Հայկ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ի՞նչ թղթեր են անհրաժեշտ բիստրո բացելու համար /կրպակ/, լինելու է նաև առաքում։
Հայկ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ի՞նչ թղթեր են անհրաժեշտ բիստրո բացելու համար /կրպակ/, լինելու է նաև առաքում։
Բաժանորդագրվել նորություններին

Հաշվապահական ծառայություններ
091 088 349
Ա/Ձ ԱԱՀ ԱՁ ԱՕ ԵԱՏՄ ԵՏՄ ՀԴՄ ՀԿ ՀՄ ՍՊԸ ՔԻՊ ազատում ամորտիզացիա անաշխատունակություն անհատ ձեռնարկատեր անհատ ձեռներեց աշխատաժամանակ աշխատանք աշխատավարձ առցանց առևտուր ավտոմեքենա արձակուրդ արձակուրդային արտադրություն արտարժույթ բյուլետեն գործկա գործուղում գրանցման հայտ դադարեցում դասակարգիչ դեկրետ դիմում դրամարկղ դրամարկղային գիրք դրոշմանիշային վճար եկամտահարկ եկամտային հարկ էլեկտրոնային էլեկտրոնային հաշիվ էլեկտրոնային հաշվետվություն թափուր թափուր աշխատատեղ թափուր աշխատատեղեր թղթակցություն լիցենզիա ծախսի հիմնավորում ծառայություն ծառայությունների մատուցում կանխիկ համատեղությամբ հայտարարագիր հայտարարություն հանրային սնունդ հաշիվ հաշիվ-ապրանքագիր հաշիվ վավերագիր հաշվանցում հաշվապահ հաշվապահական ծրագիր հաշվապահական հաշվառում հաշվետվություն հարկային հաշիվ հարկեր և տուրքեր հիմնադիր հիմնական միջոց հիվանդաթերթիկ հրաման ձեռքբերում ձևակերպում մաշվածություն մաքսազերծում միկրոբիզնես միկրոձեռնարկատիրություն ներմուծում նորաբաց նպաստ նվազեցում շահութահարկ շրջանառության հարկ ոչ առևտրային ոչ ռեզիդենտ պայմանագիր սոց. վճար սոցապ սոցիալական վճար վարձակալություն վերջնահաշվարկ տնօրեն տույժ և տուգանք փաստաթղթեր փոխանցում փոխառություն փոփոխություններ քաղաքացիաիրավական օնլայն օտարերկրյա ֆիզ. անձ ֆինանսական հաշվառում
© 2020 Accountant.am

Հաշվապահական ծառայություններ
091 088 349

Նախ պետք է գրանցել պետ ռեգիստրում կա՛մ ԱՁ, կա՛մ ՍՊԸ, հետո հարկայինով հաստատել էլեկտրոնային ստորագրությունը, հետո տալ շրջհարկով աշխատելու հայտարարությունը, քանի որ հանրային սնունդ է Ձեր գործունեության տեսակը:
Նախ գրանցվեք պետռեգիստրում որպես Ա/Ձ: Այնուհետև պետեկամուտների կոմիտեի էջում առցանց գրանցվեք: Պետք է աշխատեք շրջհարկով։ Պարտադիր ՀԴՄ է պետք։ Եթե աշխատողներ եք ունենալու, ապա գրանցեք և համապատասխան հաշվետվություններ շրջհարկի՝ եռամսյակային, եկամտահարկի՝ ամսական։ Հարցերի դեպքում զանգեք 077102252։
Գրանցում պետռեգիստրում, հարկային հաշվետվությունների համակարգում առցանց գրանցում ու դրա հետ կապված շրջհարկի հարցերի ապահովում, ՀԴՄ-ի առկայություն, հաշվառում սննդի անվտանգության տեսչությունում: Կարող եք զանգել 099455932:
1. Անձնագրով և սոց. քարտով մոտենալ պետ. ռեգիստր, կատարել պետական տուրքի վճարում 3 000 դրամ, գրանցել ԱՁ-ն:
2. Եթե ԱՁ-ն նույնականացման քարտ չունի, հնարավորինս շուտ դիմել նույնականացման քարտ ստանալու համար:
3. Քարտը ունենալուց հետո կատարել 3 000 դրամ քարտի տարեկան սպասարկման վճարումը /վճարումը կարելի է կատարել հենց ԹելՍել ապարատների միջոցով՝ Պետական վճարումներ ➡ EKENG, անմիջապես գումարը մուտքագվում է հաշվին:
4. Այս հղումով գրանցվել և անձնական էջ ստեղծել՝ հաշվետվությունների ներկայացման համար:
5. Գրանցել առկա բոլոր աշխատակիցներին, այդ թվում՝ ընտանիքի անդամներին:
6. Գրանցման օրվան հաջորդող 20 օրացուցային օրվա ընթացքում ներկայացնել հարկման ռեժիմի վերաբերյալ հայտարարություն:
7. ՀԴՄ ապարատ ձեռք բերել և գրանցել ԱՁ-ի անունով
8. Գործունեության վայրում փակցնել հարկ վճարողի վերաբերյալ հայտարարության օրինակելի ձևը /հաշվի առնել, որ դրա բացակայության դեպքում նախատեսվում է 50 000 դրամ տուգանք/:
9. Պատասխանատու վաճառողների համար անվանաքարտեր պատրաստել: