Էլեկտրոնային ՀԴՄ

Աշոտ․

Բարև ձեզ, ես օնլայն ծաղկեփնջերի վաճառքով եմ ցանկանում զբաղվել, և պատրաստվում եմ օգտվել կայքում vPOS-ի օգնությամբ առցանց վճարումներ թույլատրել։ Դրա համար գրանցել եմ էլեկտրոնային ՀԴՄ։ Հարցերս հետևյալն են.

1. Արդյո՞ք էլեկտրոնային ՀԴՄ-ն փոխարինում է ֆիզիկական ՀԴՄ սարքին և կարո՞ղ է օգտագործվել կանխիկ վճարումների համար

2. է-ՀԴՄ օգտագործելիս արդյո՞ք պարտադիր է կտրոն տպելիս ներկայացնել ապրանքացուցակ գնից բացի, քանի որ խոսքը գնում է ծաղկեփնջերի մասին, դժվար կլինի ապրանքացանկ նշել, կամ միգուցե ստանդարդ “ծաղկեփունջ” անվանմամբ մեկ ապրանք կարելի է գրել կտրոնում։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

 էլեկտրոնային ՀԴՄ-ն փոխարինում է ֆիզիկական ՀԴՄ սարքին և կարող է օգտագործվել անկանխիկ վճարումների համար

Արթուր

Կարծում եմ՝ էլեկտրոնային ՀԴՄ-ն չի փոխարինում ֆիզիկական ՀԴՄ-ին։ Ապրանքների անվանացանկի մասով պարտադիր է նախորդ որևէ տարվա (2022 թվականից սկսած) արդյունքներով 24 մլն դրամ և ավելի իրացման շրջանառություն ունեցող հարկ վճարողների համար (1976-Ն որոշում

Արմեն

Բարև Ձեզ: Իմ կարծիքով ֆիզիկական ՀԴՄ-ին փոխարինելու համար է ստեղծվել Էլեկտրոնային ՀԴՄ-ն: Ինչ վերաբերում է ծաղկեփնջերին դրանք նույնպես ապրանք են և պիտի ունենան իրենց ,,կոդը,,: Հասկանում եմ, որ դա ստեղծագործության արդյունք է և ամեն փունջ մյուսին կարող է նման չլինել, ու Ձեր ապրանքացանկը շատ երկար կլինի, բայց ես անձամբ բացառություններ օրենսգրքում չեմ տեսել: