Վիկտոր․
Բարև Ձեզ։ Բջջային հավելվածների հրատարակության համար (Apple Store, Google Play) ո՞ր դասակարգիչը պիտի նշվի։ Այսինքն՝ եկամուտը ձևավորվում է օգտատերերի կողմից՝ հրատարակված հավելվածներին բաժանորդագրություններից։ Համապատասխան դասակարգիչը չգտա, հաշվարկներում նշել եմ՝ J62.01 Ծրագրային ապահովման մշակում
1․ Ճի՞շտ եմ նշել, թե ավելի լավ է փոխել J58.29.0 Այլ համակարգչային ծրագրերի հրատարակություն։ Սա մոտ է, բայց “համակարգչային ծրագիր” և “հեռախոսային հավելված” մի քիչ տարբեր բաներ են։ Կամ միգուցե այլ տարբերակ կառաջարկեք։
2․ Ամեն դեպքում դա էական նշանակություն ունի՞։ Երկու դասակարգիչներն էլ շրջանառության հարկով են։ Արժե՞ փոխել։



եթե ձեր մշակածն են, երկուսն էլ կիրառեք, երկուսն էլ ՏՏ գործնեություն են
Շնորհակալ եմ։
դիմեք Էկոնոմիկայի նախարարություն ճիշտ դասակարգիչ ստանալու նպատակով