Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԵԱՏՄ երկրից ներմուծում կատարելիս առաջացած ԱԱՀ-ն վճարվում է մինչև միուս ամսվա 20-ը, հաշվանցումը կատարվում է ա՞յդ ամսում, թե՞ հաջորդ։
3) ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների համար Օրենսգրքով սահմանված կարգով և չափով հաշվարկված և վճարված ԱԱՀ-ի գումարները: Սույն կետով սահմանված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում (պակասեցվում) են՝
ա. ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով, եթե ապրանքների ներմուծման հարկային հայտարարագիրը հարկային մարմին է ներկայացվել և ներմուծման մասով ԱԱՀ-ի գումարները (մասնակի վճարման դեպքում՝ մասնակի վճարված ԱԱՀ-ի գումարները) վճարվել են մինչև ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման համար Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետի օրը ներառյալ,
բ. ապրանքների ներմուծման հարկային հայտարարագրի՝ հարկային մարմին ներկայացման և ԱԱՀ-ի գումարների վճարման օրերը ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի, իսկ այդ օրերը տարբեր հաշվետու ժամանակաշրջաններում ներառված լինելու դեպքում՝ դրանցից վերջինը ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով, այդ թվում՝ սույն կետի «դ» ենթակետով սահմանված դեպքերում, եթե ապրանքների ներմուծման հարկային հայտարարագիրը հարկային մարմին չի ներկայացվել, և (կամ) ներմուծման մասով ԱԱՀ-ի գումարները չեն վճարվել մինչև ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման համար Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետի օրը ներառյալ,
գ. ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ կամ Օրենսգրքով սահմանված կարգով ապրանքների ներմուծման ճշտված հարկային հայտարարագիր ներկայացնելու դեպքում՝ ներմուծման ճշտված հարկային հայտարարագրի ներկայացման և ԱԱՀ-ի լրացուցիչ գումարների վճարման օրերն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի, իսկ այդ օրերը տարբեր հաշվետու ժամանակաշրջաններում ներառված լինելու դեպքում՝ դրանցից վերջինը ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով՝ հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի լրացուցիչ գումարի մասով, եթե սույն ենթակետով այլ բան սահմանված չէ: ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ կամ Օրենսգրքով սահմանված կարգով ապրանքների ներմուծման ճշտված հարկային հայտարարագիրը մինչև հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման համար Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետի օրը ներառյալ ներկայացնելու և մինչև այդ օրը ԱԱՀ-ի լրացուցիչ գումարները վճարված լինելու դեպքում ներմուծման ճշտված հարկային հայտարարագրով արտացոլված ԱԱՀ-ի լրացուցիչ գումարները հաշվանցվում են տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով
💼 Խորհուրդներ սկսնակ հաշվապահների համար – սովորենք միասին 📈 Ահա մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն սկսնակ հաշվապահներին. ✅ Սովորեք հաշվապահական հաշվառման տեսությունը, տիրապետեք հիմունքներին 🧰 Սովորեք աշխատել տարբեր գործիքներով։ Օրինակ, Excel-ը կարող է դառնալ Ձեր...
Tesla-ի հիմնադրման սկզբնական շրջանում Իլոն Մասկը հայտնի էր իր նորարարական գաղափարներով և ավտոմոբիլային և էներգետիկ արդյունաբերությունները հեղափոխելու անդադար ձգտմամբ։ Սակայն, մինչ Մասկը կենտրոնացած էր նորարարության վրա, նրան անհրաժեշտ էր մեկը, ով կկառավարեր կարևորագույն ֆինանսական գործառնությունները։...
Ասում են, որ կարող եք որոշել, թե ինչ-որ մեկը քանի ժամ է ծախսել իր հարկային հաշվետվությունը պատրաստելու համար՝ ըստ սևագրի վրա թողնված սուրճի բաժակի օղակների, ինչպես կարելի է հաշվել ծառի տարիքը՝ ըստ նրա օղակների: Եթե...
Երբ 1975-ին Բիլ Գեյթսը հիմնադրեց Microsoft-ը, նա այսպիսի տեսլական ուներ՝ համակարգիչ դնել յուրաքանչյուր գրասեղանի վրա և յուրաքանչյուր տանը: Այնուամենայնիվ, երբ ընկերությունն աճեց, Գեյթսը, ինչպես Սթիվ Ջոբսը, բախվեց աճող ֆինանսական բարդությունների հետ, որոնք պահանջում էին զգույշ...
Նման նյութեր՝ Գտնել աշխատանք Թեստ Mix (թեստ #27) Վարձակալության ձևակերպումներ Թեստ ուժի մեջ մտնող փոփոխությունների վերաբերյալ (թեստ #10) Թեստ – Հայտնի հայ գործարարներ և գյուտարարներ (թեստ #28)
Մարիաննա on Աշխատանքից ազատում հաստիքի կրճատման պատճառով: “Բարև Ձեզ, Կարինե: Աշխատանքային օրենսգրքի հոդված 113. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ 1. Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով…” Jun 13, 15:50
Մարիաննա on Ինչպե՞ս կհաշվարկվի հաջորդ մայրության նպաստը: “Բարև Ձեզ, Զավեն: Աշխատողը շարունակում է ստանալ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը՝ գտնվելով հղիության և ծննդաբերության արձակուրդում, մինչև կլրանա…” Jun 13, 15:35
Արման on Խանութը համարվում է շրջանառության հարկ վճարող: “Նախ 24 մլն շեմը վերաբերում է միկրոձեռնարկատիրությանը, ձեր դեպքում շեմը 115 միլիոն է, դրանից հետո պետք է աշխատեք ԱԱՀ-ով։ Հաշվետու…” Jun 13, 14:21
A. on ԱՁ աշխատում է ծրագրային ապահովման ոլորտում: “Լավ կլինի՝ հաշվապահի դիմեք, շատ նրբություններ կան։ Պետք է շրջհարկի դիմում տաք, այլ հաշվարկ-հաշվետվություններ ներկայացնեք։” Jun 13, 14:05
Եթե օրինակ ներմուծել եք ապրիլին, և վճարումը կատարում եք հայտարարագիրը ներկայացնելուց հետո մինչև մայիսի 20-ը, ապա կարող եք հաշվանցել ապրիլի հաշվարկով։
Բարև Ձեզ։ Կարող եք ծանոթանալ ՀՕ հոդված 71, կետ 1, ենթակետ 3)․