Ռուզան.
Արդյոք գոյություն ունի ֆիզիկական անձանց գույքահարկի վաղեմության ժամկետ: Այսինքն` եթե տարիներ առաջ չենք վճարել գույքահարկը, ապա այսօր կարո՞ղ ենք ինչ-որ կերպ խուսափել նախկին տարիների կուտակված գույքահարկի և տույժ-տուգանքների վճարումից:
Ռուզան.
Արդյոք գոյություն ունի ֆիզիկական անձանց գույքահարկի վաղեմության ժամկետ: Այսինքն` եթե տարիներ առաջ չենք վճարել գույքահարկը, ապա այսօր կարո՞ղ ենք ինչ-որ կերպ խուսափել նախկին տարիների կուտակված գույքահարկի և տույժ-տուգանքների վճարումից:
Բաժանորդագրվել նորություններին

Հաշվապահական ծառայություններ
091 088 349
Ա/Ձ ԱԱՀ ԱՁ ԱՕ ԵԱՏՄ ԵՏՄ ՀԴՄ ՀԿ ՀՄ ՍՊԸ ՔԻՊ ազատում ամորտիզացիա անաշխատունակություն անհատ ձեռնարկատեր անհատ ձեռներեց աշխատաժամանակ աշխատանք աշխատավարձ առցանց առևտուր ավտոմեքենա արձակուրդ արձակուրդային արտադրություն արտարժույթ բյուլետեն գործկա գործուղում գրանցման հայտ դադարեցում դասակարգիչ դեկրետ դիմում դրամարկղ դրամարկղային գիրք դրոշմանիշային վճար եկամտահարկ եկամտային հարկ էլեկտրոնային էլեկտրոնային հաշիվ էլեկտրոնային հաշվետվություն թափուր թափուր աշխատատեղ թափուր աշխատատեղեր թղթակցություն լիցենզիա ծախսի հիմնավորում ծառայություն ծառայությունների մատուցում կանխիկ համատեղությամբ հայտարարագիր հայտարարություն հանրային սնունդ հաշիվ հաշիվ-ապրանքագիր հաշիվ վավերագիր հաշվանցում հաշվապահ հաշվապահական ծրագիր հաշվապահական հաշվառում հաշվետվություն հարկային հաշիվ հարկեր և տուրքեր հիմնադիր հիմնական միջոց հիվանդաթերթիկ հրաման ձեռքբերում ձևակերպում մաշվածություն մաքսազերծում միկրոբիզնես միկրոձեռնարկատիրություն ներմուծում նորաբաց նպաստ նվազեցում շահութահարկ շրջանառության հարկ ոչ առևտրային ոչ ռեզիդենտ պայմանագիր սոց. վճար սոցապ սոցիալական վճար վարձակալություն վերջնահաշվարկ տնօրեն տույժ և տուգանք փաստաթղթեր փոխանցում փոխառություն փոփոխություններ քաղաքացիաիրավական օնլայն օտարերկրյա ֆիզ. անձ ֆինանսական հաշվառում
© 2020 Accountant.am

Հաշվապահական ծառայություններ
091 088 349

Ոչ, չեք կարող խուսափել, եթե հատուկ Ձեր համար կառավարության որոշում չլինի:
Ոչ, չեք կարող: Ցավոք գույքահարկը չունի վաղեմության ժամկետ:
Հարգելի Ռուզան, տարիների ընթացքում կուտակված գույքահարկի վճարումը մեծապես կախված է այն հանգամանքից, արդյոք իրավասու մարմնի կողմից /ՏԻՄ/ Ձեզ ներկայացվել է տվյալ տարվա գույքահարկի վճարման ծանուցագիր, թե ոչ:
Հարկերի մասին ՀՀ օրենքի 30.1 հոդվածի համաձայն հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալուց հետո:
«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում սահմանված հարկերի տեսակներից մեկն էլ գույքահարկն է։ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ֆիզիկական անձանց համար գույքահարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում oրացուցային տարին։ օրենսդիրը սահմանել է գույքահարկ հաշվառող մարմնի պարտականությունը` մինչև գնահատման (վերագնահատման) տարվա դեկտեմբերի 1-ը գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց ներկայացնելու սահմանված կարգով իրենց կողմից կատարված հաշվարկների հիման վրա հաստատված ձևի գույքահարկի վճարման ծանուցագրեր։
Այսպիսով, իրավասու մարմնի կողմից ծանուցում ներկայացնելու օրը դիտվում է հարկային պարտավորությունների խախտման հայտնաբերման օր, ինչը նշանակում է, որ գույքահարկի պարտքը պետք է հաշվարկվի դրան նախորդող երեք տարիներից ոչ շուտ:
Օրինակ, եթե ծանուցումը ներկայացվել է միայն 2009 թվականին, ապա 2009թ. նախորդող երեք տարիներից սկսված պետք է հաշվարկվի գույքահարկը:
Կատարված հաշվարկի հետ համաձայն չլինելու դեպքում այն կարող եք վիճարկել դատական կարգով` ՀՀ վարչական դատարան:
Ավելացնեմ նաև, որ նմանատիպ գործերով ՀՀ Վճռաբեկ դատանն ունի բազմաթիվ նախադեպային որոշումներ:
Հասմիկ Օհնիկյան
փաստաբան
Հարգելի Հասմիկ, կարող եք նշել ՀՀ Վճռաբեկ դատարանի թեկուզ մեկ կամ երկու որոշման տվյալները:
Հարգելի Լիաննա, ՀՀ Վճռաբեկ դատարանը քննարկվող թեմայի վերաբերյալ ունի բազմաթիվ որոշումներ: Դրանցից մեկը կայացվել է Աշտարակի քաղաքապետարանն V Վոլոդյա Կարապետյանի` գույքահարկի գումար բռնագանձելու պահանջի մասին (թիվ ՎԴ/1383/05/09) քաղաքացիական գործով, որին կարող եք ծանոթանալ http://www.arlis.am կայքի միջոցով:
Նշված գործերով, փաստորեն, հարկային գործակալի կողմից նախատեսված ժամկետներում ծանուցագիր չներկայացվելը Վճռաբեկ դատարանի կողմից դիտվել է որպես հարկային պարտավորության չհայտնաբերում:
ՀՀ վճռաբեկ դատարանի կայացրած որոշումները նախադեպային են և պարտադիր կիրառման ստորադաս դատարանների կողմից նմանատիպ գործերի քննելիս:
Օգտվեք այս հղումից…
Շնորհակալություն պատասխանների համար:
Հարգելի Ռուզան, նախ ասեմ, որ վերոգրյալ կարծիքները չեն բխում օրենքի պահանջներից: Մասնավորապես հարկային պարտավորությունների ծանուցման մասով` համաձայն Հարկերի մասին ՀՀ օրենքի 15-րդ և Գույքահարկի մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածների հարկատուն պարտավոր է ժամանակին և սահմանված կարգով վճարել ՀՀ օրենքներով սահմանված հարկերը անկախ հաշվառող մարմնի կողմից ծանուցագիր ներկայացնելու կամ չներկայացնելու հանգամանքից:
Միաժամանակ հայտնում եմ, որ Հասմիկի կողմից մատնանշված Հարկերի մասին ՀՀ օրենքի 30.1 հոդվածը վերաբերվում է չհայտնաբերված հարկային օրենսդրական խախտումներին, իսկ տվյալ ավտոմեքենայի հարկային պարտավորությունները չեն կարող համարվել չհայտնաբերված, քանի որ այն հաշվառված է եղել գույքային հարկերի համապատասխան բազայում, և համաձայն Գույքահարկի մասին ՀՀ օրենքի 8-րդ և 11-րդ հոդվածների ելնելով սահմանված հարկման բազայից և համապատասխան դրույքաչափերից հաշվարկվել է տարեկան գույքահարկը, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով վճարումները ուշացնելու համար նաև տույժերը:
Ի դեպ նշեմ, որ համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի` նշված ավտոմեքենայի գույքահարկի գծով չկատարված հարկային պարտավորությունների մասով, հայցային վաղեմություն կարող է կիրառվել միայն դատարանի կողմից` վիճող կողմի դիմումի համաձայն:
Հարգելի Հասմիկ և Վազգեն,
շատ օգտակար մեկնաբանություններ և տեղեկություններ էին ներկայացվել Ձեր կողմից, որոնց օգնությամբ ես դատարանում հաջողություն ունեցա:
Շնորհակալ եմ:
Հարգելիներս՝ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում 21.03.2012թ. կատարվել է փոփոխություն, ըստ որի՝ 4-րդ մասով սահմանվել է, որ «4. Սույն օրենքով սահմանված գույքահարկի վճարման գծով խախտումներ հայտնաբերվելու դեպքում գույքահարկի գծով հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը կատարելուց հետո անցել է տասը տարի:»: