Հաշիվների դուրսգրում Wildberries հարթակում վաճառելու դեպքում

Էրիկ․

Հարգելի հաշվապահներ, եթե Wildberries-ը տվյալ օրվա կամ տվյալ շաբաթվա վաճառքների մասով դետալիզացիան տրամադրում է հաջորդ օրը կամ ամեն երկուշաբթի շաբաթականի դեպքում, հաշվի մատակարարման ամսաթիվը ի՞նչ պիտի նշվի՝ դուրս գրման օրվա՞նը, թե՞ վաճառքի օրը (օրականի դեպքում) և շաբաթվա վերջին օրը (շաբաթականի դեպքում)։ Խնդրում եմ նաև նշել օրենքը, որոշումը կամ հիմք հանդիսացող այլ փաստաթղթի համապատասխան հոդվածը, որովհետև հարկային օրենսգրքի հ․ 56 4-րդ մասի և 2017-ի 1257 որոշման մեջ հաշիվների դուրսգրման մասով բացառություններ չեն ընդգրկում։

Շարունակություն․ Եթե հոկտեմբերից ԱՁ-ը վաճառք է կատարում հարթակում, բայց հաշիվներ դուրս չեն գրվել, խնդրում եմ նշել՝ հաշիվները դուրս գրվեն շաբաթակա՞ն վաճառքներով, թե՞ մինչև հիմա արված վաճառքների մասով դուրս գրել մեկ հաշիվ։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
12 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

հաշիվները դուրս գրեք շաբաթական վաճառքների տվյալներով,

Անահիտ

Իսկ եթե չի գրվել, հնարավոր է 2 շաբաթ միացնել և նոր դուրս գրել? Մատակարարման ամսաթիվը պետք է գրվի շաբաթվա 1-ին օրվա ամսաթիվը թե կարող է համընկնել դուրսգրման ամսաթվի հետ?

Tigran

այո հնարավոր է 2 շաբաթ միացնել և նոր դուրս գրել, դուրսգրման ամսաթվով գրեք

Լանա

Բարև Ձեզ, իսկ նա նման փոփոխություն որ արդեն պետք է շաբաթական 2 հաշիվ դուրս գրել?

Tigran

չէ դեռ , ոնց հարմար է գրեք,

Հասմիկ

Դա կապված է ձեր վաճառքներից ՝ Հայաստանյանը առանին , Ռուսաստանինը առանձին:

Նաիրա

Բարև Ձեզ, հաշիվներ ում անունով ենք դուրս գրում ՞

Հասմիկ

Իմբամ ՍՊԸ

Հասմիկ

Վայլդբերիսին հաշիվները դուրս են գրվում դիտալիացիայով , եթե վաճառքները իրականացվել են ՀՀ տարացքում , իսկ Ռուսստանի դաշնությունում վաճառված ապրանքները ՝Уведомление о выкупе. հիման վրա. Հաշիվը դուրս եք գրում դուրս գրման օրվա կտրվածով ,իսկ լրացուցիչ ասշտում նշում уведомления о выкупе ՝ համարը և ասաիվը:

Հասմիկ

Բարև Ձեզ, ՀՀ տարածքում իրականացված վաճառքը և ՌԴ-ում իրականացված վաճառքը դուրս է գրվում է “ԻՄՎԲԱՄ” ՍՊԸ-ին՞՞՞

Հասմիկ

այո

Շահ

Կներեք իսկ ինչպես ենք գրում հաշիվը? Եթե ես շրջհարկով եմ աշխատում B կարգի հաշիվ գրեմ?