե աշխատակիցը իր հաշվին արձակուրդի համար ներկայացնում է դիմում և գնում արձակուրդի, այդ ժամանակահատվածի համար չի հաշվարկվում աշխատավարձ, ապա այդ դեպքում ինչու պետք է վճարել 7000 դրամ գործատուի սոց վճար։ Նախապես շնորհակալություն։
Իսկ ինչպե՞ս է իր հաշվին արձակուրդի ժամկետը լրացվում կենսաթոշակային տեղեկանքում: Շնորհակալություն:
Աշխատողը իր հաշվին կարող է գնալ արձակուրդ 30 կամ 60 աշխատանքային օր, թե օրացուցային:
Բարև Ձեզ։ Աշխատում եմ դպրոցում, արձակուրդ իմ հաշվին 1 տարվա ընթացքում քանի օր կարող եմ ունենալ։ Օրացույցային, թե՞ աշխատանքային օրեր են հաշվարկելու: