Հայտարարագիր և սոցիալական ծախսի փոխհատուցում

Հայկ․

Բարև Ձեզ ունեմ երկու հարց:

Հարց 1. 2024թ.-ին ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձը իր անշարժ գույքը տվել է վարձակալության, գործարքը ստացել է պետական գրանցում: Եկամտային հարկը պահել և վճարել է հարկային գործակալը: Այս տարի այդ ֆիզ անձը պե՞տք է ներկայացնի հայտարարագիր, թե՞ ոչ:

Հարց 2. Հարց 1-ում նշված ֆիզ անձը զավակի համար վճարել է ուսման վարձ 2025թ. օգոստոսին: Արդյո՞ք նա կարող է 2026թ. օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից: Եթե ոչ, ապա կարո՞ղ է երեխայի մյուս ծնողը օգտվել, որը հանդիսանում է գրանցված աշխատող և հայտարարագիր ներկայացնող:

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Հարց 1.այո 2024-ի հաշվով այս տարի այդ ֆիզ անձը պետք է ներկայացնի եկամուտների հայտարարագիր,

Հարց 2. https://www.src.am/am/getNews/886 այս հղումով նայեք

Հայկ

Հարգելի Տիգրան, փաստորեն այս դեպքում ֆիզ անձը հայտարարագիր լրացնելիս հայտարարագիր լրացնելու հիմք չի նշի, քանի որ կետերից ոչ մեկին չի համապասխանում, այդպե՞ս է

Tigran

հա տենցա, բայց ներկայացնում են,քանի որ եկամուտ են ստացել ու հարկայինում դրա մասին հայտարարություն են տվել,