Նարինե.
Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ պատասխանել, եթե աշխատողը արձակուրդ է գնացել 2009թ. օգոստոս ամսին, իսկ 2010թ. գնում է հունիսին, կարող եք ասել միջին աշխատավարձը գտնելու համար մինչև որ ամիս ենք գնալու հետ: Կանխավ շնորհակալություն:
Նարինե.
Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ պատասխանել, եթե աշխատողը արձակուրդ է գնացել 2009թ. օգոստոս ամսին, իսկ 2010թ. գնում է հունիսին, կարող եք ասել միջին աշխատավարձը գտնելու համար մինչև որ ամիս ենք գնալու հետ: Կանխավ շնորհակալություն:
Բաժանորդագրվել նորություններին

Հաշվապահական ծառայություններ
091 088 349
Ա/Ձ ԱԱՀ ԱՁ ԱՕ ԵԱՏՄ ԵՏՄ ՀԴՄ ՀԿ ՀՄ ՍՊԸ ՔԻՊ ազատում ամորտիզացիա անաշխատունակություն անհատ ձեռնարկատեր անհատ ձեռներեց աշխատաժամանակ աշխատանք աշխատավարձ առցանց առևտուր ավտոմեքենա արձակուրդ արձակուրդային արտադրություն արտարժույթ բյուլետեն գործկա գործուղում գրանցման հայտ դադարեցում դասակարգիչ դեկրետ դիմում դրամարկղ դրամարկղային գիրք դրոշմանիշային վճար եկամտահարկ եկամտային հարկ էլեկտրոնային էլեկտրոնային հաշիվ էլեկտրոնային հաշվետվություն թափուր թափուր աշխատատեղ թափուր աշխատատեղեր թղթակցություն լիցենզիա ծախսի հիմնավորում ծառայություն ծառայությունների մատուցում կանխիկ համատեղությամբ հայտարարագիր հայտարարություն հանրային սնունդ հաշիվ հաշիվ-ապրանքագիր հաշիվ վավերագիր հաշվանցում հաշվապահ հաշվապահական ծրագիր հաշվապահական հաշվառում հաշվետվություն հարկային հաշիվ հարկեր և տուրքեր հիմնադիր հիմնական միջոց հիվանդաթերթիկ հրաման ձեռքբերում ձևակերպում մաշվածություն մաքսազերծում միկրոբիզնես միկրոձեռնարկատիրություն ներմուծում նորաբաց նպաստ նվազեցում շահութահարկ շրջանառության հարկ ոչ առևտրային ոչ ռեզիդենտ պայմանագիր սոց. վճար սոցապ սոցիալական վճար վարձակալություն վերջնահաշվարկ տնօրեն տույժ և տուգանք փաստաթղթեր փոխանցում փոխառություն փոփոխություններ քաղաքացիաիրավական օնլայն օտարերկրյա ֆիզ. անձ ֆինանսական հաշվառում
© 2020 Accountant.am

Հաշվապահական ծառայություններ
091 088 349

Բարև Նարինե ջան, 3 ամիս,բայց վերցնում ես այն ամիսները,որ լիարժեք աշխատած լինի բոլոր օրերը,եթե այդ ընթացքում թեկուզ հիվանդության 1 շաբաթվա արձակուրդ է գնացել այդ ամիսը մի վերցրու,վերցրու նախոչդ ամիսը:
Եթե ինչ որ բան ճիշտ չբացատրեցի,կներես….
Մինչև 2009 թ. հունիսը ներառյալ (ՀՀ աշխ.օր հոդ.195, մաս 2)
2. Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու լրիվ ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողին վճարված ամենամսյա աշխատավարձի (ներառյալ` լրավճարների, հավելավճարների եւ պարգեւատրումների) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով: Հաշվառման ենթակա տասներկու լրիվ ամիսներում չպետք է ներառվեն այն ժամանակահատվածները, որոնց ընթացքում աշխատողը գտնվել է ժամանակավոր անաշխատունակության մեջ, ամենամյա հերթական արձակուրդում, հղիության եւ ծննդաբերության, չվճարվող կամ երեխային խնամելու համար արձակուրդում: Եթե որեւէ պատճառով տասներկու ամիսները լրիվ չեն ձեւավորվում, ապա աշխատողի միջին աշխատավարձի չափը հաշվարկվում է հնարավոր մյուս բոլոր միմյանց նախորդող լրիվ ամիսների եւ դրանց համար աշխատողին վճարված աշխատավարձի (ներառյալ` լրավճարների, հավելավճարների եւ պարգեւատրումների) ընդհանուր գումարը լրիվ ամիսների թվի վրա բաժանելու միջոցով: Եթե հաշվարկման ենթակա լրիվ ամիսները չեն ձեւավորվում աշխատողի ժամանակավոր անաշխատունակության մեջ, վճարովի արձակուրդում, հղիության եւ ծննդաբերության արձակուրդում, չվճարվող կամ երեխային խնամելու համար արձակուրդում գտնվելու կամ այլ հարգելի պատճառով աշխատանքից բացակայելու պատճառով, ապա այդ ոչ լրիվ ամիսների փոխարեն հաշվարկման համար հիմք է ընդունվում վերջին մեկ լրիվ ամսվա աշխատավարձի դրույքաչափը:
Եթե ժամանակավոր անաշխատունակության մեջ, վճարովի արձակուրդում, հղիության եւ ծննդաբերության արձակուրդում, չվճարվող կամ երեխային խնամելու համար արձակուրդում գտնվելու կամ այլ հարգելի պատճառներով աշխատողը աշխատանքի մեջ չի եղել 12 ամսից ավելի եւ հետո վերադարձել է աշխատանքի եւ մեկ լրիվ ամիս չաշխատած` անհրաժեշտություն է առաջացել հաշվարկել նրա միջին աշխատավարձը, ապա այդ դեպքում միջին ամսական աշխատավարձը որոշվում է աշխատողին փաստացի կատարած աշխատանքի համար հաշվարկված աշխատավարձը`
ա) աշխատանքը վերսկսելու եւ դադարեցնելու ժամանակահատվածում ընկած օրացուցային օրերի վրա բաժանելու եւ 30,4-ի բազմապատկելու միջոցով, եթե նշված ժամանակահատվածը մեկ շաբաթից ավելի է.
բ) փաստացի աշխատած օրերի վրա բաժանելու եւ 21-ի բազմապատկելու միջոցով, եթե փաստացի աշխատած օրերը 5-ից ավելի չեն` հնգօրյա աշխատանքային շաբաթի դեպքում.
գ) փաստացի աշխատած օրերի վրա բաժանելու եւ 25,2-ի բազմապատկելու միջոցով, եթե փաստացի աշխատած օրերը 6-ից ավելի չեն` վեցօրյա աշխատանքային շաբաթի դեպքում:
Միջին ամսական աշխատավարձը որոշելիս հաշվի չեն առնվում այն պարգեւատրումները, որոնք տվյալ գործատուի տնտեսական կամ այլ գործունեության տարեկան արդյունքների հիման վրա այլ գործատուներ տվել են տվյալ գործատուի մոտ աշխատող անձանց: