Արամ.
Բարի երեկո: Հարցս հետևյալն է: ՀԾ ծրագրով, եթե հաշիվ ապրանքագիր փաստաթղթով միայն ձևակերպեմ հասույթը՝ 221 611, և հետո տարվա վերջին օրով ամբողջ տարվա համար ծախսագրում անեմ մեկ պահեստի ելքի օրդերով՝ դա ճի՞շտ կլինի:
Արամ.
Բարի երեկո: Հարցս հետևյալն է: ՀԾ ծրագրով, եթե հաշիվ ապրանքագիր փաստաթղթով միայն ձևակերպեմ հասույթը՝ 221 611, և հետո տարվա վերջին օրով ամբողջ տարվա համար ծախսագրում անեմ մեկ պահեստի ելքի օրդերով՝ դա ճի՞շտ կլինի:
Բաժանորդագրվել նորություններին

Հաշվապահական ծառայություններ
091 088 349
Ա/Ձ ԱԱՀ ԱՁ ԱՕ ԵԱՏՄ ԵՏՄ ՀԴՄ ՀԿ ՀՄ ՍՊԸ ՔԻՊ ազատում ամորտիզացիա անաշխատունակություն անհատ ձեռնարկատեր անհատ ձեռներեց աշխատաժամանակ աշխատանք աշխատավարձ առցանց առևտուր ավտոմեքենա արձակուրդ արձակուրդային արտադրություն արտարժույթ բյուլետեն գործկա գործուղում գրանցման հայտ դադարեցում դասակարգիչ դեկրետ դիմում դրամարկղ դրամարկղային գիրք դրոշմանիշային վճար եկամտահարկ եկամտային հարկ էլեկտրոնային էլեկտրոնային հաշիվ էլեկտրոնային հաշվետվություն թափուր թափուր աշխատատեղ թափուր աշխատատեղեր թղթակցություն լիցենզիա ծախսի հիմնավորում ծառայություն ծառայությունների մատուցում կանխիկ համատեղությամբ հայտարարագիր հայտարարություն հանրային սնունդ հաշիվ հաշիվ-ապրանքագիր հաշիվ վավերագիր հաշվանցում հաշվապահ հաշվապահական ծրագիր հաշվապահական հաշվառում հաշվետվություն հարկային հաշիվ հարկեր և տուրքեր հիմնադիր հիմնական միջոց հիվանդաթերթիկ հրաման ձեռքբերում ձևակերպում մաշվածություն մաքսազերծում միկրոբիզնես միկրոձեռնարկատիրություն ներմուծում նորաբաց նպաստ նվազեցում շահութահարկ շրջանառության հարկ ոչ առևտրային ոչ ռեզիդենտ պայմանագիր սոց. վճար սոցապ սոցիալական վճար վարձակալություն վերջնահաշվարկ տնօրեն տույժ և տուգանք փաստաթղթեր փոխանցում փոխառություն փոփոխություններ քաղաքացիաիրավական օնլայն օտարերկրյա ֆիզ. անձ ֆինանսական հաշվառում
© 2020 Accountant.am

Հաշվապահական ծառայություններ
091 088 349

Ճիշտ կլինի, որ վարչական ծախսերը, իրացման ծախսերը, արտադրական ծախսերը և այլն արտացոլվեն իրենց համապատասխան ծախսային հաշիվներում:
Լավ կլինի չկուտակեք ամբողջը տարվա վերջի վրա և ամեն գործարքի առանձին ձևակերպումները տաք:
Ամեն մի հաշիվ ապրանքագիրը գործառնությունը ձևակերպելիս պետք է բացի եկամտի տողը լրացնելիս նաև պետք է ինքնարժեքով ծախսը նույնպես ձևակերպել, այսինքն՝ դտ 221 կտ 611, դտ 711 կտ 211
Ալլա ջան, այսինքն՝ էդպես անելով տարվա վերջ արդեն ծախսագրման կարիք չի՞ լինի:
Ինքնարժեքի գծով՝ այո, բայց կունենաք նաև վարչական ծախսեր, օրինակ՝ աշխատավարձի գծով , որը ևս ամսական է հաշվարկվում, եթե ունեք այլ ծախսեր, կարող եք ձևակերպումները տալ ամսական, օրինակ վարձավճար, կոմունալ ծախսեր, գրասենյակային ծախսեր, ֆինանսական ծախսեր, վերջում կմնա միայն ամորտիզացիոն մասհանումները, որը կարող եք անել տարեկան կտրվածքով, տարվա վերջում:
Ճիշտ կլինի ամեն վաճառքի ժամանակ ձևակերպեք և’ հասույթը, և’ ինքնարժեքը, քանի որ երբ պաշարները վաճառվում են, դրանց հաշվեկշռային արժեքը պետք է ճանաչվի որպես ծախս այն ժամանակաշրջանում, երբ ճանաչվում է դրանց հետ կապված հասույթը: