Լիանա․
Բարև ձեզ, խնդրում եմ կասեք՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտի դեպքում, որը գեղեցկության սրահ է, վարձու աշխատողի համար ինչ վճարում պետք է արվի, և նվազագույնը ինչքան աշխատավարձ պետք է գրվի։ Եթե ԱՁ-ն 1989թ-ին է ծնվել, իր համար սոց․ պե՞տք է վճարի։
Լիանա․
Բարև ձեզ, խնդրում եմ կասեք՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտի դեպքում, որը գեղեցկության սրահ է, վարձու աշխատողի համար ինչ վճարում պետք է արվի, և նվազագույնը ինչքան աշխատավարձ պետք է գրվի։ Եթե ԱՁ-ն 1989թ-ին է ծնվել, իր համար սոց․ պե՞տք է վճարի։
Բաժանորդագրվել նորություններին

Հաշվապահական ծառայություններ
091 088 349
Ա/Ձ ԱԱՀ ԱՁ ԱՕ ԵԱՏՄ ԵՏՄ ՀԴՄ ՀԿ ՀՄ ՍՊԸ ՔԻՊ ազատում ամորտիզացիա անաշխատունակություն անհատ ձեռնարկատեր անհատ ձեռներեց աշխատաժամանակ աշխատանք աշխատավարձ առցանց առևտուր ավտոմեքենա արձակուրդ արձակուրդային արտադրություն արտարժույթ բյուլետեն գործկա գործուղում գրանցման հայտ դադարեցում դասակարգիչ դեկրետ դիմում դրամարկղ դրամարկղային գիրք դրոշմանիշային վճար եկամտահարկ եկամտային հարկ էլեկտրոնային էլեկտրոնային հաշիվ էլեկտրոնային հաշվետվություն թափուր թափուր աշխատատեղ թափուր աշխատատեղեր թղթակցություն լիցենզիա ծախսի հիմնավորում ծառայություն ծառայությունների մատուցում կանխիկ համատեղությամբ հայտարարագիր հայտարարություն հանրային սնունդ հաշիվ հաշիվ-ապրանքագիր հաշիվ վավերագիր հաշվանցում հաշվապահ հաշվապահական ծրագիր հաշվապահական հաշվառում հաշվետվություն հարկային հաշիվ հարկեր և տուրքեր հիմնադիր հիմնական միջոց հիվանդաթերթիկ հրաման ձեռքբերում ձևակերպում մաշվածություն մաքսազերծում միկրոբիզնես միկրոձեռնարկատիրություն ներմուծում նորաբաց նպաստ նվազեցում շահութահարկ շրջանառության հարկ ոչ առևտրային ոչ ռեզիդենտ պայմանագիր սոց. վճար սոցապ սոցիալական վճար վարձակալություն վերջնահաշվարկ տնօրեն տույժ և տուգանք փաստաթղթեր փոխանցում փոխառություն փոփոխություններ քաղաքացիաիրավական օնլայն օտարերկրյա ֆիզ. անձ ֆինանսական հաշվառում
© 2020 Accountant.am

Հաշվապահական ծառայություններ
091 088 349

Դա կախված է աշխատանքի բնույթից։ Եթե ԱՁ֊ն ծնվել է 1989թ., այո, նրա համար վճարվում է սոց. վճար։ Իսկ աշխատավարձը կախված է իր կատարած աշխատանքից։
Վարձու աշխատողի համար պետք է վճարեք ամսական 5 000 դրամի չափով եկամտային հարկ, աշխատավարձի 2.5 տոկոսի չափով սոց. վճար, 1 000 դրամ էլ զինծառայողների ֆոնդին: Իսկ աշխատավարձի չափը տվյալ դեպքում պետք է կազմի ոչ պակաս 75 900 դրամից, եթե միկրոձեռնարկատիրության ռեժիմում չգտնվեիք, պետք է հայտարարագրեիք ոչ պակաս 92 618 դրամից: ԱՁ-ի համար սոց. վճար պետք է վճարեք ձեռնարկատիրական եկամուտի 5 տոկոսի չափով, եթե այդ եկամուտի տարեկան չափը չի գերազանցում 6 000 000 դրամը: Ավելացնեմ նաև, որ Ա/Ձ-ի՝ միկրոբիզնեսի ռեժիմում գործելու ժամանակահատվածը ստաժ հաշվի չի առնվում: Իսկ աշխատողի համար այն կապ չունի:
Եթե Ա/Ձ-ն 1990թ.-ին է ծնվել և զբաղվում է միկրոձեռնարկատիրությամբ (գեղեցկության սրահ) և ոչ մի աշխատող չունի, ի՞նչ վճարներ պետք է կատարի ամսվա վերջում։
ԱՁ-ի համար սոց. վճար պետք է վճարեք ձեռնարկատիրական եկամուտի 5 տոկոսի չափով, եթե այդ եկամուտի տարեկան չափը չի գերազանցում 6 000 000 դրամը: Պետք է ՀԴՄ-ով գրանցեք շրջանառությունը և դրա 5 տոկոսի չափով սոց. վճար վճարեք, դա պարտադիր չէ ամսվա հաշվով, ցանկալի է: Հաշվի առեք, որ մինչև 01.02.2021թ. պետք է ներկայացնեք տարվա հաշվով գործունեության իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվություն: Ավելացնեմ նաև, որ Ա/Ձ-ի՝ միկրոբիզնեսի ռեժիմում գործելու ժամանակահատվածը որպես ստաժ հաշվի չի առնվում:
Տիգրան, աշխատավարձի չափը կարող է գրել 91 276 դրամ և դրոշմանիշային վճարը վճարել գործատուի կողմից: Նաև մեկ հարց եմ ուզում Ձեզ տալ. կարո՞ղ է արդյոք միկրոձեռնարկատիրության ռեժիմում աշխատող ԱՁ-ն կամավոր իր համար նույնպես վճարել այդ 5 000 դրամը, որպեսզի իր համար նույնպես համարվի ստաժ (այդպիսի տեղեկություն լսել եմ, բայց չեմ կարողանում գտնել):
Մարինե, աշխատավարձի չափը կարող է գրվել 91 276 դրամ, սակայն դրոշմանիշային վճարը պահվելու է այդ 91 276 գումարից: Կամավոր սոց. վճար վճարել, որ ստաժ համարվի, և գործել միկրոձեռնարկատիրության ռեժիմում չի ստացվի, քանի որ այդ մասին ամրագրված է օրենքում կատարված փոփոխություններով, որը մաս էր կազմում միկրոձեռնարկատիրության վերաբերյալ օրենքների փաթեթի, խնդիրը այստեղ է:
Տիգրան, եթե դրոշմանիշային վճարը պահվի 91 276 դրամից, այդ դեպքում աշխատավարձի առձեռն գումարը կստացվի 67 000 դրամ, որը նվազագույն աշխատավարձից ցածր կլինի: Իսկ չե՞նք կարող արդյոք հաշվարկային աշխատավարձը սահմանել 91 276 դրամ և դրոշմանիշային վճարը վճարել գործատուի կողմից, արդյո՞ք դա հակասում է օրենքին: Շնորհակալություն:
Այո, հակասում է օրենքին, պետք է հաշվարկայինը կազմի նվազագույնը 92 618, որ պահումներից հետո մաքուր 68 000 ստացվի:
Լիանա ջան, Ձեր ԱՁ-ի մասով միայն վճարելու եք 12 000 դրամ դրոշմանիշային վճար, իսկ սոց. վճարը կամավորության սկզբունքով՝ եկամուտի 5 %-ի չափով։
Վարձու աշխատողի մասով՝
մինչև 1974թ. ծնվածի համար պետք է սահմանվի 74 000 դրամ աշխատավարձ (5 000 դրամ եկամտահարկ, 1 000 դրամ դրոշմանիշային վճար)։
1974թ.-ից հետո ծնվածի համար պետք է սահմանվի 76 000 դրամ աշխատավարձ (5 000 դրամ եկամտահարկ, 1 900 դրամ սոց. վճար, 1 000 դրամ դրոշմանիշային վճար)։
Մանրամասնման համար կարող եք զանգահարել 043003060։
Այդ 5 % սոց. վճարը շրջանառությունից տարեկան կտրվածքո՞վ պետք է վճարել, թե՞ ամեն ամիս: Որ գրել եք կամավոր, այսինքն՝ դա պարտադիր չի՞, կարո՞ղ եմ չվճարել: Եվ տարվա վերջ ո՞ր հաշվետվության մեջ է երևում այդ գումարը սոց. վճարի:
Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ ասել, թե որ օրենքի որ հոդվածում է կոնկրետ նշված սոց. վճարի 2,5 %-ի մասին: