Լուսի․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն լուծարվել է, աշխատում էր միկրոյով, 2022թ. իրացման շրջանառություն պետք է հանձնեմ, թե՞ ոչ և եթե պետք է տամ, ապա քանի՞ օրվա ընթացքում:
Լուսի․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն լուծարվել է, աշխատում էր միկրոյով, 2022թ. իրացման շրջանառություն պետք է հանձնեմ, թե՞ ոչ և եթե պետք է տամ, ապա քանի՞ օրվա ընթացքում:
Բաժանորդագրվել նորություններին

Հաշվապահական ծառայություններ
091 088 349
Ա/Ձ ԱԱՀ ԱՁ ԱՕ ԵԱՏՄ ԵՏՄ ՀԴՄ ՀԿ ՀՄ ՍՊԸ ՔԻՊ ազատում ամորտիզացիա անաշխատունակություն անհատ ձեռնարկատեր անհատ ձեռներեց աշխատաժամանակ աշխատանք աշխատավարձ առցանց առևտուր ավտոմեքենա արձակուրդ արձակուրդային արտադրություն արտարժույթ բյուլետեն գործկա գործուղում գրանցման հայտ դադարեցում դասակարգիչ դեկրետ դիմում դրամարկղ դրամարկղային գիրք դրոշմանիշային վճար եկամտահարկ եկամտային հարկ էլեկտրոնային էլեկտրոնային հաշիվ էլեկտրոնային հաշվետվություն թափուր թափուր աշխատատեղ թափուր աշխատատեղեր թղթակցություն լիցենզիա ծախսի հիմնավորում ծառայություն ծառայությունների մատուցում կանխիկ համատեղությամբ հայտարարագիր հայտարարություն հանրային սնունդ հաշիվ հաշիվ-ապրանքագիր հաշիվ վավերագիր հաշվանցում հաշվապահ հաշվապահական ծրագիր հաշվապահական հաշվառում հաշվետվություն հարկային հաշիվ հարկեր և տուրքեր հիմնադիր հիմնական միջոց հիվանդաթերթիկ հրաման ձեռքբերում ձևակերպում մաշվածություն մաքսազերծում միկրոբիզնես միկրոձեռնարկատիրություն ներմուծում նորաբաց նպաստ նվազեցում շահութահարկ շրջանառության հարկ ոչ առևտրային ոչ ռեզիդենտ պայմանագիր սոց. վճար սոցապ սոցիալական վճար վարձակալություն վերջնահաշվարկ տնօրեն տույժ և տուգանք փաստաթղթեր փոխանցում փոխառություն փոփոխություններ քաղաքացիաիրավական օնլայն օտարերկրյա ֆիզ. անձ ֆինանսական հաշվառում
© 2020 Accountant.am

Հաշվապահական ծառայություններ
091 088 349

Եթե 2022-ի որևէ օրով եք լուծարվել,ապա պետք է ներկայացնեք,եթե լուծարման դիմում ներկայացրել եք կարող եք այդ հաշվետվությունը ներկայացնել:
Սակայն մինչ այդ պետք է հարկայինը նաև լուծարային ստուգում էլ իրականացնի:
Եթե 2022թ աշխատել է և ունի շրջանառություն , ապա պետք է ներկայացնել հաշվետվությունը։ Ի՞նչ ի նկատի ունեք ասելով լուծարվել է։ Մի գուցե պետական հաշվառումից դուրս գալ։
Անհատ ձեռնարկատերն իրավունք ունի մինչև պետական հաշվառումից դուրս գալու դիմում ներկայացնելը հարկային մարմին դիմում ներկայացնելու պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում անցնելու համար։Եթե անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը մինչև անհատ ձեռ նարկատիրոջ` պետական հաշվառումից դուրս գալը չի դիմել հարկային մարմին օրենքով սահմանված կարգով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում անցնելու համար, ապա հարկային մարմինն իրավունք ունի ֆիզիկական անձի մոտ օրենքով սահմանված կարգով իրականացնելու պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից դուրս գալու օրվան հաջորդող երեք տարիների ընթացքում։
Լուսի և Tigran, հարգելիներս.
Քանի որ, Ա/Ձ-ն՝ նույն ֆիզիկական անձն է, որն իրավունք ունի, իր անունից և իր ռիսկով իրականացնել գործունեություն…, ապա Ա/Ձ-ի լուծարվելը, ենթադրում է նրա զոհվելը կամ մահը:
Հետևաբար, եթե խոսքը գնում է, ընդամենը, Ա/Ձ-ի ձեռնարկատիրական գործունեության դադարեցման մասին, ապա, ըստ Օրենքի, Ա/Ձ-ն, ընդամենը, դադարեցնում է գործունեությունը և դուրս գալիս հաշվառումից:
Անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելը ըստ օրենքի
1. Անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելու համար որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը կամ նրա լիազորած ներկայացուցիչը գործակալություն է ներկայացնում
1) դիմում.«Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների կատարման մասին:2) լիազորված անձի կողմից դիմում ներկայացնելու դեպքում ներկայացվում է նաև համապատասխան լիազորագիր և անձը հաստատող փաստաթուղթ.
3) իր կողմից տեղեկանք
2. Մահացած անհատ ձեռնարկատիրոջը հաշվառումից հանելն իրականացվում է ինքնաշխատ կերպով՝ նոր տեղեկությունները փոխօգնության կարգով ստանալով համապատասխան տեղեկատվական բազան վարող պետական կառավարման մարմնից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
3. Անհայտ բացակայող անհատ ձեռնարկատիրոջը հաշվառումից հանելն իրականացվում է շահագրգիռ անձի դիմումի համաձայն, որի համար ներկայացվում են որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի նույնականացման համար բավարար ցանկացած տեղեկատվություն և անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի որոշման պատճենը:
4. Սնանկ ճանաչված անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելու համար գործակալություն են ներկայացվում
1) դիմում.օրինական ուժի մեջ մտած որոշման պատճենը.2) դատարանի
3) իր կողմից տեղեկանք` «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների կատարման մասին:
5. Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձին պետական հաշվառումից հանելու համար պետական տուրք չի գանձվում: