Ալինա.
Բարև Ձեզ հարգելի հաշվապահներ , խնդրում եմ ինձ ուղարկել ներքին կարգապահական կանոների և անհատական իրավական ակտերի նմուշներ /եթե հնարավոր է շինարարական կազմակերպության/, հետևյալ հասցեով ` lyly շնիկ rambler.ru : Կանխավ շնորհակալություն:
Ալինա.
Բարև Ձեզ հարգելի հաշվապահներ , խնդրում եմ ինձ ուղարկել ներքին կարգապահական կանոների և անհատական իրավական ակտերի նմուշներ /եթե հնարավոր է շինարարական կազմակերպության/, հետևյալ հասցեով ` lyly շնիկ rambler.ru : Կանխավ շնորհակալություն:
Բաժանորդագրվել նորություններին

Հաշվապահական ծառայություններ
091 088 349
Ա/Ձ ԱԱՀ ԱՁ ԱՕ ԵԱՏՄ ԵՏՄ ՀԴՄ ՀԿ ՀՄ ՍՊԸ ՔԻՊ ազատում ամորտիզացիա անաշխատունակություն անհատ ձեռնարկատեր անհատ ձեռներեց աշխատաժամանակ աշխատանք աշխատավարձ առցանց առևտուր ավտոմեքենա արձակուրդ արձակուրդային արտադրություն արտարժույթ բյուլետեն գործկա գործուղում գրանցման հայտ դադարեցում դասակարգիչ դեկրետ դիմում դրամարկղ դրամարկղային գիրք դրոշմանիշային վճար եկամտահարկ եկամտային հարկ էլեկտրոնային էլեկտրոնային հաշիվ էլեկտրոնային հաշվետվություն թափուր թափուր աշխատատեղ թափուր աշխատատեղեր թղթակցություն լիցենզիա ծախսի հիմնավորում ծառայություն ծառայությունների մատուցում կանխիկ համատեղությամբ հայտարարագիր հայտարարություն հանրային սնունդ հաշիվ հաշիվ-ապրանքագիր հաշիվ վավերագիր հաշվանցում հաշվապահ հաշվապահական ծրագիր հաշվապահական հաշվառում հաշվետվություն հարկային հաշիվ հարկեր և տուրքեր հիմնադիր հիմնական միջոց հիվանդաթերթիկ հրաման ձեռքբերում ձևակերպում մաշվածություն մաքսազերծում միկրոբիզնես միկրոձեռնարկատիրություն ներմուծում նորաբաց նպաստ նվազեցում շահութահարկ շրջանառության հարկ ոչ առևտրային ոչ ռեզիդենտ պայմանագիր սոց. վճար սոցապ սոցիալական վճար վարձակալություն վերջնահաշվարկ տնօրեն տույժ և տուգանք փաստաթղթեր փոխանցում փոխառություն փոփոխություններ քաղաքացիաիրավական օնլայն օտարերկրյա ֆիզ. անձ ֆինանսական հաշվառում
© 2020 Accountant.am

Հաշվապահական ծառայություններ
091 088 349

Ներքին կարգապահական կանոնները պետք է մշակված լինեն պատշաճ մակարդակով և ունենա սահմանված ձևի կառուցվածք։ Նրանք պետք է բավարարեն հետևյալ պարտադիր պահանջներին.
1. սահմանել աշխատանքի ընդունման եղանակները` ընտրությամբ, մրցույթով, որակավորման քննությամբ և ուղղակի` առանց այլ ընթացակարգերի գործատուի հայեցողությամբ
2. տարանջատել և կանոնակարգել աշխատանքի տեղավորման հարցը ՀՀ քաղաքացիների դեպքում և օտարերկրյա քաղաքացիների դեպքում
3. սահմանել այն պաշտոնները, որոնց զբաղեցնող ղեկավար պաշտոնատար անձանց` սահմանված նորմալ աշխատաարտաժամանակը գերազանցող աշխատանքը չի համարվի արտաժամյա աշխատանք: Սահմանել նման պաշտոնատար անձանց համար իրավական այլ երաշխիքներ
4. սահմանել թափուր աշխատատեղերի համալրման նպատակով մրցույթի կազմակերպման և անցկացման, ինչպես նաև մրցույթում հաղթած անձանց հետ աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը
5. սահմանել որակավորման պահանջները և որակավորման քննությունների անցկացման կարգը
6. սահմանել աշխատանքային պայմանագրի կողմերի հիմնական իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը
7. սահմանել աշխատանքի ընդունման ժամանակ, ինչպես նաև աշխատելու ընթացքում աշխատողին ստորագրությամբ աշխատանքի պայմաններին, կոլեկտիվ պայմանագրին (դրա առկայության դեպքում), ներքին կարգապահական կանոններին և նրանցում կատարվող փոփոխություններին ծանոթացնելու կարգը և ժամկետները
8. սահմանել աշխատողների անձնական տվյալների ստացման նպատակի, տվյալների ստացման հնարավոր միջոցների և աղբյուրների, ինչպես նաև ստացման ենթակա տվյալների բնույթի և աշխատողի կողմից դրանց ստացման գրավոր համաձայնություն տալը մերժելու հետևանքների մասին
9. սահմանել աշխատողների անձնական տվյալների մշակման և աշխատողներին ստորագրությամբ ծանոթացնելու կարգը
10. սահմանել պարտադիր բժշկական զննության, առողջության ստուգման, ամենամյա արձակուրդների գրաֆիկների մշակման և հաստատման կարգը
11. սահմանել գործուղման կարգը
12. սահմանել վերջնահաշվարկ կատարելու կարգը
13. սահմանել աշխատանքի ռեժիմը` օրվա, շաբաթվա ընթացքում
14. սահմանել աշխատանքի (հերթափոխային) և հանգստի ժամանակացույցների (գրաֆիկների) հաստատման կարգը
15. սահմանել աշխատողներին արտաժամյա աշխատանքի և հերթապահության ներգրավելու կարգը
16. սահմանել հանգստի ժամանակը օրվա, շաբաթվա ընթացքում` այդ թվում սնվելու ընդմիջման սկիզբը և ավարտը։ Կանոնակարգել հանգստի և սնվելու համար ընդմիջման հնարավորություն չունեցող անձանց սնվելու հետ կապված հարցերը
17. սահմանել ամենօրյա աշխատանքի (հերթափոխի) սկիզբը և ավարտը
18. սահմանել աշխատաժամանակի գումարային հաշվարկի կիրառման կարգը
19. սահմանել լրացուցիչ և հատուկ ընդմիջումների տրամադրման կարգը
20. սահմանել աշխատողների ամենամյա հերթական, երկարացված կամ լրացուցիչ արձակուրդների տրամադրման կարգը
21. սահմանել աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառելու կարգը
22. սահմանել ժամանակավորապես այլ վայր կամ այլ աշխատանքի փոխադրելու կարգը
23. սահմանել ժամանակավոր անաշխատունակության դեպում գործատուին տեղեկություններ հայտնելու կարգը
24. սահմանել արտոնյալ պայմաններով կենսաթոշակի անցնելու իրավունք ունեցողների հաշվառման և նրանց գործերի վարման կարգը
25. սահմանել առողջության համար վնասակար, առանձնապես վնասակար և առանձնապես ծանր աշխատանքներով և մասնագիտություններով զբաղված աշխատողների համար նախատեսվող հատուցումների կարգը
26. վարորդների առողջության վիճակի ստուգում իրականացնելու կարգը սահմանելու մասին
27. սահմանել ուսանողների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը
28. սահմանել առանձնացված ստորաբաժանումների` մասնաճյուղերի, ներկայացուցչությունների հետ աշխատանքային գործունեության ձևերը
Հարգելի Արթուր, կարո՞ղ եք ասել, թե որ նորմատիվ ակտով կամ ակտերով է սահմանված, որ ներքին կարգապահական կանոնները պետք է պարտադիր բովանդակեն Ձեր կողմից թվարկած տեղեկությունները:
Անչափ շնորհակալ են հարգելի Արթուր!
Բարև ձեզ, կխնդրեմ ինձ ևս ուղարկեք ndiscllc@gmail.com