Armine.
Բարև Ձեզ, եթե ՍՊԸ հիմնադիրը ինքը և տնօրենն է կազմակերպության և պետք է գնա դեկրետ: Ինչպե՞ս պետք է հաշվարկվի անաշխատունակության թերթիկը, և ինչպ՞ս պետք է վճարվի, և պետությունը ինչպե՞ս է փոխահատուցում:
Armine.
Բարև Ձեզ, եթե ՍՊԸ հիմնադիրը ինքը և տնօրենն է կազմակերպության և պետք է գնա դեկրետ: Ինչպե՞ս պետք է հաշվարկվի անաշխատունակության թերթիկը, և ինչպ՞ս պետք է վճարվի, և պետությունը ինչպե՞ս է փոխահատուցում:
Բաժանորդագրվել նորություններին

Հաշվապահական ծառայություններ
091 088 349
Ա/Ձ ԱԱՀ ԱՁ ԱՕ ԵԱՏՄ ԵՏՄ ՀԴՄ ՀԿ ՀՄ ՍՊԸ ՔԻՊ ազատում ամորտիզացիա անաշխատունակություն անհատ ձեռնարկատեր անհատ ձեռներեց աշխատաժամանակ աշխատանք աշխատավարձ առցանց առևտուր ավտոմեքենա արձակուրդ արձակուրդային արտադրություն արտարժույթ բյուլետեն գործկա գործուղում գրանցման հայտ դադարեցում դասակարգիչ դեկրետ դիմում դրամարկղ դրամարկղային գիրք դրոշմանիշային վճար եկամտահարկ եկամտային հարկ էլեկտրոնային էլեկտրոնային հաշիվ էլեկտրոնային հաշվետվություն թափուր թափուր աշխատատեղ թափուր աշխատատեղեր թղթակցություն լիցենզիա ծախսի հիմնավորում ծառայություն ծառայությունների մատուցում կանխիկ համատեղությամբ հայտարարագիր հայտարարություն հանրային սնունդ հաշիվ հաշիվ-ապրանքագիր հաշիվ վավերագիր հաշվանցում հաշվապահ հաշվապահական ծրագիր հաշվապահական հաշվառում հաշվետվություն հարկային հաշիվ հարկեր և տուրքեր հիմնադիր հիմնական միջոց հիվանդաթերթիկ հրաման ձեռքբերում ձևակերպում մաշվածություն մաքսազերծում միկրոբիզնես միկրոձեռնարկատիրություն ներմուծում նորաբաց նպաստ նվազեցում շահութահարկ շրջանառության հարկ ոչ առևտրային ոչ ռեզիդենտ պայմանագիր սոց. վճար սոցապ սոցիալական վճար վարձակալություն վերջնահաշվարկ տնօրեն տույժ և տուգանք փաստաթղթեր փոխանցում փոխառություն փոփոխություններ քաղաքացիաիրավական օնլայն օտարերկրյա ֆիզ. անձ ֆինանսական հաշվառում
© 2020 Accountant.am

Հաշվապահական ծառայություններ
091 088 349

Եթե ՍՊԸ-ի տնօրենն է, ապա տնօրենը համարվում է վարձու աշխատող: Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով: Սույն մասի իմաստով եկամուտ են համարվում սույն օրենքով սահմանված նպաստը, ինչպես նաև եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները:
Դա արվում է օրենքով սահմանված կարգով, ոնց որ բոլոր վարձու աշխատողներինը, ոչ մի տարբերությամբ: Կարդացեք 2010 թվականի հոկտեմբերի 27-ին ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքը:
Եթե տնօրենը գրանցման հայտով ամրագրված է տնօրեն, ապա բնականաբար համարվում է վարձու աշխատող և պետք է մայրության նպաստը հաշվարկվի սովորական կամ ընդհանուր կարգով: Մայրության նպաստը հաշվարկելու, նշանակելու և վճարելու է գործատուն` հիմք ընդունելով բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը (այսուհետ` անաշխատունակության թերթիկ) կամ ինքը իրեն:Վարձու աշխատողին տրվող մայրության նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին` հղիության և ծննդաբերության արձակուրդի մեջ գտնվելու ժամանակահատվածի բոլոր օրացուցային օրերի համար: Գործատուն վարձու աշխատողներին ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների (այսուհետ` նպաստ) ՀՀ պետական բյուջեից վճարման ենթակա գումարը վճարում է տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկի հաշվին` վճարված նպաստի գումարի չափով նվազեցնելով տվյալ ամսվա համար վճարվող եկամտային հարկի գումարները:
Եթե տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկի գումարները բավարար չեն նպաստը վճարելու համար, ապա գործատուն նպաստի` ՀՀ պետական բյուջեի հաշվին վճարվող գումարների պակասող մասը (այսուհետ` գործատուին փոխհատուցման ենթակա գումար) վճարում է իր միջոցներից, որը գործատուին փոխհատուցում է սոցիալական ապահովության պետական ծառայությունը (այսուհետ` ծառայություն):
ՀՀ պետական բյուջեի միջոցներից գործատուին փոխհատուցման ենթակա գումարը վճարվում է հարկային մարմին ներկայացված տեղեկանքի (համաձայն ձևի) հիման վրա` դրան կցելով հաշվետու ամսվա ընթացքում վճարված նպաստների նշանակման և վճարման համար հիմք հանդիսացած ժամանակավոր անաշխատունակության թերթիկների լուսապատճենները:
Հարկային մարմինը 10 օրացուցային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկատվությունը, նպաստի հաշվարկման, նշանակման և վճարման համապատասխանությունն օրենքին, հաստատում (կնքում) է տեղեկանքը և վերադարձնում գործատուին` սույն կարգով սահմանված դեպքում նշելով փոխհատուցման ենթակա գումարը կամ գրավոր մերժում է տեղեկանքը հաստատելը` նշելով մերժման պատճառը և գործատուի հետագա գործողությունները:
Կազմակերպության տնօրենն ևս հանդիսանում է վարձու աշխատող և ունի մայրության նպաստի իրավունք: Մայրության նպաստը հաշվարկում և վճարում է գործատուն, այնուհետև գործատուի կողմից ներկայացրած տեղեկանքի հիման վրա պետությունը փոխհատուցում է գործատուին:
Ինչպես ցանկացած վարձու աշխատող, այնպես էլ տնօրենը նույն կարգով կարող է ստանալ մայրության նպաստ։ Հաշվարկի և վճարման տարբերություն չկա։ Վճարում է գործատուն և այնուհետև փոխհատուցում է պետությունը։
Նույն սկզբունքով ինչ բոլոր մյուս վարձու աշխատողները
Միևնույնն է տնօրենը ևս համարվում է վարձու աշխատող: Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով: Հատկացված է լինում 140 օր պետք է հաշվեք միջին օրականը և բազմատկեք օրերի քանակով : Վճարումը կատարում է գործատուն տվյալ ամսվա մեջ եկամտային հարկի հաշվետվության մեջ ներառելով նպաստի գումարը և նվազեցնելով եկամտային հարկի չափը: